00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական արմատներով ֆրանսիացին. Ջորկաեֆը՝ Հայաստանի հավաքականի դարպասը գրավելու մասին

© Sputnik / Aram NersesyanЮрий Джоркаефф на форуме WCIT 2019 (7 октября 2019). Еревaн
Юрий Джоркаефф на форуме WCIT 2019 (7 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվել
Ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է ձեռքբերել «Օձ» մականունն ու հիշել իր հայաստանյան առաջին այցը։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը խոստովանում է, որ իր հայկական արմատներն ավելի խորը բացահայտեց այն ժամանակ, երբ իրենց ընտանիքը Լիոն տեղափոխվեց, որտեղ բնակվում էին մորական տատիկն ու պապիկը, երկուսն էլ՝ հայ։ Իր հայկական արմատների, անցած ճանապարհի մասին Ջորկաեֆը պատմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը։
«Մայրական տատիկս ու պապիկս հայ են, իսկ հայրական պապիկս կալմիկ է, տատիկս՝ լեհ, չնայած ես և ծնողներս ծնվել ենք Ֆրանսիայում, բայց մորական տատիկիս ու պապիկիս հետ ապրելը փոխանցում էր հայկականը»,- նշում է Ջորկաեֆը։
Հարցազրույցում լեգենդար ֆուտոբլիստը բացահայտել է, թե ինչու էին իրեն «Օձ» մականունով կնքել։ Ասում է՝ պատմությունը սկսվեց «Մոնակո» թիմում։ Ամեն մարզումից հետո մնում էր դաշտում ու շարունակում անհատական մարզումները, նպատակ էր դնում հարվածել դարպասի աջ կամ ձախ անկյունին։ Պահեստային դարպասապահը, որն իր հետ դաշտում էր, գնդակի հետագիծը նմանեցնում էր օձի շարժման հետագծին։ Այդպես էլ ֆուտբոլիստին սկսեցին օձ անվանել։
Ջորկաեֆը խոստովանում է՝ իր համար մեծ իրադարձություն էր «Եվրո 2000»-ին ընդառաջ Հայաստան գալը, քանի որ դա  իր առաջին այցն էր Հայաստան։
Юрий Джоркаефф на церемонии открытия WCIT 2019 (7 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.12.2020
Յուրի Ջորկաեֆը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ է նվեր ստացել
«Հայաստանը գոլ էր խփել, դա հրաշալի էր, մարզադաշտը լեցուն էր, բոլորը կանչում էին՝ Յուրի, Յուրի, վերցրի գլխարկն ու այլևս չմտածեցի անցյալի մասին՝ ծնողներիս, տատիկիս, պապիկիս, Հայաստանի, մտածում էի՝ ես ինչ պետք է անեմ, իսկ ես պետք է գոլ խփեի, որովհետև ամբողջ մարզադաշտը դա էր ուզում, ամբողջ Հայաստանը կամենում էր, որ ես գոլ խփեմ»,- պատմում է Ջորկաեֆը։
Ասում է, որ Ֆրանսիայի ամբողջ հավաքականը տպավորված էր Հայաստանով, հայերի ընդունելությամբ ու ջերմությամբ։ Իսկ իր համար այդ այցը շատ հուզական էր։
«Տատս ու պապս մեկնել էին այստեղից՝ ոչինչ չունենալով, իսկ ես եկել էի Հայաստան՝ աշխարհի գավաթ հաղթած Ֆրանսիայի հավաքականի հետ։ Դա հպարտություն էր ինձ համար և մեծ ուղերձ ուներ»,- ասում է Ջորկաեֆը։ Ավելացնում է՝ դա չի նշանակում, թե բոլորը կարող են աշխարհի չեմպիոն լինել, բայց դա նշանակում է երբեք չհանձնվել։
«Ես չեմ ծնվել Հայաստանում, սակայն ես ունեմ ամուր հայկական արմատներ և կուզեի ասել, որ մենք կարող ենք հաջողության հասնել, դա դժվար է, բայց հնարավոր է։ Այսօր շատ հպարտ եմ լինել հայկական արմատներով ֆրանսիացի՝ աշխարհի գավաթը ձեռքիս»։
Փաշինյանն ընդունել է Ջորկաեֆներին. եղբայրներն ասել են` ինչու են եկել Հայաստան
Հիշեցնենք, որ Յուրի Ջորկաեֆն ու եղբայրը՝ Դենին, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո միացել են Ֆրանսիայից Հայաստան մարդասիրական օգնության հավաքագրմանը։ Ջորկաեֆ եղբայրները նաև անձամբ Հայաստան եկան՝ օգնության հերթական խմբաքանակը բերելով։
Լրահոս
0