Հայաստանը չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը. Կարապետյանը` Շոյգուին

© Photo : Vadim Savitsky / official site of MoD of RFՀայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանն ու Սերգեյ Շոյգուն
Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Արշակ Կարապետյանն ու Սերգեյ Շոյգուն - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
ՀՀ ՊՆ–ն Շոյգուին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության համար` նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր առանձնազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ, որին հաջորդել է հանդիպումն ընդլայնված պատվիրակությունների կազմով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շնորհակալություն հայտնելով գործընկերոջը ջերմ ընդունելության համար`ՀՀ պաշտպանության նախարարը վերջինիս խնդրանքով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ կարևորելով իրադրության խաղաղ հանգուցալուծման գործում Ռուսաստանի Դաշնության կողմից գործադրվող միջնորդական ջանքերը։
Ադրբեջանի ԱԳՆ - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին. պատճառն Արցախն է
«Արշակ Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և այդ ուղղությամբ բանակցությունների շարունակությանը, միևնույն ժամանակ չի հանդուրժելու իր սահմանային շրջանների օկուպացումը և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրականացվող խաղաղապահ առաքելության համար` նշելով, որ ռուս խաղաղապահների ջանքերով խաղաղ կյանքը Լեռնային Ղարաբաղում վերականգնվել է, և ապահովվում է անխափան կապը Հայաստանի Հանրապետության հետ։ 
Պաշտպանության նախարարը շեշտել է խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական կողմից ժամանակ առ ժամանակ իրականացվող սադրանքների և հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելիությունը և որպես օրինակ նշել այսօր արձանագրված հարվածային անօդաչուի կիրառումը։
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայկական բանակի արդիականացմանը. Շոյգու
«Արշակ Կարապետյանն անդրադարձել է նաև պաշտպանության ոլորտում իրականացվող ինտենսիվ բարեփոխումներին և շնորհակալություն հայտնել իր գործընկերոջը` այս ուղղությամբ տրամադրվող համակողմանի աջակցության համար։ Նախարարն ընդգծել է, որ այսօր հայ-ռուսական ռազմաքաղաքական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակ տեղափոխվելու փուլում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Премьер-министр Никол Пашинян встретился с генеральным секретарем ОДКБ Стансилавом Засем (10 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Ես տեսնում եմ, որ այսօր սահման չկա. Զասը Փաշինյանի հետ խոսել է ստեղծված իրավիճակի մասին
Երկու երկրների պաշտպանության նախարարները մի շարք կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխգործակցության առաջիկա ծրագրերի շուրջ։
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։
Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։
Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։
Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала