Ադրբեջանը ձգտում է զորքերի հետկանչը «թանկ ծախել» Հայաստանի վրա. Հակոբյանը` սահմանի մասին

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, Ադրբեջանի նկրտումներին, հայկական կողմի վարքագծին և սահմանազատման աշխատանքների հեռանկարին։
Մենք ականատես ենք մի իրողության, երբ եռակողմ համաձայնագրերի շուրջ ընթացող պրոցեսների տեմպը նվազել է, որովհետև ադրբեջանական կողմը չի ուզում գնալ զիջումների և կարծում է, որ հայկական կողմը ժամանակ է ձգում` փորձելով նոր խաղացողների ներքաշել տարածաշրջան։ Խոսելով Հայաստանի սահմանային հատվածներում ստեղծված իրավիճակի մասին` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը չի ցանկանում ՀՀ սուվերեն տարածք ներխուժած իր ստորաբաժանումները դուրս բերել, ուզում է ստեղծել նոր իրավիճակ, որի պայմաններում էլ պետք է ընթանան բանակցությունները։
Встреча министров обороны Армении и России Аршака Карапетяна и Сергея Шойгу (11 августа 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
ՌԴ–ն ամեն ինչ անելու է Հայաստանի սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար. Շոյգու
«Հիմա հայկական կողմն ասում է, որ պատրաստ է սկսել դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը, եթե Ադրբեջանը դուրս բերի իր զինված ուժերը Հայաստանից, իսկ Ադրբեջանն իր հերթին ձգտում է զորամիավորումների հետկանչը «թանկ վաճառել» հայկական կողմի վրա։ Այսինքն` Ադրբեջանը ստեղծում է նոր շանտաժի, սպառնալիքի իրավիճակ, հայաստանյան հասարակության մեջ առաջացնում է նոր անհանգստություն, որն ասոցացվում է 44-օրյա պատերազմում կրած պարտության հետ։
Ադրբեջանն այդ կերպ կարծում է, որ առկա պայմաններում կհասնի նրան, որ հայկական կողմը հեշտությամբ կգնա զիջումների։ Առհասարակ, թուրք–ադրբեջանական տանդեմի գլոբալ հավակնությունները չեն սահմանափակվում Արցախով, այլ վերաբերում են Սյունիքին»,– ասաց քաղտեխնոլոգը։
Հակոբյանի կարծիքով`այժմ ինչ-որ առումով արգելափակված գործընթացն անհանգստացում է նաև միջնորդներին, հատկապես Ռուսաստանին, հետևաբար ՀԱՊԿ-ի մակարդակով ակտիվացումը, Ստանիսլավ Զասի այցը Հայաստան վկայում են այն մասին, որ փորձ է արվելու Ադրբեջանին համոզել վերադառնալ ինչ-որ զրոյական կետի ու վերսկսել բանակցությունները սահմանազատման ու կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ։
Ավելորդ ռազմատենչություն չէ․ վերլուծաբանը գնահատել է ՀՀ ՊՆ կոշտ հռետորաբանությունը
Ըստ նրա` Հայաստանն իր հերթին փորձում է ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումից հետո ռազմաքաղաքական եղանակով կոմպենսացնել իրավիճակը։        
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն