Ժամանակավորապես կասեցվում է բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում. Բեգլարյան

© Photo : Artsakh GovernmentГосминистр Карабаха Артак Бегларян провел совещание по формированию государственного жилищного фонда (10 августа 2021). Степанакeрт
Госминистр Карабаха Артак Бегларян провел совещание по формированию государственного жилищного фонда (10 августа 2021). Степанакeрт - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Պետնախարարի խոսքով՝ անշարժ գույքի շուկայում ակտիվություն է, այդ թվում՝ արհեստական գնաճ, ինչի հետևանքով վարձով ապրող արցախցիները ստիպված են լինում ազատել վաճառվող բնակարանները։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Արցախի կառավարության կողմից մեկնարկած բնակարանային ծրագրերն ակտիվություն են մտցրել անշարժ գույքի շուկայում՝ երբեմն հանգեցնելով ոչ նախընտրելի դրսևորումների, ներառյալ՝ արհեստական գնաճի: Նշել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ բնակարանային ապահովության ծրագրերի շուրջ խորհրդակցության ընթացքում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Резиденция Президента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2021
Ստեփանակերտում ջրի լուրջ խնդիր կա. Ադրբեջանը կապ ո՞ւնի
Բեգլարյանի խոսքով՝ այս գործընթացում մեկ այլ խնդիր է առաջանում վարձակալած բնակարաններում ապրող արցախցիների համար։ Նրանք ստիպված են լինում ազատել վաճառվող բնակարանը: Բեգլարյանը շեշտել է, որ խնդիրների մի մասը նաև պետական կարգավորումների բացակայության կամ ոչ ամբողջական լինելու պատճառով է:
«Հաշվի առնելով այս ու մի շարք այլ խնդիրներ բնակարանային ոլորտում՝ պետական նախարարը հանձնարարել է ժամանակավորապես կասեցնել բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում՝ մինչև ոլորտի լրիվ կարգավորումը, լիազոր մարմնի՝ բնակարանային հարցերի կոմիտեի վերջնական ձևավորումը և առաջնային շուկայում էական առաջընթացի ապահովումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ստեփանակերտում նոր թաղամաս է կառուցվելու, որը 15 մասնաշենք կունենա. լուսանկար
Խորհրդակցության ընթացքում քննարկվել ն են նաև ծրագրերի իրականացման ընթացքում վերհանված մի շարք այլ հարցեր։ Դրանց լուծման նպատակով պետնախարարը տվել է կոնկրետ հանձնարարականներ:
Նշենք, որ ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը Spuntik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ արցախցի ավելի քան 7 հազար ընտանիք բնակարանի կարիք ունի։ Նախատեսվում է շինարարական բոլոր ծրագրերն ավարտել 2,5-3 տարվա ընթացքում։ Բնակարանաշինության ամբողջ ծրագրի արժեքը գնահատվում է ավելի քան 200 մլն դոլար։
Ավելի վաղ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ավելի քան 1000 բնակարան շահագործման կհանձնվի երկու տարվա ընթացքում: Տների բաշխման ժամանակ առաջնահերթությունը կտրվի Շուշիի և Հադրութի բնակիչներին (Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ), ինչպես նաև սոցիալական խոցելի խմբերին: Առաջին բնակարանները շահագործման կհանձնվեն արդեն այս տարվա վերջին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն