ՀՀ պաշտպանության նախարարը Մոսկվա է մեկնել

© Photo : official site of the MOD of RAМинистр обороны Аршак Карапетян
Министр обороны Аршак Карапетян - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պսշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարապետյանը Մոսկվա է մեկնել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարը երեկ հանդիպել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ, խոսել հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մասին և ասել` Հայաստանը խաղաղության կողմնակից է, բայց մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ։
Լրահոս
0