Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը

© Sputnik / Aram NersesyanПервое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Первое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Զեմֆիրա Միրզոևան կարևորեց, որ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության ենթարկված երեք ժողովուրդները պետք է միավորեն միջազգային հարթակում արդարության հասնելու ջանքերը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Ասորի համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Զեմֆիրա Միրզոևայի առաջարկով Ազգային ժողովն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց ասորի ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակը։
«Օգոստոսի 7-ը ասորիների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է,– ասաց պատգամավորը,– Օսմանյան կայսրությունում ապրող հայերի, հույների ու ասորիների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն է, Օսմանյան կայսրության ամենաամոթալի և տխուր էջերից մեկը»։
Նրա խոսքով` ցեղասպանության ընթացքում զոհվեց ավելի քան 750 000 ասորի։
В столице почтили память жертв геноцида ассирийцев в Османской империи (7 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Կես միլիոնից ավելի կյանք. ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին քրիստոնյա ազգերի զանգվածային ոչնչացումը, պատգամավորի խոսքով, Օսմանյան Թուրքիայի իշխանության կողմից համակարգված ցեղասպանություն էր։
«Մեզ բոլորիս` հայերին, ասորիներին ու հույներին միավորում է մեկ ընդհանուր ցավ»,– ասաց Միրզոևան` հավելելով, որ միջազգային հարթակում արդարության հասնելու ջանքերը ևս երեք ժողովուրդները պետք է միատեղեն։
Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի ասորական համայնքը անմասն չի մնացել նաև Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցությունից` տալով 9 զոհ։
Նա նաև ասորական համայնքի անունից շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին` ասորական հոգևոր, կրոնական ու մշակութային իրենց արժեքները պահելու հնարավորություն ընձեռելու համար։
Նշենք, որ 2015 թ. մարտի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությամբ ճանաչվել ու դատապարտել են 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հույների և ասորիների ցեղասպանությունները։
Ավստրալիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ 29 պատգամավոր միացել են նախաձեռնությանը
Հավելենք, որ ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր է ընտրվել օգոստոսի 7-ը, քանի որ 1933 թվականին այդ օրը Սիմել գյուղում ասորիների զանգվածային կոտորած է եղել. միայն մեկ օրում քրիստոնեական երկու եկեղեցիներում ողջ–ողջ այրել են 3000 ասորիների։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն