Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Անկախ նրանից, թե ով կլինի Իրանի արտգործնախարարը, հայ–իրանական կապերը կամրապնդվեն. իրանագետ

© Sputnik / Andranik GhazaryanАгарон Варданян
Агарон Варданян - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Իրանի արտգործնախարարի պաշտոնում Հոսեին Ամիրաբդոլահիանի թեկնածության հաստատման հարցին և այդ համատեքստում հայ–իրանական հարաբերությունների հեռանկարին։ 
Վարդանյան. «Անկախ նրանից, թե ով կլինի Իրանի արտգործնախարարը, հայ–իրանական կապերը կխորանան»
Հոսեին Ամիրաբդոլահիանը բավականին սկզբունքային քաղաքական գործիչ է, Իրանի պահպանողականների թևի ներկայացուցիչն է, աշխատել է նաև արտգործնախարար Զարիֆի ու բարեփոխիչների հետ`մնալով իր հայացքներին հավատարիմ։ Հայաստանի հետ կապված հարցերում նրա անունը շոշափվեց այն ժամանակ, երբ Հայաստանը դեսպանատուն էր բացում Իսրայելում, և այդ հարցի առթիվ իրանական կողմից հայտարարությամբ հանդես եկավ հենց Ամիրաբդոլահիանը` Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային հարցերով օգնականը, ով նշեց, որ դա Հայաստանի կողմից վարվող ճիշտ քաղաքականություն չէ, Sputnik Արմենիային ասաց Ահարոն Վարդանյանը։
Строительные работы - Sputnik Արմենիա, 1920, 10.08.2021
Իրանը շուտով ավարտին կհասցնի «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի վերջին հատվածը
«Ամիրաբդոլահիանն իրանական դիվանագիտության սադեհական դպրոցի ներկայացուցիչներից է, որոնք միջազգային ասպարեզում աչքի են ընկնում իրենց սկզբունքայնությամբ։ Բայց որքան էլ նա հայտնի լինի Արևմուտքի նկատմամբ կոշտ հայացքներով, միևնույն ժամանակ պրագմատիկ գործիչ է և հասկանում է, որ եթե դառնա արտգործնախարար, ապա Իրանի շահերից չի բխում Արևմուտքի հետ կրկին գնալ առճակատման, առավել ևս, որ երկիրը պետք է ապահովել ֆինանսական հոսքերով, որպեսզի հնարավոր լինի բարելավել իրանական ժողովրդի սոցիալ–տնտեսական վիճակը»,– ասաց իրանագետը։ 
Անդրադառնալով հայ իրանական հարաբերությունների հեռանկարին` Վարդանյանն ընգծեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Իրանի արտգործնախարարը, այդ երկիրը ձգտելու է խորացնել կապերը Հայաստանի հետ, ամրապնդել իր ներկայությունը մեր երկրում և մեծացնել ազդեցությունն ամբողջ Հարավային Կովկասում։ Ըստ նրա` հենց այդ համատեսքտում պետք է դիտարկել իրավիճակը գնահատելու նպատակով վերջերս ՀՀ–ում Իրանի դեսպանի այցը Գեղարքունիքի մարզի սահմանային գոտի, առավել ևս, որ նախկինում նման բան չէր եղել։ Դա, Վարդանյանի խոսքով, լուրջ ցուցիչ է։
Իրանագետի կարծիքով` հնարավոր են կոսմետիկ փոփոխություններ, որոնք պայմանավորված կլինեն Ամիրաբդոլահիանի հռետորաբանությամբ, նրա անձով ու վարած քաղաքականությամբ, բայցևայնպես արտաքին քաղաքականության գերակայությունները, ըստ նրա, չեն սահմանվում միայն ԱԳՆ–ի միջոցով։
Ադրբեջանա-իրանական լարվածությունը բորբոքվում և ուղղորդվում է Թուրքիայից. Տոնոյան
Նշենք, որ Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռայիսին երկրի արտգործնախարարի պաշտոնում առաջադրել է Հոսեին Ամիրաբդոլահիանին, ով նախկինում զբաղեցրել է փոխարտգործնախարարի պաշտոնը, իսկ այժմ խորհրդարանի խոսնակի օգնականն է միջազգային հարցերով։
Հավելենք, որ Իրանի խորհրդարանը նոր արտգործնախարարի թեկնածությունը կքննարկի կառավարության մյուս անդամների հետ մեկտեղ։ Եթե Ամիրաբդոլահիանը հաստատվի այդ պաշտոնում, նրա օրակարգի գլխավոր հարցերից մեկն է լինելու բանակցությունները վեց գերտերությունների հետ՝ 2015-ին ստորագրված միջուկային գործարքը վերականգնելու շուրջ, որից Վաշինգտոնը միակողմանիորեն դուրս էր եկել երեք տարի առաջ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала