00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:09
10 ր
Վահան Հովհաննիսյան
Քրեականի պետը ոտքը դրեց գլխին, ձեռքերը ոլորեց, որպեսզի հագուստը վրայից հանեն․Հովհաննիսյան
17:35
2 ր
Ժաննա Վարդանյան
Երկու կողմերն են հակված են լարվածության թուլացման․Վարդանյան
17:40
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ օլիմպիականների մարզիչներն ուզում են դիմել սպորտային դատարան. բողոքը մրցավարների դեմ է

© Sputnik / Andranik GhazaryanПресс-конференция главного тренера сборной Армении по греко-римской борьбе Эдуарда Саакяна и тренера сборной Геворга Алексаняна (11 августа 2021). Еревaн
Пресс-конференция главного тренера сборной Армении по греко-римской борьбе Эдуарда Саакяна и тренера сборной Геворга Алексаняна (11 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաժանորդագրվել
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը և մարզիչ Գևորգ Ալեքսանյանը օլիմպիական մրցումների ընթացքում մեր ըմբիշների հետ տեղի ունեցածը համարում են լիարժեք թյուրիմացություն, որը մրցավարների անհասկանալի որոշումների արդյունք էր։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Հունահռոմեական ոճի Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանն ու մարզիչ Գևորգ Ալեքսանյանն այսօր կայացած ասուլիսում ևս մեկ անգամ հաստատեցին, որ Տոկիոյի օլիմպիական խաղերում հայ ըմբիշների նկատմամբ մրցավարական արտառոց որոշումներն անհաղթահարելի արգելք են հանդիսացել մեդալների համար պայքարում։
Նշենք, որ Տոկիոյի օլիմպիական հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներին Հայաստանի հավաքականը ներկայացված էր չորս ըմբիշով` Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը, Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը։
Поединок 1/4 финала по борьбе греко-римского стиля между Карапетом Чаляном (Армения) и Александром Чехиркиным (Россия) на XXXII летних Олимпийских играх (2 августа 2021). Токио - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
Մրցավարական կոպիտ սխալ, կամ ինչպես մեդալներից զրկեցին հալ օլիմպիականներին
Մեր մարզիչները ընդգծեցին, որ ըմբիշներից դժգոհելու տեղ չունեն, և բոլորն էլ գորգի վրա արել են` ինչ հնարավոր էր։ Մասնավորապես, Արմեն Մելիքյանը հաղթական գոտեմարտից հետո առողջական խնդիրներ, իսկ երկրորդ գոտեմարտից առաջ սրտխառնոց և փսխում է ունեցել, նոր դուրս եկել գորգ։ Այդ պատճառով էլ չի կարողացել հասնել իր նպատակին, չնայած շատ լավ պատրաստ էր ու մեդալի իրական հավակնորդ էր։
Իսկ ահա մեր մյուս ըմբիշները` Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը, ըստ մեր մարզիչների դարձել են մրցավարության «զոհ»։
«Իմ մարզչական կարիերայի ընթացքում ես չէի տեսել մի գոտեմարտ, որի ընթացքում գորգի մրցավարները և գոտեմարտի գլխավոր մրցավարը ֆիքսում են մաքուր հաղթանակը, դահլիճում հնչում է հաղթողի անունը, հետո որոշումը փոխվում է», – նշեց Գևորգ Ալեքսանյանը։
«Պետք չէ քաղաքականացնել». Արթուր Ալեքսանյանը մեկնաբանեց եզրափակչի մասին իր խոսքերը
Բայց հենց այսպես վարվեցին 67 կգ քաշային Կարեն Ասլանյանի նկատմամբ, որը պարզապես զրկվեց մեդալի համար պայքարից։ Մրցավարական ամենաթողությունը մեր ըմբիշների նկատմամբ այսքանով չվերջացավ։ Կարապետ Չալյանին զրկեցին բրոնզե մեդալից, իսկ Արթուր Ալեքսանյանին`ոսկե։
32–րդ ամառային օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողության հրավառությունը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Տոկիոյի սպորտային տոնն ավարտվեց. Օլիմպիադայի փակման հանդիսավոր արարողության լուսանկարները
«Արթուրը մրցանակաբաշխության ժամանակ չկրեց արծաթե մեդալը, բայց նշեմ, որ դա մեծ նվաճում է, որը երազում են շատ մարզիկներ։ Ուղղակի այդ մեդալը կարող էր ու կլիներ այլ հարգի, եթե մեր ըմբիշին չխանգարեին»,– ասեց Գևորգ Ալեքսանյանը։
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի մարզիչները պատրաստվում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի և Հայաստանի օլիմպիական կոմիտեի հետ համատեղ որոշում կայացնել սպորտային դատարան դիմելու համար։
«Եթե մենք դիմենք սպորտային դատարան, ու նույնիսկ այնտեղ էլ պարտվենք, գոնե կիմանանք, որ արդարությունը վերականգնելու բոլոր փորձերը արել ենք։ Օլիմպիական խաղերում նման մրցավարությունն անթույլատրելի։ Յուրաքանչյուր մարզիկ նախապատրաստվում է այս մրցումներին առնվազն չորս տարի, ու մեկ որոշմամբ ամեն ինչ ջուրն են լցնում»,– ասացին մեր մարզիչները։
«Ավելի փողոտ, ավելի կեղտոտ, ավելի երեսպաշտ». գուցե ժամանա՞կն է հրաժարվել Օլիմպիադայից
Եվ վերջում նշենք, որ մեր երկու մարզիչներն էլ ընդգծեցին, որ իրեն բողոքն ուղղված չէ ոչ մի մարզիկի, մարզչի կամ երկրի։ Իրենց բողոքը կողմնակալ, ցածրորակ ու անարդար մրցավարության դեմ է։
Լրահոս
0