00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են Հայաստանի իշխանությունները «սպանում» տնտեսությունը՝ հետապնդելով ընդդիմադիրներին

© Photo : official site of the Prime minister of RAПремьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран
Премьер-министр Армении Никол Пашинян посетил Зангезурский медно-молибденовый комбинат (5 июля 2018). Каджаран - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաժանորդագրվել
Որքանո՞վ են տնտեսապես հիմնավորված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վերաբերյալ ՀՀ կառավարության ընդունած որոշումները, ի՞նչ է սպասում կոմբինատին մոտ ապագայում, առհասարակ երկրի համար ինչո՞վ կարող է ավարտվել քաղաքականության միջամտությունը տնտեսությանը... Վերլուծում է Sputnik-ի տնտեսական մեկնաբան Վադիմ Պավլովը։
Հայաստանի հանքարդյունաբերության առաջատարը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), յուրօրինակ «ասպարեզ» է դարձել գործող իշխանության և ընդդիմության միջև քաղաքական պայքարի համար։
Грузовой автомобиль на руднике Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 15.07.2021
«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում
Կառավարությունը համոզված է, որ «անարդար սեփականաշնորհում» և ձեռնարկության եկամուտների սխալ բաշխում է տեղի ունեցել, ինչպես նաև մեղադրում է կոմբինատի ղեկավարությանը «աշխատակիցներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու» համար:
Խորհրդարանական ընտրություններից առաջ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտարարում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ձեռնարկության հսկայական կորուստների և իշխանությունների գործողությունների արդյունքում դրա աշխատանքի դադարեցման հավանականության մասին:
Ինչևէ, կոմբինատի վրա այսօր բոլոր ճակատներով ճնշում է գործադրվում։ Օգոստոսից սկսել է գործել լեռնահանքային արդյունաբերության ոլորտում արտահանման տուրքերի մասին նոր օրենքը (Հայաստանում տվյալ ոլորտի ձեռնարկություններից ամենախոշորը հենց ԶՊՄԿ-ն է): Պետեկամուտների կոմիտեն խոչընդոտում է կոմբինատի արտադրանքի արտահանմանը՝ ձգձգելով մաքսային թույլտվությունների տրամադրումը, իսկ բուն կոմբինատում իրավապահ մարմինները կանոնավոր խուզարկություններ էին իրականացնում՝ ձեռնարկության աշխատանքում խափանումների առաջացման ռիսկեր ստեղծելով։

Գործի էությունը

Հուլիսին Սյունիքի մարզում քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շուտով Զանգեզուրի կոմբինատում բաժնեմաս ունեցող տեղացի օլիգարխները կզրկվեն դրանից: Նրա խոսքով՝ իրեն լուրեր են հասել, որ գործարանի ղեկավարությունը աշխատակիցներին զգուշացրել է, որ նրանք, ովքեր կգնան ընտրողների հետ վարչապետի հանդիպմանը, կազատվեն աշխատանքից: Դրան համապատասխան կերպով արձագանքեց ԶՊՄԿ-ի ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով Սահմանադրության և գործող օրենսդրության խախտման, ինչպես նաև ձեռնարկության գործերին միջամտելու մեջ:
© Sputnik / Aram NersesyanРудник Зангезурского медно-молибденового комбината
Рудник Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Рудник Зангезурского медно-молибденового комбината
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքը
Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունում նախընտրական սկանդալից հետո սկսեցին զանազան ենթադրություններ տարածվել։ Կանխատեսում էին, որ ԶՊՄԿ-ի՝ հայ սեփականատերերի ձեռքում գտնվող բաժնետոմսերի փաթեթը (25 տոկոս), կարող է այս կամ այն կերպ «դուրս գրվել» Նիկոլ Փաշինյանի շրջապատի գործարարների օգտին կամ էլ առհասարակ ազգայնացվել։
Այն, ինչ տեղի է ունենում այսօր, ինչ-որ չափով հաստատում է փորձագետների՝ նախկինում ունեցած մտավախությունները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը կես տարվա արդյունքներով Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկի երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում (առաջին տեղում «Գազպրոմ Արմենիան» է - Sputnik), լուրջ ճնշման է ենթարկվում գործող իշխանությունների կողմից։
Այսպես, հուլիսին ԶՊՄԿ-ում կատարվել են խուզարկություններ, որոնց ընթացքում, Վահե Հակոբյանի խոսքով, բոլոր գրասենյակները կնքվել են և ձեռնարկության աշխատանքը վտանգի տակ է դրվել, կոմբինատի աշխատակիցներ են ձերբակալվել: «Այսպիսով, Փաշինյանը գլխատում է Սյունիքը, թուլացնում է Հայաստանի տնտեսությունը»,-ավելի վաղ հայտարարել էր Վահե Հակոբյանը:
© Sputnik / Aram NersesyanВаге Акопян на пресс-конференции лидеров блока "Айастан" (22 июня 2021). Еревaн
Ваге Акопян на пресс-конференции лидеров блока Айастан (22 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ваге Акопян на пресс-конференции лидеров блока "Айастан" (22 июня 2021). Еревaн
Վահե Հակոբյան
Ավելի ուշ ԶՊՄԿ-ի պաշտոնական կայքում հայտարարություն հրապարակվեց, որում նշվում է, որ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) առանց որևէ հիմնավորման խոչընդոտում է ընկերության կողմից պղնձի խտանյութի և ֆերոմոլիբդենի արտահանմանը: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ընկերությունը ստիպված է եղել բեռնաթափել 140 տոննա ֆերոմոլիբդեն, որի արտահանումը դադարեցվել է: Իսկ պղնձի խտանյութ տեղափոխող 75 երկաթուղային վագոն կանգնած սպասում էին մաքսային մարմինների կողմից համապատասխան թույլտվության տրամադրմանը, որը ձգձգվում էր։
Ընդ որում, ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընկերությունը կատարել է օրենքի պահանջները և վճարումները, բայց ՊԵԿ-ը չէր թույլատրում արտադրանքի արտահանումը։
«Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերության արտադրանքի արտահանումը բավականին մեծ կշիռ ունի Հայաստանի արտահանման կառուցվածքում և ուղղակիորեն որոշում է արտարժույթի ներհոսքը ՀՀ՝ նպաստելով ազգային արժույթի կայունությանը,-նշված է կոմբինատի հուլիսյան հայտարարության մեջ։ -Ըստ մեր ստացած տվյալների ՝ կոմբինատի արտահանման մասնաբաժինը կազմում է ընդհանուր ծավալի մոտ 9 տոկոսը»։
И.о. премьер-министра Никол Пашинян держит в руках молоток во время предвыборной агиткампании в общине Бюрегаван (13 июня 2021). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 18.06.2021
Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով
Մի փոքր ավելի ուշ ՀՀ ԱԺ-ն կառավարության առաջարկով հաստատեց լեռնահանքային արդյունաբերության ոլորտում տուրքերի մասին նոր օրենքը․ ոլորտի արտադրանքը ծանրակշիռ մասնաբաժին է զբաղեցնում ՀՀ-ից արտահանման ընդհանուր ծավալում:
Օգոստոսից այդ տուրքով սկսեցին հարկվել Հայաստանից արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութերն ու հարակից ապրանքները։ Այն սահմանվել է մեկ տոննա պղնձի խտանյութի համար 160 հազար հայկական դրամի չափով, ինչը կազմում է դրա ներկայիս արժեքի մոտ 15 տոկոսը: Նույն 15 տոկոսը նախատեսված է նաև մոլիբդենի խտանյութի արտահանման համար։ Ֆերոմոլիբդենի արտահանման համար նախատեսված է տուրք արդեն 10 տոկոսի չափով (որքան ավելի խորն է արտադրանքի վերամշակումը, այնքան քիչ է տուրքի դրույքաչափը - Sputnik)։
Կառավարության հաշվարկներով՝ նոր տուրքը տարեկան 72 մլրդ դրամի (մոտ 145 մլն դոլար) լրացուցիչ մուտք կապահովի պետբյուջե, և այդ միջոցները, ինչպես վստահեցնում են պաշտոնյաները, կուղղվեն պետական տարբեր ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ պաշտպանունակության ամրապնդմանը։
Կառավարության տրամաբանությունն այն է, որ մետաղների գները նախորդ տարվա մակարդակի համեմատ զգալիորեն աճել են, մինչդեռ հանքերի հարկման վրա դա ոչ մի կերպ չի ազդել։ Սակայն առաջին հայացքից տրամաբանական թվացող այդ լուծումը հարց է առաջացնում․ առաջին տարին չէ, որ պղնձի ու մոլիբդենի գները հետևողականորեն աճում են, ուրեմն ինչո՞ւ է մաքսատուրքը սահմանվել միայն հիմա՝ նախընտրական սկանդալից հետո։

Հարցը քաղաքականությո՞ւնն է

Սոցիալ-տնտեսական հետազոտությունների ռուսական ինստիտուտի տնօրեն, տնտեսական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Զուբեցի խոսքով՝ այս պատմության մեջ երկու բաղադրիչ կա․ քաղաքական և տնտեսական։
«Առաջինը բնորոշվում է խորհրդարանական վերջին ընտրությունների հետ կապված քաղաքական պայքարով, իսկ հակամարտության երկրորդ բաղադրիչը պայմանավորված է տնտեսությամբ։ Բանն այն է, որ վերջին մեկ տարվա ընթացքում արդյունաբերական մետաղների, առաջին հերթին՝ գունավոր մետաղների շուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնագետները կարծում են, որ այլընտրանքային էներգետիկայի զարգացումը մեծ քանակությամբ գունավոր մետաղներ կպահանջի, ինչն ավտոմատ կերպով բարձրացնում է դրանց պահանջարկը և գների բարձրացում է առաջացնում»,-պատմեց Ալեքսեյ Զուբեցը։
Արդյունքում, նշում է փորձագետը, վերջին տարվա ընթացքում պղնձի գները բարձրացել են 23 տոկոսով, իսկ մոլիբդենի գները՝ ավելի շատ․ այդ շուկայում գները 82 տոկոսով են աճել։
«Ակնհայտ է, որ նման բումը հանգեցնում է մետալուրգիական ընկերությունների շահույթի աճին ամբողջ աշխարհում։ Այս պայմաններում տարբեր երկրների կառավարությունները փորձում են մետաղների արտադրողների գերշահույթներից ինչ-որ մասնաբաժին ներգրավել բյուջե։ Կարծում եմ, հենց դրա հետ է կապված կոմբինատի հարկման համակարգը փոխելու և նրա վաստակած գերշահույթների մի մասը բյուջե մտցնելու Հայաստանի կառավարության ձգտումը»,-պարզաբանում է Ալեքսեյ Զուբեցը։
Տուրքերի այսքան հրատապ ներդրումը դիտվում է որպես մինչև տարեվերջ պետական պարտքի շեմային արժեքին հասնելու և անհրաժեշտ բյուջետային կրճատումներից խուսափելու փորձ, կարծում է Գ․Վ․ Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի միջազգային բիզնեսի և մաքսային գործի ամբիոնի ավագ դասախոս Օլեգ Իվանովը։
«Տուրքերի ներդրումը կարելի է որպես ողջամիտ միջոց դիտարկել ընթացիկ տնտեսական իրավիճակում և ստեղծված շուկայական կոնյունկտուրայում, որը ռոյալթիի գանձման ոչ այնքան արդյունավետ մեխանիզմի պայմաններում (չհարկված շահույթի հասույթի 4%-ը և ճշգրտված չհարկված շահույթի 12,5%-ը) թույլ չի տալիս գանձել գնային տատանումների և արտարժույթի փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող գերշահույթը։ Սակայն այն շտապողականությունը, որը բիզնեսին թույլ չի տալիս նախապատրաստվել ֆիսկալ օրենսդրության փոփոխությանը, թեթևամիտ է թվում Հայաստանի գործարար միջավայրի համար»,-համոզված է փորձագետը։
Грузовой автомобиль на руднике Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել. Վահե Հակոբյան
Նրա խոսքով՝ նման տուրքերի սահմանումը լեռնահանքային արտադրանքի նկատմամբ, որը ձևավորում է այդ թվում ԶՊՄԿ-ի հասույթի 97 տոկոսը, ինչպես նաև ՊԵԿ-ի կողմից արտահանման սահմանափակումները էական ճնշում են գործադրում երկրի կարևորագույն հարկատուներից մեկի վրա, ինչը նաև բացասաբար է անդրադառնում նրա հեղինակության վրա:
«Դա կարող է հանգեցնել նրան, որ ընկերությունը կրկին վնասներ կկրի, ինչպես 2019թ․-ին»,-ընդգծեց Օլեգ Իվանովը։
Այն ճնշումը, որը գործող իշխանությունը հիմա գործադրում է կոմբինատի վրա, կարելի է մեկնաբանել որպես Նիկոլ Փաշինյանի առաջադրած երեք խնդիրների լուծման համալիր մոտեցում, կարծում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Ալեքսանդր Կարավաևը:
«Առաջին խնդիրն այն է, որ, բարձրացնելով հարկը և արտահանման տուրք սահմանելով, երկրի բյուջե դրամական միջոցների ներհոսքի ավելացում կլինի։ Եթե ելնենք նրանից, որ լեռնահանքային արտադրանքի արժեքը վերջին շրջանում կտրուկ բարձրացել է, ապա այս տրամաբանությունը միանգամայն արդարացված է։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 38 աշխատակցի ազատել են աշխատանքից. «Առավոտ»
Երկրորդը քաղաքական պահն է։ Հայտնի հանգամանքների բերումով՝ ԶՊՄԿ-ն կարող է որոշակի դրամական մուտքերի աղբյուր լինել ի աջակցություն «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի, ինչը գործող իշխանությունը բացասական է գնահատում և, համապատասխանաբար, ճնշման միջոցով փորձում է սահմանափակել: Երրորդ տարրը բխում է երկրորդից՝ կոմբինատի վրա ճնշումը կապված է սեփականատերերի կազմը փոխելու կամ առհասարակ ձեռնարկությունը մասնակիորեն ազգայնացնելու ցանկության հետ՝ դրա նկատմամբ վերահսկողության որոշակի մակարդակը պետությանը վերադարձնելով»,-նշեց փորձագետը։
Ռուս քաղաքագետ, Կովկասագետների գիտական ընկերության կայքի խմբագիր Անդրեյ Արեշևն իր հերթին նշում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի ճնշումը ԶՊՄԿ-ի վրա սկսվել է ԱԺ արտահերթ ընտրություններից դեռ շատ առաջ (2021 թ.-ի հունիս) և նույնիսկ Արցախում պատերազմի սկսվելուց առաջ (2020թ.-ի սեպտեմբեր)։ Նրա կարծիքով՝ կոմբինատի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է սեփականության սովորական վերաբաշխում լինել՝ գործող վարչապետի ռեժիմին լրացուցիչ ֆինանսական սնուցում ապահովելու նպատակով։
Փորձագետը համաձայն չէ նաև իշխանությունների այն դիրքորոշման հետ, որ մաքսատուրքերի վերաբերյալ որոշումը թելադրված է ոչ միայն ֆիսկալ նպատակներով, այլև Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակումը փակ և վերջնական ցիկլը խթանելու անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա ստանալ բարձր ավելացված արժեքով արտադրանք:
Այս պահին մեծաթիվ քննիչներ և օպերատիվ ծառայողներ ապօրինի ներխուժել են ԶՊՄԿ: - Sputnik Արմենիա, 1920, 14.07.2021
ԱԱԾ հատուկջոկատայինները Զանգեզուրի պղնձեմոլիբդենային կոմբինատի տարածքում են. տեսանյութ
«Ինձ համար անհասկանալի է, թե այս պահին առհասարակ ով է պատրաստ ձեռնամուխ լինել Հայաստանում փակ ցիկլի ձեռնարկություններ ստեղծելուն։ Կարծում եմ, որ այս ամենն ընդամենը քաղաքական խաղ է»,-նշում է Անդրեյ Արեշևը։
Ալեքսանդր Կարավաևի խոսքով, Հայաստանի կառավարությունը, լուծելով ընդդիմության նկատմամբ քաղաքական վերահսկողության իր ընթացիկ հարցերը, պետք է զգույշ լինի և չխեղդի հանքարդյունաբերության ոլորտի գործող առաջատարին:
«Մենք այստեղ ավելի շատ տեսնում ենք քաղաքականության ազդեցությունը տնտեսական որոշումների կայացման վրա,- նշում է փորձագետը,-այնպիսի քայլերը, ինչպիսիք են մասնակի ազգայնացումը, սեփականատերերի փոփոխությունը կամ որևէ այլ բան, պետք է մանրակրկիտ մտածված լինեն իշխանության կողմից, գնահատվեն՝ անցնելով հնարավոր տնտեսական հետևանքների պրիզմայով։
Պետք է հստակ պատկերացում լինի, թե այդ ամենն ինչպես կազդի Հայաստանի ներդրումային գրավչության վրա, քանի որ ամենալուրջ ներդրումները հենց նմանատիպ խոշոր նախագծերում են ներգրավվում։ Կկարողանա՞ արդյոք իշխանությունը փակ ցիկլի ձեռնարկություններ կազմակերպել, ապրանքների ավելի ընդլայնված շարքի արտադրություն կազմավորել։ Այստեղ ստիպված են լինելու գրեթե զրոյից սկսել, որպեսզի սկսեն արդյունահանվող հումքը վերամշակել և վաճառել ավելի մեծ ավելացված արժեքով»։
«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին
Եթե նրանք կարողանան համատեղել այդ բոլոր տարրերը, ապա կոմբինատի շուրջ գործողություններն արդարացված կլինեն, կարծում է Ալեքսանդր Կարավաևը։
«Սակայն եթե ամեն ինչ կենտրոնացած է բացառապես ընդդիմության վրա ճնշում գործադրելու և այդ նպատակով կոմբինատի սեփականատերերի պրոֆիլը փոխելու վրա, ապա երկրի ազգային տնտեսությանը դա ոչ միայն բացարձակապես ոչ մի օգուտ չի բերի, այլև լրջագույն վնաս կհասցնի»,-եզրափակեց նա։
Կարելի է ենթադրել, որ նոր տուրքը սահմանել են ոչ թե «անցանկալիներին» շորթելու, այլ ավելի շատ հարկեր հավաքելու համար։ Հնարավոր է, որ զուգահեռ ընթանում են նաև հանքի ազգայնացման մասին քննարկումները, բայց համենայն դեպս կառավարությունում այդ մասին ոչինչ չեն հայտարարում։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (որը վերահսկում է հանքարդյունաբերության ոլորտը) հայտարարեցին, որ նման հարց այս պահին ոչ մի կերպ չի քննարկվում և օրակարգում չկա:
Ваге Акопян на пресс-конференции лидеров блока Айастан (25 мая 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.07.2021
«Փաշինյանը հիմա նենգաբար մուռ է հանում». Վահե Հակոբյանը` խուզարկությունների մասին
Մինչդեռ կոմբինատի աշխատանքին խոչընդոտող ուժային տարբեր ակցիաները, անշուշտ, ապակառուցողական են և չեն կարող նորմալ մթնոլորտ ստեղծել ձեռնարկության աշխատանքի համար՝ վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը, համոզված է Ալեքսեյ Զուբեցը:
«Նույն կերպ անընդունելի են նաև քաղաքական «մաքրումները», կոմբինատի մենեջմենթից վրեժ լուծելը այն բանի համար, որ ընտրություններում նրանք չաջակցեցին իշխանական կուսակցությանը։ Դա նաև չափազանց վնասակար է Հայաստանի տնտեսության համար և լրջորեն վատթարացնում է գործարար մթնոլորտը՝ նվազեցնելով հանրապետության գրավչությունը արտաքին ներդրումների համար»,-ասում է փորձագետը։
Ընտրությունները հետևում են մնացել, և քանի որ դրանց արդյունքներն ընդունվել են, ապա, ըստ փորձագետի, քաղաքական հակամարտությունները պետք է դադարեն, իսկ ձեռնարկությունը պետք է աշխատի և օգուտ բերի Հայաստանին։
Լրահոս
0