00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞ւմ պատճառով է սոված մնացել Ալեն Սիմոնյանը. Անդրանիկ Քոչարյանը` Գագիկ Մելքոնյանի մասին

© Photo / official site of the Prime minister of RAСолдаты в военной столовой во время обеда
Солдаты в военной столовой во время обеда - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Բաժանորդագրվել
Ըստ Անդրանիկ Քոչարյանի, եթե ընդդիմությունը մեղադրում է Գագիկ Մելքոնյանին, ապա նույն կերպ պետք է մեղադրի նաև Սեյրան Օհանյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայկական բանակում այսօր «տուլիկներ» ուղարկելու խնդիր չկա, բայց կա ներքնաշորերի խնդիր։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին։
Андраник Кочарян во время первого заседания парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
ՔՊ-ն առաջարկում է վերընտրել ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահին
Ընդդիմադիր պատգամավորն իր հարցում հիշեցրեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե բանակում սոված է մնացել և հիշեցրեց, որ այդ տարիներին թիկունքի պետ է եղել Գագիկ Մելքոնյանը, ով այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր է։
«Ինչպե՞ս է ստացվում, որ Սիմոնյանի ծառայության տարիներին թիկունքի պետ եղած Գագիկ Մելքոնյանը հիմա հայտնվել է ձեր ցուցակում և դարձել պատգամավոր։ Այս հարցերը տվե՞լ եք ձեր առաջնորդին։ Պատասխաններ պահանջե՞լ եք Ալեն Սիմոնյանից և Գագիկ Մելքոնյանից։ Եթե Սիմոնյանն իր ծառայության տարիներին սոված է եղել, ստացվում է, որ դրա անմիջական պատասխանատուն Գագիկ Մելքոնյանն է եղել»,– ասաց Մանուկյանը։
Անդրանիկ Քոչարյանը արձագանքեց, որ եթե ընդդիմությունը մեղադրում է Գագիկ Մելքոնյանին, ապա նույն կերպ պետք է մեղադրի նաև Սեյրան Օհանյանին, Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին։
«Պաշտպանության նախարարն 8 տարի եղել է Սեյրան Օհանյանը։ Այնպես որ, այստեղ ես չեմ էլ ուզում, որ որևէ մեկը մեղադրվի, գուցե այն ժամանակ հնարավորությունները եղել են այդպիսին։ Բայց եթե դուք տեսնում եք Գագիկ Մելքոնյանի վատ աշխատանքը, ապա պետք է տեսնեք նաև Սեյրան Օհանյանի, Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի վատ աշխատանքը, որովհետև այդ ժամանակ ուժային կառույցները ղեկավարում էին իրենք»,– ասաց Քոչարյանը։
«Եթե Սեյրան Օհանյանը դեմ էր, թող 2016–ին ներկայացներ իր տեսակետը». Շարմազանով
Նրա խոսքով, Ալեն Սիմոնյանն իր հայտարարության մեջ բարձրաձայնել է մի տեսակետ, որը կիսում են այդ տարիներին բանակում զինվոր ունեցած բազմաթիվ ընտանիքներ։
Ինչ վերաբերում է բանակում սննդի խնդրին, ըստ Քոչարյանի, այս հարցն այսօր լուծված է։ Սննդի բազմազանության շնորհիվ հնարավորինս ապահովված է յուրաքանչյուր զինվորի պահանջմունքը։
«Հիմա շատերն ասում են` ինչո՞ւ «կլուբնիկան», մյուս մթերքները, վիտամինները և այլն։ Այո՛, պետք է որոշակի բազմազանություն լինի սննդակարգի մեջ, որպեսզի ոչ մեկի աչքը չմնա սննդի մեջ։ Բայց դա պետք է հաշվարկված, կալորիականությունը հաշվի առնված սննդակարգ լինի»,– ասաց նա։
Հիշեցնենք` ԱԺ արտահերթ ըտրությունների քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյան հայտարարել էր, թե զինվորները «էնքան սոված էին, որ կոնֆետ էին նետում, ճանկռտելով իրար ձեռից խլում էի։
Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա
Այդ ժամանակ ԱԺ փոխխոսնակ, «Քաղաքացիական պայմանգրի» ցուցակի 7֊րդ համար Ալեն Սիմոնյանն ասել էր, թե 2000-2002 թթ. Արմավիրում ծառայելիս ուտելիքի ու խմելու ջրի խնդիր են ունեցել, ծնողներն էլ իրենց թաքուն ուտելիք են տարել։
Լրահոս
0