00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է. Շիրակի մարզի դատախազի տեղակալը մանրամասներ հայտնեց

© Sputnik / Asatur YesayantsДепутат от фракции "Царукян" Вардан Гукасян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Депутат от фракции Царукян Вардан Гукасян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Բաժանորդագրվել
Դատախազը չի բացառում, որ Վարդան Ղուկասյանին օժանդակած քաղաքապետարանի աշխատակիցների արարքներին առաջիկայում ևս կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հարցաքննվել է: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Շիրակի մարզի դատախազի տեղակալ Հովհաննես Պողոսյանը:
«Մեղադրանքն առաջադրվել է և հարցաքննվել է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ըստ գործի նյութերի Ղուկասյանին վերագրվող հանցավոր արարքների կատարմանը օժանդակած Գյումրու քաղաքապետարանի այլ աշխատակիցներին, դատախազի տեղակալը նշեց, որ փաստաթղթերի կեղծման ու կեղծված փաստաթղթերի գրանցման ընթացքում կատարված հանցավոր արարքների բոլոր հանգամանքները նախաքննության ընթացքում մանրակրկիտ ստուգվում են:
Депутат от фракции Царукян Вардан Гукасян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.06.2020
«Բանտում մարդիկ մերն են, Լենինն էլ է դատվել». Վարդան Ղուկասյանը պատրաստ է «նստել»
«Եթե ի հայտ գան կոնկրետ անձանց կողմից հանցակցության փաստական տվյալներ, նշված անձանց արարքներին ևս կտրվի համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասաց Պողոսյանը:
Լրագրողների հարցին, թե ինչ կարող են տալ այդ բացահայտումները Գյումրիին ու գյումրեցիներին, դատախազը նշեց, որ դատարանի կողմից ապօրինի օտարված գույքի փաստը վերջնականապես հաստատվելուց հետո այդ գույքի սեփականությունը կարող է վիճարկվել քաղաքացիական դատարանում և վերադարձվել համայնքին:
Դատախազի տեղակալը հիշեցրեց, որ հիշյալ քրեական գործը հարուցվել էր դեռ 2019թ-ի վերջին: Բայց քննչական ու դատավարական գործողությունների ծավալուն ու բազմադրվագ լինելու պատճառով մեղադրանքը Ղուկասյանին հարուցվել է միայն 1.5 տարի անց:
Հիշեցնենք՝ օգոստոսի 11-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (9 դրվագ), 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով (10 դրվագ) և 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով (19 դրվագ):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Ըստ մեղադրանքի` Վարդան Ղուկասյանը Գյումրու համայնքապետարանի մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ պաշտոնեական փաստաթղթեր, տեղեկանքներ, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ է կեղծել, համայնքային հողամասերի օտարման աճուրդներին ու մրցույթներին անձամբ մասնակցել ու հաղթող ճանաչվել, ինչը օրենքով անթույլատրելի է։
«ՀՀ թագավոր, վարչապետ, կաթողիկոս հարգող մարդ եմ». Վարդան Ղուկասյան
ՀՔԾ հաղորդագրության համաձայն` Ղուկասյանը 2001-2011 թվականների ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցելն արգելված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող բազմաթիվ հողատարածքներ: Մասնավորապես՝ Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներ, Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասեր, Մարմաշենի խճ., Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ. Ճարտարապետ փող. մի քանի հողամասեր, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասեր, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասը, «Գյումրու Տեքստիլ» ԲԲԸ-ին պատկանող հողամասի մի հատվածը, Գյումրու Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությունը։
ԱԱԾ-ն խուզարկել է ԲՀԿ–ական Վարդան Ղուկասյանի և Վարդևան Գրիգորյանի գրասենյակները
Այդ հանցավոր արարքների հետևանքով պետության և համայնքի շահերին պատճառվել է էական վնաս՝ որոշ դեպքերում անզգուշությամբ առաջացնելով նաև ծանր հետևանքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` Ղուկասյանը Գյումրու քաղաքապետ է ընտրվել 1999թ.–ին, իսկ 2002թ., 2005թ. և 2008թ.–ին վերընտրվել է և պաշտոնավարել մինչև 2012 թվականը։
Լրահոս
0