«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները

© Photo : official site of the MOD of RAВоенное училище «Маршал Баграмян» провело испытания модернизированных комплексов «ОСА-АК»
Военное училище «Маршал Баграмян» провело испытания модернизированных комплексов «ОСА-АК» - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան մայիսի 30-ին հայտարարել էր, որ Հայաստանն արտոնյալ պայմաններով զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել Մոսկվայից, հետո դրանք վաճառել է երրորդ երկրների։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում այսօր տեղի են ունեցել արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրների փորձարկումներ՝ մարտական հրաձգությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Ստուգվել են համալիրների արդիականացված բլոկների և հանգույցների աշխատունակությունն ու մարտունակությունը: Բոլոր օդային թիրախներն ուղեկցվել են և անվրեպ խոցվել»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ «ՕՍԱ-ԱԿ»-ների գնման վերաբերյալ Sputnik Արմենիայի հարցին ՊՆ-ից հայտնել էին, որ նախկինում բելառուսական կողմն առաջարկել էր ՀՀ-ի «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրների կապիտալ վերանորոգում իրականացնել Բելառուսում` մեկ համալիրի վերանորոգման արժեքը սահմանելով 1 100 000 ԱՄՆ դոլար, չհաշված տրանսպորտային ծախսերը։
Военные учения отряда специального назначения в одном из воинских частей Армении - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայկական բանակի արդիականացմանը. Շոյգու
Հայաստանը «ՕՍԱ-ԱԿ» զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու առաջարկ էր ստացել նաև Ռուսաստանից, ընդ որում` խոսքը անվճար տրամադրելու մասին էր: Սակայն առաջարկվող համալիրների մնացորդային ռեսուրսները (остаточный ресурс) հիմնովին վերանորոգման կարիք են ունեցել, որոնք ռուսական գործարաններում վերանորոգելու համար անհրաժեշտ կլիներ 1.5 մլն ԱՄՆ դոլար (մեկ միավորի գինը): Բացի այդ, ռուսական կողմի առաջարկած համալիրների հետ որևէ հրթիռ չի եղել, այսինքն` դրանց գնելու համար պետք էր առանձին վճարել ու ծախս կատարել նաև դրանք Հայաստան տեղափոխելու համար։
Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը մայիսի 30-ի տեսաելույթում հայտարարել էր, թե Հայաստանն արտոնյալ պայմաններով զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել Մոսկվայից, հետո դրանք վաճառել է երրորդ երկրների։ Մինասյանն իր խոսքում տվել էր ոմն գործարար Դավիթ Գալստյանի անունը, որի միջոցով էլ իբր այդ ամենը իրականացվել է: Գալստյանը, ըստ Մինասյանի, ՀՀ անունից զենքի վաճառքի գործարքներ կնքելու իրավունք է ունեցել։ Նախկին դեսպանն ասել էր, որ արդիականացված «ՕՍԱ ԱԿ» զենիթահրթիռային համալիրների անվան տակ ՀՀ ՊՆ–ն իրականում հին ու ոչ պիտանի «ՕՍԱ ԱԿՄ»-ներ է գնել Հորդանանից՝ 35 սարքավորման համար վճարելով 27 մլն դոլար: Իրականում, ըստ Մինասյանի, դրանք գնել են շատ ավելի ցածր գնով, և բյուջեից պաշտոնապես հատկացված 27 միլիոնի առյուծի բաժինը գրպանել են Փաշինյանն ու Գալստյանը։
ՊՆ-ից հերքել էին այս հայտարարությունները՝ կոչ անելով չշահակել թեման՝ ի վնաս Հայաստանի շահերի:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ավելի ուշ հայտարարել էր, որ զբաղվում է Մինասյանի հայտարարությամբ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն