Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին. պատճառն Արցախն է

© Sputnik / Murad Orujov / Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պաշտոնական Բաքուն դժգոհ է այն բանից, որ իրանական մեքենաները մտնում են Լեռնային Ղարաբաղ. Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ադրբեջանում Իրանի դեսպանին ՝ նշելով, որ իրանական բեռնատարները Լեռնային Ղարաբաղ են մտնում «առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
Строительные работы - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Իրանը շուտով ավարտին կհասցնի «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի վերջին հատվածը
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 11-ին Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ:
Բողոք է արտահայտվել այն կապակցությամբ, որ վերջերս Իրանի Իսլամական Հանրապետությանը պատկանող, տարբեր նպատակների համար նախատեսված մեքենաները «անընդհատ մտնում և դուրս են գալիս Ադրբեջանի Ղարաբաղի շրջան ՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության»:
«Հանդիպման ընթացքում նշվեց, որ Իրանի նոր վարչակազմը գործնական քայլեր կձեռնարկի ՝ կանխելու բարեկամական և գործընկերային հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլերը»,- ասված է հայտարարության մեջ:
Որոշ ժամանակ առաջ նույն թեմայի շուրջ բանավոր բողոք էր արտահայտվել իրանական կողմին. հարցը բարձրացվել էր Իրանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ:
«Իրանի համար կարևոր է խաղաղության պահպանումը». Փաշինյանը հանդիպել է Ռայիսիի հետ
Լրահոս
0