https://armeniasputnik.am/20210810/pashinyany-vordus-zruyci-hravirec-seyran-ohanyan-28623054.html
«Փաշինյանը որդուս զրույցի հրավիրեց». Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց
«Փաշինյանը որդուս զրույցի հրավիրեց». Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց
Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր որդու` 44-օրյա պատերազմի ժամանակ ինքն իրեն կրակելու և վիրավորում ստանալու մասին լուրերին։ 10.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-10T16:30+0400
2021-08-10T16:30+0400
2021-08-10T16:31+0400
հայաստան
սեյրան օհանյան
որդի
պատերազմ
նիկոլ փաշինյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/02/28515754_0:3:1493:848_1920x0_80_0_0_d72bb1351d211ff1f1fe4759651436a2.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հերքում է իր որդու` Արթուր Օհանյանի մասին շրջանառվող լուրերը, թե նա 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել ինքն իրեն ոտքից կրակելով։ Օհանյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտ սուտ որակեց բոլոր նմանատիպ լուրերը։«Քրեական գործ է հարուցվել, և քննչական մարմինները հաստատել են, որ նման վարկած չկա։ Բացի այդ, իմ որդին գտնվել է իր հրամանատարական կետում, որն ավելի հեռու էր առաջին գծից, և եթե նա վախեցող լիներ, ապա չէր թողնի իր հրամանատարական կետն ու անմիջապես առաջին գիծ մեկներ»,–ասաց Օհանյանը։Իսկ լուրերը, թե Օհանյանի որդին տանկի մեջ է ինքն իրեն վնասել` կրկին իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Օհանյանը պնդում է` մոտոհրաձգային զորամաս է իր որդունը, ոչ թե տանկային։ Պատգամավորի խոսքով` որդին իր ռազմական մասնագիտությունն ինքնուրույն է ընտրել` միգուցե նաև նայելով հորը։ Բացի այդ, ըստ Օհանյանի, նրա ծառայության ընթացքում որևէ բանով` հատկապես բարձր պաշտոններ ստանալիս, նրան չի աջակցել։Փաշինյանը սեպտեմբերի 25-ին գիտե՞ր, որ պատերազմ է լինելու. ինչո՞ւ չհեռարձակվեց հարցազրույցը«Որդուս զորամասի հրամանատար նշանակվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրան հրավիրել է զրույցի։ Փաշինյանն ասել է, որ կանչել է խոսելու` հաշվի առնելով հայտնի իրադարձությունները։ Իմ որդին պատասխանել է, որ ծառայում է հայրենիքին և երբեք չի կարող հրաժարվել իր հորից»,–ասում է Օհանյանը։«Փաշինյանն Ապրիլյան պատերազմից հետո իմ գրասենյակ եկավ». Օհանյանը պատմեց` ինչ են խոսելՆա հավելեց նաև, որ զորամասի հրամանատարի նշանակումը երկրի վարչապետի իրավասությունը չէ, այլ բանակի հրամանատարի և պաշտպանության նախարարի։
https://armeniasputnik.am/20210810/rusastanic-c-300-ner-gnelu-arajin-paymanagiry-knqvel-e-qocharyani-jamanak-ohanyan-28621757.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/02/28515754_0:0:1493:939_1920x0_80_0_0_c01a84e653ed0c42714c8e9a033c58b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, սեյրան օհանյան, որդի, պատերազմ, նիկոլ փաշինյան
հայաստան, սեյրան օհանյան, որդի, պատերազմ, նիկոլ փաշինյան
«Փաշինյանը որդուս զրույցի հրավիրեց». Սեյրան Օհանյանը մանրամասներ հայտնեց
16:30 10.08.2021 (Թարմացված է: 16:31 10.08.2021) Սեյրան Օհանյանն անդրադարձել է իր որդու` 44-օրյա պատերազմի ժամանակ ինքն իրեն կրակելու և վիրավորում ստանալու մասին լուրերին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը հերքում է իր որդու` Արթուր Օհանյանի մասին շրջանառվող լուրերը, թե նա 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում է ստացել ինքն իրեն ոտքից կրակելով։ Օհանյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում բացահայտ սուտ որակեց բոլոր նմանատիպ լուրերը։
«Քրեական գործ է հարուցվել, և քննչական մարմինները հաստատել են, որ նման վարկած չկա։ Բացի այդ, իմ որդին գտնվել է իր հրամանատարական կետում, որն ավելի հեռու էր առաջին գծից, և եթե նա վախեցող լիներ, ապա չէր թողնի իր հրամանատարական կետն ու անմիջապես առաջին գիծ մեկներ»,–ասաց Օհանյանը։
Իսկ լուրերը, թե Օհանյանի որդին տանկի մեջ է ինքն իրեն վնասել` կրկին իրականությանը չեն համապատասխանում, քանի որ Օհանյանը պնդում է` մոտոհրաձգային զորամաս է իր որդունը, ոչ թե տանկային։ Պատգամավորի խոսքով` որդին իր ռազմական մասնագիտությունն ինքնուրույն է ընտրել` միգուցե նաև նայելով հորը։ Բացի այդ, ըստ Օհանյանի, նրա ծառայության ընթացքում որևէ բանով` հատկապես բարձր պաշտոններ ստանալիս, նրան չի աջակցել։
«Որդուս զորամասի հրամանատար նշանակվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանն անձամբ նրան հրավիրել է զրույցի։ Փաշինյանն ասել է, որ կանչել է խոսելու` հաշվի առնելով հայտնի իրադարձությունները։ Իմ որդին պատասխանել է, որ ծառայում է հայրենիքին և երբեք չի կարող հրաժարվել իր հորից»,–ասում է Օհանյանը։
Նա հավելեց նաև, որ զորամասի հրամանատարի նշանակումը երկրի վարչապետի իրավասությունը չէ, այլ բանակի հրամանատարի և պաշտպանության նախարարի։