https://arm.sputniknews.ru/20210811/petdepn-ynddem-zenq-artadrox-magnatneri-kshahi-ardyoq-hayastan-28634695.html
Պետդեպն ընդդեմ զենք արտադրող մագնատների. կշահի՞ արդյոք Հայաստանը
Պետդեպն ընդդեմ զենք արտադրող մագնատների. կշահի՞ արդյոք Հայաստանը
Sputnik Արմենիա
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի 27 կոնգրեսականների... 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T16:18+0400
2021-08-11T16:18+0400
2021-08-11T17:08+0400
ռադիո
ամն
թուրքիա
անօդաչու թռչող սարք (աթս)
գրիգոր բալասանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/02/27031854_0:0:1600:906_1920x0_80_0_0_3c2e2c31532d4fd0d8cf7896b5e5959b.jpg
Բալասանյան. «ԱՄՆ–ն չի անի որևէ քայլ, ինչը կթուլացնի Թուրքիայի ներկայությունը Հվ. Կովկասում»
Sputnik Արմենիա
Բալասանյան. «ԱՄՆ–ն չի անի որևէ քայլ, ինչը կթուլացնի Թուրքիայի ներկայությունը Հվ. Կովկասում»
Կոնգրեսականների քայլը ողջունելի է, քանզի միտված է Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը, թեև պետք է նշել, որ ամերիկյան վարչակարգերում միշտ հսկայական ազդեցություն են ունեցել զենք արտադրող ընկերությունները և նրանք են հիմնականում ֆինանսավորում բոլոր նախագահների նախընտրական քարոզարշավները։ Այս պարագայում արտոնագրի չտրամադրումը թուրքական ընկերություններին, որպեսզի չշարունակեն ԱԹՍ–ների արտադրությունը, նշանակում է, որ բախվելու են Պետդեպարտամենտն ու զենք արտադրող մագնատների շահերը պաշտպանողները, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գրիգոր Բալասանյանը։«ԱՄՆ–ի համար Թուրքիան նախևառաջ ռազմավարական դաշնակից է ՆԱՏՕ–ի գծով և տեղապահը Հարավային Կովկասում, հետևաբար չեմ կարծում, որ ԱՄՆ–ն կգնա որևէ քայլի, որը կթուլացնի Թուրքիայի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում։ ԱՄՆ–ի 27 կոնգրեսականների նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կմնա թղթի վրա»,– ասաց վերլուծաբանը։ Բալասանյանը չբացառեց, որ հայկական կառույցներն իրենց աշխատանքով նպաստել են կոնգրեսականների որոշմանը։ Այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ տվյալ դեպքում գործ ունենք Պետդեպարտամենտի և զենք արտադրող ընկերությունների շահերի հետ, և վերջնարդյունքում նախապատվություն է տրվելու ԱՄՆ–ի պետական շահերին։Վերլուծաբանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմից անցել է ինը ամիս և այդ ժամանակահատվածում ԱՄՆ–ն ունեցել է բավարար հնարավորություն արտոնագրերը հետ կանչելու, եթե իսկապես մտահոգված էր, որպեսզի չխաթարվեն հայ–ամերիկյան հարաբերությունները, եթե իսկապես մտահոգված էր Արցախի բնակչության անվտանգությամբ։ Ըստ Բալասանյանի` ԱՄՆ–ն կարող էր հենց պատերազմի ընթաքում դադարեցնել արտոնագրերի տրամադրումը, որոնցով ԱԹՍ–ների համար նախատեսված սարքեր են մատակարարվել Թուրքիային, սակայն նման բան տեղի չունեցավ։ Bayraktar TB2 առաջին հարվածային անօդաչուն Թուրքիայից Ուկրաինա է հասելՆշենք, որ 27 կոնգրեսական Պետդեպարտամենտին կոչ են արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերը մինչ Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննության ավարտը:Հավելենք, որ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք անցած տարվա աշնանն Ադրբեջանի կողմից օգտագործվեցին Արցախի դեմ, առնվազն 10 դետալ են պարունակում, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ում դուստր ձեռնարկություններ ունեցող ընկերություններում:
https://arm.sputniknews.ru/20210804/tshnamu-ats-n-pordzele-mtnel-gexarquniqi-taracq-28548185.html
ամն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/02/27031854_0:0:1600:1006_1920x0_80_0_0_16e2660e8d88583f7b3b79b23f00e46b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ամն, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս), գրիգոր բալասանյան
ամն, թուրքիա, անօդաչու թռչող սարք (աթս), գրիգոր բալասանյան
Պետդեպն ընդդեմ զենք արտադրող մագնատների. կշահի՞ արդյոք Հայաստանը
16:18 11.08.2021 (Թարմացված է: 17:08 11.08.2021) ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱՄՆ–ի 27 կոնգրեսականների կոչին`չեղարկել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու արտոնագրերը։
Կոնգրեսականների քայլը ողջունելի է, քանզի միտված է Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը, թեև պետք է նշել, որ ամերիկյան վարչակարգերում միշտ հսկայական ազդեցություն են ունեցել զենք արտադրող ընկերությունները և նրանք են հիմնականում ֆինանսավորում բոլոր նախագահների նախընտրական քարոզարշավները։ Այս պարագայում արտոնագրի չտրամադրումը թուրքական ընկերություններին, որպեսզի չշարունակեն ԱԹՍ–ների արտադրությունը, նշանակում է, որ բախվելու են Պետդեպարտամենտն ու զենք արտադրող մագնատների շահերը պաշտպանողները,
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գրիգոր Բալասանյանը։
«ԱՄՆ–ի համար Թուրքիան նախևառաջ ռազմավարական դաշնակից է ՆԱՏՕ–ի գծով և տեղապահը Հարավային Կովկասում, հետևաբար չեմ կարծում, որ ԱՄՆ–ն կգնա որևէ քայլի, որը կթուլացնի Թուրքիայի ներկայացվածությունը մեր տարածաշրջանում։ ԱՄՆ–ի 27 կոնգրեսականների նախաձեռնությունը, ամենայն հավանականությամբ, կմնա թղթի վրա»,– ասաց վերլուծաբանը։
Բալասանյանը չբացառեց, որ հայկական կառույցներն իրենց աշխատանքով նպաստել են կոնգրեսականների որոշմանը։ Այդուհանդերձ պետք է հաշվի առնել, որ տվյալ դեպքում գործ ունենք Պետդեպարտամենտի և զենք արտադրող ընկերությունների շահերի հետ, և վերջնարդյունքում նախապատվություն է տրվելու ԱՄՆ–ի պետական շահերին։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ արցախյան պատերազմից անցել է ինը ամիս և այդ ժամանակահատվածում ԱՄՆ–ն ունեցել է բավարար հնարավորություն արտոնագրերը հետ կանչելու, եթե իսկապես մտահոգված էր, որպեսզի չխաթարվեն հայ–ամերիկյան հարաբերությունները, եթե իսկապես մտահոգված էր Արցախի բնակչության անվտանգությամբ։ Ըստ Բալասանյանի` ԱՄՆ–ն կարող էր հենց պատերազմի ընթաքում դադարեցնել արտոնագրերի տրամադրումը, որոնցով ԱԹՍ–ների համար նախատեսված սարքեր են մատակարարվել Թուրքիային, սակայն նման բան տեղի չունեցավ։
Նշենք, որ 27 կոնգրեսական Պետդեպարտամենտին կոչ են արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի՝ Թուրքիա արտահանման արտոնագրերը մինչ Կովկասում, Հարավային Ասիայում, Արևելյան Միջերկրական ծովում և ամբողջ աշխարհում թուրքական անօդաչու սարքերի ծրագրերի ապակայունացնող դերի պաշտոնական հետաքննության ավարտը:
Հավելենք, որ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք անցած տարվա աշնանն Ադրբեջանի կողմից օգտագործվեցին Արցախի դեմ, առնվազն 10 դետալ են պարունակում, որոնք արտադրվում են ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ում դուստր ձեռնարկություններ ունեցող ընկերություններում: