https://armeniasputnik.am/20210811/avelord-razmatenchutyun-che-verlucaban-gnahatel-e-hh-pn-kosht-hretorabanutyun-28633363.html
Ավելորդ ռազմատենչություն չէ․ վերլուծաբանը գնահատել է ՀՀ ՊՆ կոշտ հռետորաբանությունը
Ավելորդ ռազմատենչություն չէ․ վերլուծաբանը գնահատել է ՀՀ ՊՆ կոշտ հռետորաբանությունը
Հակոբյանի կարծիքով՝ Արշակ Կարապետյանի վերջին հայտարարություններում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձներում նմանատիպ մտքեր են արտահայտվում։ 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T14:01+0400
2021-08-11T14:01+0400
2021-08-11T14:05+0400
հայաստան
հասարակություն
վիգեն հակոբյան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ադրբեջան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0b/28631657_0:0:1601:904_1920x0_80_0_0_b0455ab02739557eb7da1afe3c3f648e.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կոշտ հայտարարությունները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Որոշները կարող են դրա մեջ ավելորդ ռազմատենչություն տեսնել, բայց իրականում դրանք տեղավորվում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների շրջանակներում։ Նման կարծիք է հայտնել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ներկայացնելով 3-րդ բանակային կորպուսի նոր հրամանատարին, հայտարարել էր, որ եթե ադրբեջանական զինված ուժերը փորձեն անցնել հայկական տարածք, նրանք պետք է ոչնչացնել տեղում։Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ հակառակորդի զորքերն արդեն մի քանի ամիս է, ինչ հայկական տարածքում են, սակայն իշխանությունները, ըստ էության, դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկում: Եվ այդ տեսանկյունից որոշակի հակասություն է նկատվում հայտարարությունների և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների միջև։Հակոբյանի խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եղել է ևս մեկ նախարար՝ Դավիթ Տոնոյանը, որը կտրուկ հայտարարություններ է արել Բաքվի հասցեին, խոսել է նոր պատերազմի և նոր տարածքների մասին։ Բայց նման բան տեղի չունեցավ։եր համբերությունը նույնպես անսպառ չէ. ՀՀ պաշտպանության նախարարը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին«Միաժամանակ չի կարելի բացառել, որ Կարապետյանի մեսիջները կարող են տեղավորվել տարածաշրջանում որոշ աշխարհաքաղաքական միտումների շրջանակներում։ Երեկ Երևանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որը մի քանի բավականին թափանցիկ ակնարկ արեց այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին սրացումները վտանգում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու կովկասյան ուղղությունը։ Հնարավոր է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները նույնպես պետք է դիտարկել այդ համատեքստում»,- հավելեց նա։Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ստանիսլավ Զասը ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի և ՀԱՊԿ անվտանգության վրա, ինչպես նաև բարդացնում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ՝ ԼՂ հարցով խաղաղ պայմանավորվածությունների կատարումը։
https://armeniasputnik.am/20210807/arshak-karapetyany-hramayele-kirarel-bolor-mijocnery-28595707.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/0b/28631657_0:0:1601:1006_1920x0_80_0_0_ae6c07541260b12c7aa6c6272eeb9fb6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, հասարակություն , վիգեն հակոբյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան
հայաստան, հասարակություն , վիգեն հակոբյան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), ադրբեջան
Ավելորդ ռազմատենչություն չէ․ վերլուծաբանը գնահատել է ՀՀ ՊՆ կոշտ հռետորաբանությունը
14:01 11.08.2021 (Թարմացված է: 14:05 11.08.2021) Հակոբյանի կարծիքով՝ Արշակ Կարապետյանի վերջին հայտարարություններում և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ուղերձներում նմանատիպ մտքեր են արտահայտվում։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի կոշտ հայտարարությունները կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Որոշները կարող են դրա մեջ ավելորդ ռազմատենչություն տեսնել, բայց իրականում դրանք տեղավորվում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական փոփոխությունների շրջանակներում։ Նման կարծիք է հայտնել
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, ներկայացնելով 3-րդ բանակային կորպուսի նոր հրամանատարին, հայտարարել էր, որ եթե ադրբեջանական զինված ուժերը փորձեն անցնել հայկական տարածք, նրանք պետք է ոչնչացնել տեղում։
Քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ հակառակորդի զորքերն արդեն մի քանի ամիս է, ինչ հայկական տարածքում են, սակայն իշխանությունները, ըստ էության, դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկում: Եվ այդ տեսանկյունից որոշակի հակասություն է նկատվում հայտարարությունների և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների միջև։
Հակոբյանի խոսքով ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք եղել է ևս մեկ նախարար՝ Դավիթ Տոնոյանը, որը կտրուկ հայտարարություններ է արել Բաքվի հասցեին, խոսել է նոր պատերազմի և նոր տարածքների մասին։ Բայց նման բան տեղի չունեցավ։
«Միաժամանակ չի կարելի բացառել, որ Կարապետյանի մեսիջները կարող են տեղավորվել տարածաշրջանում որոշ աշխարհաքաղաքական միտումների շրջանակներում։ Երեկ Երևանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որը մի քանի բավականին թափանցիկ ակնարկ արեց այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանին սրացումները վտանգում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտու կովկասյան ուղղությունը։ Հնարավոր է, որ Հայաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունները նույնպես պետք է դիտարկել այդ համատեքստում»,- հավելեց նա։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ստանիսլավ Զասը ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին առաջացած լարվածությունը բացասաբար է ազդում Հայաստանի և ՀԱՊԿ անվտանգության վրա, ինչպես նաև բարդացնում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ՝ ԼՂ հարցով խաղաղ պայմանավորվածությունների կատարումը։