https://armeniasputnik.am/20210810/elpinum-krakelen-arji-vra-28624189.html
Ելփինում կրակել են արջի վրա. կենդանաբույժները պայքարում են նրա կյանքի համար
Ելփինում կրակել են արջի վրա. կենդանաբույժները պայքարում են նրա կյանքի համար
Արջի մոտ առկա են ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետևանքով մոտակա ձորը գլորվելու հետ։ 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T17:16+0400
2021-08-10T17:16+0400
2021-08-10T17:19+0400
տեսանյութեր
մուլտիմեդիա
արջ
վայոց ձոր
կրակոց
վիրավոր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28623804_0:0:1275:720_1920x0_80_0_0_256b5771d06b659a66cc506d61d42920.jpg
Վայոց Ձորի Ելփին գյուղում անօրինական որսի հերթական դեպքն է արձանագրվել. հայտնաբերվել է մոտ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակ՝ հրազենային վիրավորումով։Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին իրենց թիմը փրկարարական գործողություն է իրականացրել՝ վիրավոր կենդանուն տեղափոխելով Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Տեղում պարզվել է, որ կենդանին հրազենային վնասվածք է ստացել ծնոտի հատվածում։«Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է և նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժները, ինչպես նաև՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում և առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի և սկսել է կրծել սեփական թաթը»,- նշված է հաղորդագրության մեջ։Այսօր էլ արջը շարունակում է մնալ կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ` կենդանու մոտ առկա են նաև ուղեղի ցնցման նշաններ։ Ըստ մասնագետների՝ դա կարող է կապված լինել կրակոցի հետևանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։Կյանքը վանդակում ու դրանից դուրս. բնապահպաններն Արմավիրում փրկել են հերթական արջինՎայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է իրավապահ մարմիններին՝ պարզելու դեպքի մանրամասները և մեղավորներին հայտնաբերելու համար։Նշենք, որ գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում է գրանցված և ունի հատուկ պաշտպանության կարիք։
https://armeniasputnik.am/20210810/ahazang-krkin-karmir-grqum-granrsvac-tsaxike-vajarvum-28620271.html
վայոց ձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0a/28623804_0:0:1147:720_1920x0_80_0_0_a9532c0e10306e6eaaf66d32dfa9a313.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, մուլտիմեդիա , արջ, վայոց ձոր, կրակոց, վիրավոր
տեսանյութեր, մուլտիմեդիա , արջ, վայոց ձոր, կրակոց, վիրավոր
Ելփինում կրակել են արջի վրա. կենդանաբույժները պայքարում են նրա կյանքի համար
17:16 10.08.2021 (Թարմացված է: 17:19 10.08.2021) Արջի մոտ առկա են ուղեղի ցնցման նշաններ, ինչը կարող է կապված լինել կրակոցի հետևանքով մոտակա ձորը գլորվելու հետ։
Վայոց Ձորի Ելփին գյուղում անօրինական որսի հերթական դեպքն է արձանագրվել. հայտնաբերվել է մոտ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակ՝ հրազենային վիրավորումով։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 9-ին իրենց թիմը փրկարարական գործողություն է իրականացրել՝ վիրավոր կենդանուն տեղափոխելով Արարատի մարզում գտնվող Վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Տեղում պարզվել է, որ կենդանին հրազենային վնասվածք է ստացել ծնոտի հատվածում։
«Հայտնաբերված գորշ արջի վիճակը ծանր է և նրա կյանքի համար արդեն երկու օր է պայքարում են FPWC մասնագետները, միջազգային գործընկեր կենդանաբույժները, ինչպես նաև՝ Երևանի կենդանաբանական այգու կենդանաբույժը։ 3-ամյա արջը երկար ժամանակ մնացել է ընկած վնասված վիճակում և առանց օգնության, ինչի պատճառով նրա վիճակն ավելի է ծանրացել։ Բացի այդ, կենդանին ենթարկվել է շատ ուժեղ սթրեսի և սկսել է կրծել սեփական թաթը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այսօր էլ արջը շարունակում է մնալ կենտրոնում, վիճակը գնահատվում է ծանր, սակայն մասնագետները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։ Նախնական ախտորոշմամբ` կենդանու մոտ առկա են նաև ուղեղի ցնցման նշաններ։ Ըստ մասնագետների՝ դա կարող է կապված լինել կրակոցի հետևանքով մոտակա ձորը գլորվելու հավանականության հետ։
FPWC շնորհակալություն է հայտնում բոլոր գործընկերներին աջակցության համար։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը դիմում է իրավապահ մարմիններին՝ պարզելու դեպքի մանրամասները և մեղավորներին հայտնաբերելու համար։
Նշենք, որ գորշ արջը ՀՀ կենդանիների կարմիր գրքում է գրանցված և ունի հատուկ պաշտպանության կարիք։