https://armeniasputnik.am/20210811/stepanakerti-avtolvacman-keteri-ev-hangstyan-gotineri-jrogtagorcum-kdadarecvi-28634240.html
Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի
Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի
Որոշումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարները չեն վերականգնվել։ 11.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-11T15:23+0400
2021-08-11T15:23+0400
2021-08-11T15:30+0400
արցախ
ստեփանակերտ
ջուր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/05/24776154_0:296:1601:1200_1920x0_80_0_0_952a2fb080e637719872ea9f7db142ba.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել է դադարեցնել Ստեփանակերտում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։ Տեղեկությունը հրապարակվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։Արդեն հայտնել էինք, որ մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում ջրի խնդիր կա։ Տեղի իշխանությունները նշում են, որ պատճառը եղանակն է` ջրամբարներում քիչ ջուր է կուտակվել։«Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողության պատասխանատուն՝ քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժինը»,–նշված է գրառման մեջ։Ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի` մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:Հիշեցնենք, որ սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ Ստեփանակերտում ջրի պակասը կապված է այն հանգամանքով, որ իբրև թե Ադրբեջանն է փակել դրա հոսքը։ Այսինքն` իբրև դա կապված է Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող Ղայբալիշենի պոմպի աշխատանքի հետ։ Սակայն Sputnik Արմենիայի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ Ռադի Աբրահամյանը հերքել էր այդ լուրերը։Ինչու է ուշացել Երևանի ջրամատակարարման ցանցի վերանորոգումը․ պարզաբանում է փոխքաղաքապետը
https://armeniasputnik.am/20210727/jur-stanumein-ereq-ory-mek-xntsax-gyuxum-verjapes-xmelu-jur-kunenan-28452093.html
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e4/0a/05/24776154_0:194:1601:1200_1920x0_80_0_0_7a8d0c2d3a3c7079c73207609cbd0c4f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
արցախ, ստեփանակերտ, ջուր
Ստեփանակերտի ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի
15:23 11.08.2021 (Թարմացված է: 15:30 11.08.2021) Որոշումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարները չեն վերականգնվել։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Երաշտի պատճառով մայրաքաղաքում առաջացած ջրամատակարարման խնդիրների վերացման նպատակով քաղաքապետ Դավիթ Սարգսյանը որոշել է դադարեցնել Ստեփանակերտում գործող ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը։ Տեղեկությունը հրապարակվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի
ֆեյսբուքյան էջում։ Արդեն հայտնել էինք, որ մի քանի օր է, ինչ Ստեփանակերտում ջրի խնդիր կա։ Տեղի իշխանությունները նշում են, որ պատճառը եղանակն է` ջրամբարներում քիչ ջուր է կուտակվել։
«Վերոնշյալ օբյեկտների սեփականատերերին և ջրօգտագործողներին հորդորում ենք ենթարկվել որոշման պահանջին, որի կատարման պատասխանատուն «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունն է, իսկ վերահսկողության պատասխանատուն՝ քաղաքապետարանի աշխատակազմի արտադրական ենթակառուցվածքների բաժինը»,–նշված է գրառման մեջ։
Ավտոլվացման կետերի և հանգստի գոտիների ջրօգտագործումը կդադարեցվի` մինչև քաղաքը սնուցող զտիչ կայաններում ջրի պաշարների վերականգնումը:
Հիշեցնենք, որ սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ Ստեփանակերտում ջրի պակասը կապված է այն հանգամանքով, որ իբրև թե Ադրբեջանն է փակել դրա հոսքը։ Այսինքն` իբրև դա կապված է Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող Ղայբալիշենի պոմպի աշխատանքի հետ։ Սակայն
Sputnik Արմենիայի հետ զրույցում Ստեփանակերտի փոխքաղաքապետ
Ռադի Աբրահամյանը հերքել էր այդ լուրերը։