00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե կարելի է դուրս հրավիրել 1 պատգամավորի, ինչու չի կարելի դուրս հանել ողջ ընդդիմությանը

© Sputnik / Aram NersesyanДепутаты блока "Честь имею" перед началом первого заседания Парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Депутаты блока Честь имею перед началом первого заседания Парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Անսովոր էր տեսնել, թե ինչպես են Ազգային ժողովի նիստերի դահլիճում իշխանականների և ընդդիմադիրների միջև պատ կազմում անվտանգության աշխատակիցները, այն էլ, չգիտես ինչու, զինվորական համազգեստով։ Ճիշտն ասած, նման բան չեմ հիշում։
Եթե կարելի է դահլիճից դուրս հրավիրել մի ընդդիմադիր պատգամավորի, ինչու չի կարելի դուրս հրավիրել ողջ ընդդիմությանը
Նույնիսկ այն առաջին խորհրդարանում, երբ Գերագույն խորհրդի ամբիոնի մոտ, անհասկանալի է՝ ինչպես, հայտնվեց մի պատահական մարդ՝ նռնակը ձեռքին, շենքը պահպանող զինվորականներից որևէ մեկը դահլիճ չմտավ։
Солдат, Сомали - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Զգուշացեք սեփական կուսակցությունից, որը ձեզ աստվածացնում է. «Սև մայրցամաքի» փորձը
Անվտանգության աշխատակիցները չմիջամտեցին նույնիսկ այն ժամանակ, երբ 1996 թվականին հենց նիստի ժամանակ դաժանորեն ծեծում էին ընդդիմադիր պատգամավորներին՝ Պարույր Հայրիկյանին և Շավարշ Քոչարյանին։
Կարող եք ասել՝ դե, մերն ուրիշ է։ Կներե՛ք, ի՞նչն է ուրիշ։ Վերցրեք այն երկրների ցանկը, որտեղ հենց պառլամենտի պատերից ներս միջադեպեր են տեղի ունեցել, այն էր ցանկացած ճաշակի՝ բղավել, հայհոյել, միմյանց վրա շշեր ու խոսափողներ նետել, քաշքշել, աթոռներ ջարդել, ձեռնափայտով հարվածել և պարզապես զանգվածային ծեծկռտուք։
Ամերիկացի կոնգրեսական Գալուշա Գրոուն ժամանակին փորձել է հիմնավորել այդ ամենը։ «Բա ինչ եք ուզում։ Տասնյակ տաքարյուն տղամարդիկ հավաքվում են շոգ օրով։ Մթնոլորտը թեժացնում են միջկուսակցական կրքերը, նրանցից ամեն մեկը համոզված է, որ թեր կամ դեմ քվեարկությունը անձնապես կազդի իրենց վրա, ինչը խորացնում է հակառակ ճամբարի ներկայացուցիչների նկատմամբ անհանդուրժողականությունը և նույնիսկ ատելությունը։ Հարձակվելու համար միայն առիթն է պակասում, բայց այդ առիթն էլ ցանկության դեպքում կարող ես գտնել կամ ստեղծել։ Ու կռիվը պատրաստ է»։
Ինչի՞ կհանգեցնի իշխանության և ընդդիմության լարումը ԱԺ–ում, կամ բոլոր կամուրջներն այրված են
Խորհրդարանական միջադեպերն իհարկե երբեմն մի քիչ էլ զավեշտական երանգ են ունենում։ Օրինակ` Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, որին, ինչպես հիշում եք , իր հայաստանցի պաշտոնակիցը Երևանում եռագույն գուլպա էր նվիրել, մի քանի տարի առաջ իրենց պառլամենտում արմունկով պատահաբար դիպել էր ընդդիմադիր պատգամավորներից մեկին։ Մի աղմուկ, մի աղաղակ, գործը հասավ այնտեղ, որ առաջատար թերթերը սկսեցին այս միջադեպը «արմունկգեյթ» անվանել` ակնարկելով, որ վարչապետը պետք է հրաժարական տա ամերիկացի նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրինակով։ Դե, բան ու գործ չունեն մարդիկ այդ «տաղտուկ» երկրում, որտեղ ոչինչ չի կատարվում։
Дискуссия о высоком во время митинга протестующих на площади Республики (19 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 06.08.2021
Ինչպե՞ս են կարողանում տաղանդով աչքի չընկնող քաղաքական գործիչները շահել ընտրողների սիրտը
Ա՛յ, մեր տարածաշրջանում խորհրդարանական միջադեպերն անպակաս են։ Դրանք սովորական երևույթ են թե՛ Թուրքիայում, թե՛ Վրաստանում, որտեղ, ի դեպ, մի անգամ հերթական ծեծկռտուքը տեղի է ունեցել գիտե՞ք` երբ։ Բռնցքամարտի միջազգային օրը։ Կներե՛ք, բա էլ ինչո՞վ պիտի այդ օրը զբաղվեն պատգամավորները, եթե ոչ միմյանց ծեծելով։ Միայն թե լուրջ հետևանքներ չլինեն։ Չնայած, դա էլ խիստ հարաբերական է։ Շատ վաղուց՝ ավելի քան 150 տարի առաջ, ամերիկացի կոնգրեսականներից մեկը ծեծեց Կոնգրեսի մեկ այլ անդամի և գիտակցելով, որ շատ վատ բան է արել, հրաժարվեց մանդատից։ Բայց ընտրողները նրան համոզեցին. «Տո լավ էլ արել ես, որ դաս ես տվել այդ ապուշին, դեռ պիտի պատին ծեփեիր ու թաթիկները կտրեիր»։ Ու կրկին ընտրեցին պատգամավոր։ Համաձայնե՛ք` բավական ծանոթ պատկեր է։ Հիշեք, թե ինչ անթաքույց ոգևորություն և ուրախություն էր առաջացնում հազարավոր մարդկանց մոտ մեր նախընտրական հանրահավաքներում պարբերաբար ցուցադրվող հայտնի մուրճը։
Ինչպե՞ս հարթել պառլամենտական միջադեպերը առանց զինվորական համազգեստով անվտանգության աշխատակիցների միջամտության։ Ծխո՛վ։ Եթե կարծում եք, թե ընդդիմադիր պատգամավորները, որոնք մի քանի տարի առաջ հանրապետական խորհրդարանում ծխով լցնում էին նիստերի դահլիճը, ինչ-որ աննախադեպ ու շատ օրիգինալ բան էին անում, չարաչար սխալվում եք։ Այդ վիճահարույց եղանակը՝ ծխով լցնելը, վաղուց արդեն կիրառել էր Կոսովոյի ընդդիմությունը, որն այդկերպ պարբերաբար տապալում էր նիստերը։
Երկրորդ ձևը, որքան էլ տարօրինակ թվա, երկրի ազգային հիմնի հնչեցումն է։ Տարիներ առաջ Մեքսիկայի նորընտիր նախագահ Ֆելիպե Կալդերոնը պետք է երդում տար պառլամենտում, բայց դահլիճում իրար ծեծում էին։ Նախագահը մտավ հետևի դռնից, միանգամից մոտեցավ ամբիոնին, արագ արտասանեց երդման տեքստը, իսկ հետո անմիջապես միացրին ազգային հիմնը։ Հո օրհներգի ժամանակ ընդդիմախոսի քիթ-բերանը չե՞ս ջարդելու։ Բոլորը զգաստ կանգնեցին իրենց տեղերում, իսկ նախագահը առանց ինագուրացիոն ճառն արտասանելու օգտվեց առիթից ու ծլկեց նույն հետևի դռնով։
Եվ վերջապես գոյություն ունի ևս մեկ անխափան աշխատող մեթոդ։ Եթե կարելի է դահլիճից դուրս հրավիրել մի ընդդիմադիր պատգամավորի, ուրեմն այդ նույն պատժամիջոցը կարելի է կիրառել ողջ ընդդիմության նկատմամբ։ Չկա ընդդիմություն՝ չկա պրոբլեմ։
Շատ ձայն ստանալը դեռ ցուցիչ չէ. միլիոնավոր մարդիկ քվեարկել էին ԱՄՆ-ն քանդած նախագահի օգտին
Լրահոս
0