https://arm.sputniknews.ru/20210811/hapk-petq-e-patrast-lini-talibneri-hnaravor-nertapancman-shoygu-28630725.html
ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը. Շոյգու
ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը. Շոյգու
Sputnik Արմենիա
Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։ 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T10:37+0400
2021-08-11T10:37+0400
2021-08-11T10:41+0400
աշխարհ
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ շոյգու
աֆղանստան
թալիբներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28302714_0:91:1600:991_1920x0_80_0_0_7500e94ea4d2444bbc715498feca58fd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:Նշվում է, որ մտավախությունը կա, քանի որ Աֆղանստանի սահմանն Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ վերահսկվում է թալիբների կողմից։«Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել թալիբների հնարավոր սադրանքները: Մենք էլ, իհարկե, ամեն ինչ անում ենք»,- ասել է Շոյգուն։Նախարարը նշել է, որ սպառնալիք կա նաև ապօրինի թմրամիջոցների շրջանառության՝ նույն տարածքներով։ Նա նաև հիշեցրել է Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին ու հավաստիացրել, որ այդ երկրների սպաների մեծ մասը վերապատրաստվում է ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:Նշենք, որ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո թալիբները գրավել են գյուղական և սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ: Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆղանստանում ԱՄՆ առաքելությունը ձախողված է ճանաչել։ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում թալիբների ուղղությամբ
https://arm.sputniknews.ru/20210810/rus-chinakan-zoravarjutyunner-kam-srtagin-voxjuyn-amerikacinerin-u-talibnerin-28614661.html
աֆղանստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0f/28302714_80:0:1521:1081_1920x0_80_0_0_0797134cf164e005c38f25e7f7f0d60b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
աշխարհ, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու, աֆղանստան, թալիբներ
աշխարհ, ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), սերգեյ շոյգու, աֆղանստան, թալիբներ
ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը. Շոյգու
10:37 11.08.2021 (Թարմացված է: 10:41 11.08.2021) Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի թալիբների հնարավոր ներթափանցմանը, հայտարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է
ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ մտավախությունը կա, քանի որ Աֆղանստանի սահմանն Ուզբեկստանի և Տաջիկստանի հետ վերահսկվում է թալիբների կողմից։
«Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի ՀԱՊԿ-ում իր դաշնակիցները պատրաստ լինեն ահաբեկիչների ներթափանցման փորձերին։ Տաջիկստանի և Ուզբեկստանի զինված ուժերը պետք է պատրաստ լինեն հետ մղել թալիբների հնարավոր սադրանքները: Մենք էլ, իհարկե, ամեն ինչ անում ենք»,- ասել է Շոյգուն։
Նախարարը նշել է, որ սպառնալիք կա նաև ապօրինի թմրամիջոցների շրջանառության՝ նույն տարածքներով։ Նա նաև հիշեցրել է Տաջիկստանում և Ղրղզստանում տեղակայված ռուսական ռազմակայանների մասին ու հավաստիացրել, որ այդ երկրների սպաների մեծ մասը վերապատրաստվում է ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Նշենք, որ Աֆղանստանում ԱՄՆ զորքերի դուրսբերումից հետո թալիբները գրավել են գյուղական և սահմանամերձ շրջանների մեծ հատվածներ: Ռուսաստանի ԱԳՆ-ն Աֆղանստանում ԱՄՆ առաքելությունը ձախողված է ճանաչել։