00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարորդի թվային էջ. ի՞նչ է սպասում տաքսու օտարերկրյա վարորդներին Ռուսաստանում

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցТакси Uber
Такси Uber - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Բաժանորդագրվել
Օգոստոսի 14-ից սկսած Մոսկվայում և Մոսկվայի մարզում տաքսու վարորդներն այլևս չեն կարողանա պաշտոնապես աշխատել առանց վարորդի թվային պրոֆիլի։
Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik
Նոր համակարգը ներդնում է Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտը Մոսկվայի մարզի տրանսպորտի և ճանապարհային ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Համակարգը կոչվում է «Տաքսու աշխատանքի վերլուծություն» համալիր տեղեկատվական համակարգ կամ կրճատ «ՏԱՎ» ՀՏՀ։ Պրոֆիլը պետք է բացվի Պետական ծառայությունների հարթակի միջոցով։
Миграционный центр в Подмосковье - Sputnik Արմենիա, 1920, 25.07.2021
Աշխատանքային միգրանտների մուտքը Ռուսաստան կհեշտացվի
Sputnik–ը պարզել է` ինչպես նորամուծությունը կանդրադառնա աշխատանքային միգրանտների վրա և արդյոք նրանք գործազուրկ չեն դառնա։

Վթարների թիվը նվազեցնելու համար

«ՏԱՎ» ՀՏՀ համակարգի օգնությամբ Մոսկվայի իշխանությունները հույս ունեն նվազեցնել ՃՏՊ–ների թիվը, որոնցում հայտնվում են տաքսու վարորդները շատ աշխատելու և հոգնածության պատճառով։ Նոր համակարգը թույլ կտա բառի բուն իմաստով հետևել տաքսու վարորդներին։ Նորամուծության հեղինակները պնդում են` սրանք նոր կանոններ չեն, այլ պարզապես մոնիթորինգի համակարգ։
Ինչպես Sputnik գործակալության հետ զրույցում պարզաբանեցին Տրանսպորտի դեպարտամենտից, եթե այսօր լինում են դեպքեր, երբ վարորդները երթուղի են դուրս գալիս առանց բժշկական և տեխզննման վկայականի, ճանապարհային թերթիկի, հաճախ նույնիսկ առանց վարորդական իրավունքի, իսկ մեքենայի պետհամարանիշը չի համընկնում հավելվածում նշվածի հետ, ապա այդ ամենից հնարավոր կլինի խուսափել թվային պրոֆիլի առկայության պարագայում։

Ինչպե՞ս

«Հազվադեպ չեն դեպքերը, երբ տաքսու վարորդները խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, բացի այդ, տաքսի ծառայությունում մեծ տոկոս են կազմում պաշտոնապես չգրանցված վարորդները։ Նման վարորդները պատասխանատվություն չեն կրում, իսկ նրանց հետ երթևեկությունն ուղևորների համար կարող է վտանգավոր լինել», – Sputnik–ի հետ հեռախոսազրույցում նշեցին Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտում։
Որակի բարձրացումը կբերի գնի բարձրացման. Քեյանը`տաքսիների նոր պահանջների մասին
Նույն դեպարտամենտի վիճակագրության համաձայն` 2020 թվականին Մոսկվայում տաքսիների մասնակցությամբ 1667 ՃՏՊ է տեղի ունեցել, տարբեր աստիճանի վնասվածք է ստացել 1956 մարդ, 60 մարդ զոհվել է։ Վերջին կես տարվա ընթացքում 794 վթար է տեղի ունեցել։

Ինչպես է «ՏԱՎ» ՀՏՀ–ն վերահսկելու տաքսիների աշխատանքը

Օգոստոսի 14-ից համակարգը ստուգելու է վարորդական ստաժը` այն պետք է լինի ոչ պակաս, քան 3 տարի, չվճարված տուգանքները` դրանք ստիպված կլինեն մարել, և դատվածությունը` տաքսու վարորդ չեն կարողանա աշխատել նախկինում ծանր հանցագործությունների (սպանության, գողության, առողջությանը վնաս հասցնելու) համար դատապարտված մարդիկ։ «ՏԱՎ» ՀՏՀ–ն տեղեկությունը ստանալու է ՆԳՆ–ի և Դաշնային հարկային ծառայության բազաներից։
Կարևոր պահ. համակարգը հիմք է ընդունում Տրանսպորտի նախարարության 424 հրամանն այն մասին, որ տաքսու վարորդը ամենօրյա աշխատանքային գրաֆիկի պարագայում չի կարող օրական աշխատել 8 ժամից ավելի և ոչ ավել, քան 11 ժամ` հանրագումարայինի պարագայում։ Աշխատանքային շաբաթվա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 40 ժամը։ Համակարգը հստակ հետևելու է այդ ժամերին և գերազանցելու դեպքում ագրեգատորները ավտոմատ կերպով կդադարեն պատվերներ ուղարկել վարորդին։
Москва - вид на город - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Մոսկվայում ինքնասպանություն է գործել Լեոնիդ Ուտյոսովի որդին
Մինչ օրս ագրեգատորները աշխատանքային ժամերը տեսնում էին իրենց ծրագրում, դա թույլ էր տալիս տաքսու վարորդներին աշխատել 8 ժամ, օրինակ «Yandex.Taxi»–ում, այնուհետև ևս 8 ժամ պատվերներ ստանալ այլ ագրեգատորներից` «Սիթիմոբիլ», «Gett», «Վեզյոտ» և այլն։ Վարորդի թվային պրոֆիլը թույլ կտա հերթափոխերի մասին տվյալները փոխանցել ընդհանուր համակարգին, տաքսապարկերն ու ագրեգատորները կտեսնեն, թե քանի ժամ է տաքսու վարորդը գտնվել ղեկի դիմաց և սահմանված ժամանակաչափից ավել աշխատել նա չի կարողանա։
Բացի այդ, համակարգում գրառումներ են արվելու բուժզնման և տեխզնման վերաբերյալ։ Գիծ դուրս գալուց առաջ տաքսապարկի կամ ծառայությունների մասին պայմանագիր կնքած կազմակերպության աշխատակիցը պետք է գրառում կատարի վարորդին և մեքենան գիծ բաց թողնելու թույլտվության մասին։ «ՏԱՎ» ՀՏՀ–ում հետևելու են նաև ճանապարհային թերթիկների առկայությանը։

Ի՞նչ է անհրաժեշտ ID ստանալու համար

«Ռուսաստանի օրենսդրության համաձայն` օտարերկրյա պետությունների քաղաքացիները կարող են աշխատել որպես տաքսու վարորդ։ Պարտադիր պահանջներից է ռուսաստանյան վարորդական իրավունքի և 3 տարուց ոչ պակաս վարորդական ստաժի առկայությունը։ Թույլատրվում է օգտագործել նաև այն երկրների վարորդական իրավունքները, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է` Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան», – պատմել են Sputnik–ին Մոսկվայի տրանսպորտի դեպարտամենտում։
Տաքսիների մատուցած ծառայությունների որակի ստանդարտներ պետք է ունենանք. Փաշինյան
Թվային պրոֆիլը գրանցելու համար անհրաժեշտ է Անհատական ​​անձնական հաշվի ապահովագրական համար, որը կարելի է ստանալ Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդում։ Գործընթացը միջինում ոչ ավելի, քան 2 ժամ է տևում և հասանելի է օտարերկրյա քաղաքացիներին, նշել են Տրանսպորտի դեպարտամենտում։ Այնուհետև պետք է գրանցվել «ՏԱՎ» ՀՏՀ համակարգում` անցնելով հետևյալ հղումով. https://art.taxi.mos.ru/login

Թվային պրոֆիլ` ժամկետի երկարաձգմամբ

«Իշխանություններն ուզում են իմանալ` ով է գտնվում տաքսու ղեկի դիմաց։ Մենք մեր կողմից գործընկերներին տեղեկացնում ենք այն մասին, թե ինչ է «ՏԱՎ» ՀՏՀ–ն, և ինչպես Մոսկվայում և Մոսկվայի մարզում պատվերներ իրականացնող տաքսապարկերն ու վարորդները կարող են գրանցվել համակարգում։ Մեր «Yandex.Pro» համակարգի միջոցով վարորդի թվային պրոֆիլի ժամանակավոր գրանցում ենք ներդրել»,– Sputnik–ի հետ զրույցում պատմել են «Yandex.Taxi» խոշոր ագրեգատորի մամուլի ծառայությունում։
Карен Чилингарян - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞ւ է թանկացել տաքսիների ուղեվարձը. Կարեն Չիլինգարյանը գիտի` երբ կլուծվի խնդիրը
Տվյալ դեպքում վարորդը գրանցվում է «Yandex.Pro»–ում, ծառայությանը թույլտվություն է տալիս անձնական տվյալները «ՏԱՎ» ՀՏՀ–ին փոխանցելու համար, ժամանակավոր` 14 օրվա համար ID է ստանում։ Ժամկետի երկշաբաթյա երկարաձգումը թույլ կտա պատվերներ ստանալ առանց Պետական ծառայությունների կայքի միջոցով գրանցվելու։
Սակայն մինչև սեպտեմբեր վարորդը պետք է գրանցվի համակարգում Պետական ծառայությունների կայքի միջոցով և ստանա մշտական թվային պրոֆիլ։ Եթե գրանցումն իրականացնել չհաջողվի, պատվերների հասանելիությունը մեխանիկորեն կսահմանափակվի։

Ինչ են ասում տաքսու վարորդները

«Հեռանում եմ, այսօր աշխատանքային վերջին օրս է»,– Sputnik–ին պատմեց Անդրեյ անունով տաքսու վարորդը։ Օրական 8 ժամվա ընթացքում ոչ միայն հնարավոր չէ գումար վաստակել, այլ նույնիսկ փակել մեքենայի վարձակալության և բենզինի ծախսերը։ 20 տարի առաջ աշխատել եմ տաքսու ոլորտում, այդ ժամանակ իսկապես կարելի էր գումար աշխատել։ Իսկ հետո անգործ մնացի, որոշեցի վերադառնալ, բայց ոչ, սա իմը չէ։ Որևէ այլ բան կփնտրեմ»։
Անդրեյը ռուսաստանցի է, ամենատարբեր ոլորտներում աշխատելու մեծ փորձ ունի, այդ պատճառով նա չի մտահոգվել, երբ հասկացավ, որ տաքսու վարորդների աշխատանքը շուտով խստորեն վերահսկվելու է։
Водители такси заблокировали дорожное движение на улице Абовяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
Երևանում տաքսիներն ավելանում են, գները` աճում. ո՞րն է պատճառը և ինչպե՞ս ելք գտնել
Իսկ ահա Տաջիկստանի քաղաքացի Աբդուլան աշխատանքի հարցում մեծ ընտրություն չունի, բայց նրան «ՏԱՎ» ՀՏՀ–ի մոնիթորինգի համակարգը չի վախեցնում։ Թեպետ նշեց, որ թվային պրոֆիլ ստանալու համար 2 ամիս է պահանջվել։
«Ռուսաստանում երկար տարիներ եմ աշխատում, արտոնագիր եմ վերցնում, հարկ վճարում։ Հայրս Մոսկվայում է սովորել և միշտ ասում էր՝ եթե արտերկիր ես մեկնում, նախևառաջ հարգի՛ր տեղի ժողովրդին, երկրորդ հերթին` տեղի մենթալիտետը, երրորդ հերթին` օրենքը։ Ու քանի որ ասել են պետք է պրոֆիլ բացել, ես այն բացեցի` գրանցվեցի պետական ծառայությունների հարթակում և ստացա։ Այժմ անդադար ստուգումներ են անցկացնում տաքսու վարորդների շրջանում, գուցե օգոստոսի կեսերին դրանք նվազեն, այդ ժամանակ աշխատելն էլ հեշտ կլինի», – հույս ունի Աբդուլան։
Ղրղզստանի Օշ քաղաքից Օմաթը նույնպես հանձնել է փաստաթղթերը համակարգում գրանցվելու համար, բայց մինչ օրս ծանուցում չի ստացել թվային պրոֆիլ ստանալու վերաբերյալ։ Անհատական ​​անձնական հաշվի ապահովագրական համար և Պետական ծառայությունների հարթակում անձնական կաբինետ ունի, սակայն վստահություն չունի, որ նոր համակարգի ներմուծմամբ կկարողանա ապրուստի միջոց վաստակել։ Օմաթը «Կոմֆորտ+» դասի տաքսի է վարում, վարձակալության գումարն ու բենզինի ծախսն այս դեպքում ավելի բարձր են, քան էկոնոմ դասի դեպքում։
Ռուսաստանում առաջարկել են աշխատանքային միգրանտներին փոխարինել կալանավորներով
«Վարձակալություն, բենզին, «Յանդեքսի» տոկոսներ, տաքսապարկի վճարումներ` այս ամենը ծածկելու համար պետք է մի քանի ժամ աշխատել։ Եթե օգոստոսի 14-ից հետո տեսնեմ, որ գումար վաստակել չեմ կարողանում, կրկին կզբաղվեմ խոհարարությամբ. նախկինում խոհարար եմ աշխատել, կարողանում եմ պատրաստել։ Ամեն ինչ օրինական է, բոլոր փաստաթղթերը ձևակերպել եմ։ Այնտեղ լավ աշխատավարձ է։ Երբ տուն եմ վերադառնում, մայրիկիս համար պատրաստում եմ այն, ինչ սովորել եմ այստեղ` Մոսկվայում»։
Լրահոս
0