Զոհեր ու ավելի քան 100 վիրավոր․ քանի՞ ադրբեջանցի է պայթել Արցախում ականների վրա

© Sputnik / Aram NersesyanПротивотанковая мина на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах
Противотанковая мина на обочине дороги на подступе к Шуши после окончания военных действий (14 ноября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Հրապարակված թիվը վերաբերում է միայն խաղաղ բնակչությանը, սակայն լրատվամիջոցներում հաճախ են տեղեկություններ սպրդում զինվորականների պայթելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հրապարակել է 44-օրյա պատերազմից հետո Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով մահացած ու վնասվածքներ ստացած խաղաղ բնակիչների թիվը: Ընդ որում` հրապարակված թիվը վերաբերում է միայն խաղաղ բնակչությանը։
Сбитый БПЛА ВС Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ադրբեջանցիները հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառել Արցախում. ՊԲ
Գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչև այս տարվա օգոստոսի 11-ը Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականի պայթյունի հետևանքով մահացել է 23, վիրավորվել` 36 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական ԶԼՄ–ների տեղեկությունների համաձայն` ականի պայթյուններից մահացել ու վիրավորվել է ընդհանուր առմամբ ավելի քան 120 մարդ՝ ներառյալ թե՛ խաղաղ բնակիչները, թե՛ զինվորականները։
Հակամարտության գոտում հաճախ են միջադեպեր տեղի ունենում։
2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։ Հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։ Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ), մարտի 3-ին Ակնայում (Աղդամ), մարտի 15–ին` նույնպես Ակնայում։
Ադրբեջանցիները կրակել են Սև լճի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն