00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ռուսաստանը կդառնա Եվրոպա»․ ի՞նչ է կատարվել ԱՄՆ-Լեհաստան հարաբերություններում

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВ Польше размещен батальон НАТО
В Польше размещен батальон НАТО - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաժանորդագրվել
Բայդենն առաջարկել է Լեհաստանում ԱՄՆ դեսպան նշանակել Մարկ Բժեզինսկուն՝ ամերիկացի հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկու որդուն։ Սակայն Վարշավան չի ցանկանում ընդունել դիվանագետին։ Ի՞նչ է կատարվում Լեհաստանի և Միացյալ Նահանգների միջև՝ պարզել է ՌԻԱ Նովոստին։

Քսենյա Մելնիկովա, ՌԻԱ Նովոստի

«Քթից թռած» հայրիկն է
Ամերիկյան վարչակազմի կարճ հաղորդագրությունը իրարանցում է առաջացրել Արևելյան Եվրոպայում։ «Նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ պատրաստվում է Մարկ Բժեզինսկուն նշանակել Լեհաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան»,-ասված է Սպիտակ տան կայքում: Այժմ պետք է Սենատը հաստատի թեկնածությունը։
Военнослужащие на самоходных артиллерийских гаубицах М109 - Sputnik Արմենիա, 1920, 25.05.2021
«Պետք էր նախօրոք մտածել». ԱՄՆ-ում գտել են՝ ինչով պատասխանեն Ռուսաստանին
Թրամփի օրոք Լեհաստանում ԱՄՆ-ն ներկայացնում էր Ջորջեթ Մոսբախերը։ Նա պաշտոնաթող է եղել հունվարի վերջին։
Մարկը Զբիգնև Բժեզինսկու որդին է, որը ազգային անվտանգության հարցերի խորհրդական է եղել նախագահ Ջիմի Քարթերի օրոք՝ 1977-1981 թվականներին: «Նա ազատ խոսում էր լեհերեն, նրան լավ ճանաչում և հարգում էին Լեհաստանում»,-գրում է Associated Press-ը:
Բժեզինսկուն համարում են սառը պատերազմում ԱՄՆ-ի հաղթանակի համահեղինակը։ Նա կողմ էր, որ ամերիկացիներն Աֆղանստանում ակտիվորեն աջակցեն խորհրդայնամետ ռեժիմի դեմ պայքարող մոջահեդներին։ 1970-ականների վերջին ԱՄՆ-ն կարողացավ Խորհրդային Միությանը Միջին Արևելք բերել։ Ավելի ուշ Զբիգնևը հանդես էր գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման և Ռուսաստանին զսպելու օգտին։
Ռուսաստանի մարտական ռոբոտներն ավելի լավն են դարձնում աշխարհը
Ակադեմիական և դիվանագիտական հանրության ոչ բոլոր ներկայացուցիչներն էին կիսում հայտնի քաղաքագետի հայացքները։ «Ուկրաինան պետք է ապացուցի, որ ուզում է եվրոպական աշխարհի մի մասը դառնալ։ Եթե ստացվի, Ռուսաստանի համար միակ հեռանկարը կմնա հաշտվելն ու նույնպես Եվրոպայի մաս դառնալը»,-կանխատեսում էր նա։ Թվում էր` Բժեզինսկի Ավագը մեծ նշանակություն է տալիս Ուկրաինային։ «Առանց դրա Ռուսաստանը դադարում է կայսրություն լինել,-կարծում էր նա,-իսկ կաշառված, ապա նաև հնազանդեցված Ուկրաինայի հետ ինքնըստինքյան կայսրության է վերածվում»։
«Զբիգի» որդին նույնպես որպես գործունեության դաշտ ընտրել է Արևելյան Եվրոպան ու Եվրասիան։ Բժեզինսկի Կրտսերը դիվանագիտական փորձ ունի. նախագահ Քլինթոնի վարչակազմում եղել է Ռուսաստանի և Եվրասիայի գործերի տնօրեն, այնուհետև Սպիտակ տան Ազգային Անվտանգության խորհրդում Բալկանյան թերակղզու գծով տնօրեն:
Противотанковая ракета FMG-148 Javelin, запущенная на патрульной базе Мираж в округе Муса-Кала провинции Гильменд (8 февраля 2011). Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 29.04.2021
Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի
Բարաք Օբամայի ընտրական շտաբում աշխատել է որպես արտաքին քաղաքականության հարցերի խորհրդական, իսկ 2011-2015 թթ. եղել է Շվեդիայում ԱՄՆ դեսպանը: 56-ամյա Մարկ Բժեզինսկին իրավաբանական կրթություն ունի, սովորել է Դարտմուտի քոլեջում և Վիրջինիայի համալսարանում: Ավելի ուշ քաղաքագիտություն է ուսումնասիրել Օքսֆորդում, գիտի լեհերեն և ֆրանսերեն։
Բժեզինսկին Վարշավայի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի։ Նա այնտեղ սովորել է Ֆուլբրայթի կրթաթոշակային ծրագրով, գրել է «Պայքար Լեհաստանում սահմանադրականության համար» գիրքը։ Պարգևատրվել է Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանով․ այս բարձրագույն պարգևը երկրի նախագահը հանձնում է միջազգային համագործակցության ամրապնդման և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման գործում ակնառու նվաճումների համար:

Այնքան էլ ի օգուտ չէ

Թեև այս իրավիճակում Լեհաստանի հետ սերտ կապերը կարող են ավելի շատ վնասել։ Ինչպես գրում է լեհական Onet լրատվական կայքը՝ հղում անելով կառավարության իր աղբյուրներին, Վարշավան առայժմ հրաժարվում է հավանություն տալ Բժեզինսկուն։
Պատճառը Լեհաստանի քաղաքացիությունն է։ Բանն այն է, որ Մարկի հայրը՝ Զբիգնև Բժեզինսկին, ծնվել է 1928թ.-ին Վարշավայում, և նրա երեխաները, ըստ Լեհաստանի օրենքների, նույնպես ինքնըստինքյան այդ երկրի քաղաքացիներ են համարվում։ Ընդ որում՝ նրանք պաշտոնական ոչ մի փաստաթուղթ չունեն։ Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ-ի կոնվենցիայի 8-րդ հոդվածում ասվում է` դիվանագիտական առաքելության անդամները պարտավոր են լինել այն պետության քաղաքացիներ, որը ներկայացնում են իրենք: Սակայն միևնույն ժամանակ պետությունը, որտեղ նրանք նշանակվում են, իրավունք ունի համաձայնել ընդունել դիվանագետին, եթե նա նաև իր քաղաքացին է:
Американская высокомобильная система залпового огня на колёсном шасси HIMARS - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2021
«Պատերազմի աստվածն» ու Պենտագոնը. ամերիկացիները վազում ու չեն հասնում
Սակայն Լեհաստանի ԱԳՆ-ն այլ բազմամյա փորձառություն ունի։ «Լեհաստանի քաղաքացին չպետք է դիվանագիտական առաքելություն կատարի (Լեհաստանում), քանի որ կարող է հարկային կամ իրավաբանական իմունիտետ պահանջել։ Գործում է «չի կարելի դեսպան լինել սեփական երկրում» կանոնը, պարզաբանում են տեղական ԶԼՄ-ները:
Դիվանագիտական ներկայացուցչությունը ղեկավարելու համար Մարկը պետք է դիմի նախագահ Անջեյ Դուդային և խնդրի, որ իրեն զրկեն քաղաքացիությունից։ Նման պահանջը զարմացրել է թե՛ Բայդենի վարչակազմին, թե՛ Բժեզինսկի Կրտսերին։ Նա պնդում է, որ իրեն լեհ չի համարում և ընդհանրապես այդ երկրի քաղաքացի չէ։ Բայց Վարշավան այլ կարծիք ունի։ Բժեզինսկին էլ հրաժարվում է որևէ բան խնդրել Դուդային։ «Ամերիկյան կառավարությունն այդ ընթացակարգը նվաստացուցիչ է համարում, քանի որ լեհական կողմն ուզում է, որ ԱՄՆ-ն հնազանդորեն կատարի իր ցանկությունները»,-գրում է Wyborcza թերթը:
ԱՄՆ-ի Large Scale Exercise 2021 զորավարժությունները․ ուժերը կհերիքե՞ն Սև ծովի համար
Սովորաբար երկրները հավանության հարցը քննարկում են մեկ ամսվա ընթացքում, բայց բարեկամական երկրներն այդ հարցը երկու շաբաթում են լուծում։ Դեպքեր են եղել, երբ Վարշավայում ԱՄՆ-ի դեսպանների փաստաթուղթը տվել են 2-3 օրում։ Անհամաձայնությունը և գործընթացի ձգձգումը սովորաբար հարաբերությունների վատթարացման ահազանգ են համարում։
Բացառված չէ, որ բանն ամենևին էլ Բժեզինսկու քաղաքացիությունը չէ, այլ լեհական իշխանությունների կապերը Վաշինգտոնի նոր վարչակազմի հետ։ «Այդ թեման ոչ այլ ինչ է, քան ամերիկացիների վրա ճնշում գործադրելու առիթ։ Մեր բոլոր աղբյուրները նշում են․ այդպիսի տեղեկատվության արտահոսքը ԶԼՄ-ներ կարող է աղետալի հետևանքներ ունենալ ինչպես դեսպան Բժեզինսկու հնարավոր դիվանագիտական առաքելության, այնպես էլ ընդհանուր առմամբ լեհ-ամերիկյան հարաբերությունների վրա»,-նշում է Wyborcza-ն։
Американский танк M1A1 Abrams - Sputnik Արմենիա, 1920, 04.02.2021
«Ռուսաստանի ճանապարհները նրանց կսպանեն»․ ամերիկացիները հիասթափվել են սեփական տանկերից
Թեև Վարշավան և Վաշինգտոնը դաշնակիցներ են, այնուամենայնիվ միմյանց հանդեպ պահանջները քիչ չեն։ Օրինակ` Անջեյ Դուդան Ջոզեֆ Բայդենին ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ շնորհավորեց ոչ թե նոյեմբերի 7-ին, ինչպես Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան, այլ դեկտեմբերի վերջին, երբ ամփոփվել էին վերջնական պաշտոնական արդյունքները։ Վերջերս Վարշավան քննադատեց Վաշինգտոնին, որ թույլ է տվել ավարտին հասցնել «Հյուսիսային հոսք 2»–ի շինարարությունը։ ԱՄՆ–ն, մասնավորապես նոր վարչակազմը Լեհաստանին մեղադրում է իր քաղաքացիների ժողովրդավարական ազատությունը ոտնահարելու համար։ Ամերիկյան սենատորների խումբը նշել է, որ Լեհաստանում ժողովրդավարությունը մշտական ռեգրես է ապրում։ Հուլիսին Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը Նեդ Փրայսը Վարշավային հիշեցրեց, որ մամուլը պետք է ազատ ու անկախ լինի։

«Ռուսաստանում նրա դերը գերագնահատված է»

Շատերը մտավախություն ունեն, որ Մարկ Բժեզինսկին իր հոր նման ռուսատյաց քաղաքականություն է վարելու։ 2020 թվականի հուլիսին նրա եղբայրը` Յանը, հայտարարեց, որ Վաշինգտոնը բավարար կոշտություն չի դրսևորել Մոսկվայի նկատմամբ։ «Վերջին 15 տարիների ընթացքում Արևմուտքը, այդ թվում ԱՄՆ–ն ռուսական ակտիվությանը պատասխանում է ճնշման սահմանափակ միջոցներով, ինչպես օրինակ տնտեսական պատժամիջոցները և դիվանագիտական ոչ երկարատև մեկուսացման հետ մեկտեղ զինվորականներին Եվրոպա ուղարկելը»։ Ըստ նրա` նման մոտեցումը չփոխեց Կրեմլի արտաքին քաղաքական ուղղությունը և նույնիսկ խիզախություն հաղորդեց Ռուսաստանի նախագահին։
Учения спецназа России и Узбекистана на полигоне Термез - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Լեհաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Բժեզինսկու հավանական նշանակումը ամեն դեպքում պետք չէ դիտարկել Վարշավայի և Մոսկվայի հարաբերությունների տեսանկյունից։ Դրանց վրա այն չպետք է ազդի, կարծում է ՌԳԱ Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Դմիտրի Օֆիցերով–Բելսկին։ «Այստեղ Ռուսաստանի համար որևէ ազդանշան չկա։ Ըստ ամենայնի ամերիկացիները նույնիսկ չեն պատկերացնում, թե որքան է Զբիգնև Բժեզինսկու կերպարը գերագնահատված Մոսկվայում։ ԱՄՆ–ում նա եղել է խորհրդական, մարդ, որը մոտ է կանգնած եղել իշխանությանը, սակայն նրան երբեք ազդեցիկ ինտելեկտուալ, առավել ևս Խորհրդային Միության հետ պայքարի գաղափարախոս չեն համարել։ Բժեզինսկու նշանակմամբ ԱՄՆ–ն ուզում էր ցույց տալ իր բարեհաճությունը լեհերի նկատմամբ», – պարզաբանում է փորձագետը։
Նա նշում է, որ դեսպանի անձը, իհարկե, կարևոր է, բայց միջազգային քաղաքականության մեջ նա այնուամենայնիվ առանցքային դեր չի խաղում։
«Ժամանակակից աշխարհում ազդեցիկ լծակներն ավելի շատ են, քան նախկինում, դեսպանատներով չի սահմանափակվում։ Չեմ կարծում, որ Լեհաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավարը որևէ կարևոր գործառույթ է իրականացնելու։ Նրանից այդքան էլ շատ բան կախված չէ», – համոզված է Օֆիցերով–Բելսկին։ Ըստ նրա` անկախ ամեն ինչից Վարշավան ու Վաշինգտոնը հրաշալի հարաբերություններ ունեն։ Երկրների միջև ռազմավարական փոխազդեցություն կա։ Երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ–ից, Լեհաստանը մեխանիկորեն դարձավ ԵՄ–ում ԱՄՆ ամենահավատարիմ և հետևողական դաշնակիցը, նրանց ազդեցության գործակալը։
Ծովային «Ցիրկոնով»՝ ցամաքային թիրախներին. ի՞նչ է դա նշանակում «գործընկերների» համար
Լրահոս
0