Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը. ՊԲ

© Photo : official site of MoD of RAАрмянские военнослужащие на боевой позиции
Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Արցախում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները փորձել են հատել շփման գիծը։ Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից, օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի գլոբալ հավակնությունները վերաբերում են Սյունիքին - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ադրբեջանը ձգտում է զորքերի հետկանչը «թանկ ծախել» Հայաստանի վրա. Հակոբյանը` սահմանի մասին
«Պաշտպանության բանակի հակազդող գործողությունների արդյունքում փորձը կանխվել է, հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։ Հայկական կողմից կորուստներ չկան»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմի սադրանքի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարությունը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: 
«Տարածքներ նվաճելու միտք չունենք». Փաշինյանը պատրաստ է ուղիղ շփմամբ երկխոսություն սկսել
Լրահոս
0