Բրազիլիայի երկնքում ՉԹՕ են նկատել․ տեսանյութ

© Sputnik / Александр Вильф / Անցնել ֆոտոբանկГорода мира. Рио-де-Жанейро
Города мира. Рио-де-Жанейро - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Մասնագետները վստահ են, որ կադրերում երևացողը ո՛չ ինքնաթիռ է, ո՛չ էլ ուղղաթիռ, բայց կան նաև թերահավատներ, որոնք ենթադրում են, որ դա ընդամենը չինական լապտեր է:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Բրազիլիայի երկնքում այրվող ՉԹՕ են նկատել։ Տեսանյութը նկարահանվել է Վերա-Կրուս վայրում օգոստոսի 8-ին՝ ժամը 00:30-ին:
Կադրերում երևացող բոցավառվող օբյեկտից առանձնանում են երկու փոքր հատվածներ և շարժվում ներքև: Սենսացիոն տեսանյութը հրապարակել է Daily Star–ը։
Մասնագետները նկատել են, որ տեսանյութում հաստատ ո՛չ ուղղաթիռ է, ո՛չ էլ ինքնաթիռ։
Ի՞նչ է նրանց պետք երկրի վրա. տեսախցիկն Ատլանտյան օվկիանոսի վրա ՉԹՕ–ների կուտակում է ֆիքսել
Տեսագրությունը բուռն քննարկման թեմա է դարձել։ Մարդիկ հիմնականում գրել են, որ հաստատ ՉԹՕ է։ Բայց կան նաև թերահավատներ, որոնք ենթադրում են, որ դա ընդամենը չինական լապտեր է:
Ռուս օդաչուները Չուդովո քաղաքի մոտակայքում ՉԹՕ են արձանագրել
 
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала