https://armeniasputnik.am/20210812/hanqardyunaberutyunic-tujox-hamaynqnern-ardaraci-poxhatucum-kstanan-28643061.html
Հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան
Հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան
Հանքարդյունաբերության ազդակիր համայնքներին գումար տրամադրելու կարգ նախատեսված է նաև այսօր գործող օրենսդրությամբ, բայց դա իրականացվում է ոչ թե պարտադիր, այլ... 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T11:33+0400
2021-08-12T11:33+0400
2021-08-12T11:57+0400
տնտեսություն
հայաստան
հանք
հանքարդյունաբերություն
նիկոլ փաշինյան
գնել սանոսյան
հարկեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1325/86/13258639_0:53:1000:616_1920x0_80_0_0_13440713ec8455b1250f720f1a262ba5.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան իրենց կրած վնասների դեմ։ Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող համապատասխան փոփոխության նախագիծը։«Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել արդարացի վերաբաշխման այս շեշտադրության վրա, որը դրված է նախագծի հիմքում։ Նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի (բնօգտագործման վճար- խմբ.) վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսը ուղղել տվյալ ազդակիր համայնքներին»,– ասաց Սանոսյանը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց օրենսդրական նախաձեռնությունը` նշելով, որ գումարը փոքր չէ, և 2020թ–ի տվյալներով` շուրջ 700 մլն դրամ է կազմում, որը նոր օրենքով կարող է բաշխվել ՀՀ 23 համայնքների միջև` հնարավորություն ստեղծելով մի շարք սոցիալ–տնտեսական ծրագրեր իրականացնելու։«Եթե հաշվի առնենք, որ մետաղների գները շարունակաբար բարձրանում են, այդ գումարը միանշանակ ավելանալու է»,– ասաց նա։Ի դեպ, հանքարդյունաբերության ազդակիր համայնքներին գումար տրամադրելու կարգ նախատեսված է նաև այսօր գործող օրենսդրությամբ, բայց դա իրականացվում է ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով` թողնելով դա հանքարդյունաբերողի որոշմանը։«Տնտեսվարողների հետ չի քննարկվել». Քերոբյանն ասաց` ինչու են հանքատերերի տուրքը բարձրացնում«Օրինակ` ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով բարեգործական ներդրումներ կատարած ընդերք օգտագործողները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ներդրումներ են կատարել այնպիսի ծրագրերում, որոնք այդքան էլ արդյունավետորեն կանոնակարգված ձևով չեն նպաստում համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը»,– ասված է նախարարի ներկայացրած որոշման նախագծի հիմնավորումներում։Վերաքննիչը հաստատեց. «Լիդիան Արմենիայի» իրավունքները ոտնահարվել են պետական մարմնի կողմիցՆախագիծը հաստատվեց կառավարության նիստում ու առաջիկայում կներկայացվի արդեն ԱԺ–ի քննարկմանը։Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2016թ-ին 7 հանքարդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե է մուտք եղել ընդհանուր 23 570 664 833 ՀՀ դրամ ռոյալթի, իսկ 2017թ-ին՝ 10 ընկերությունների կողմից ընդհանուր 37,575,079,556 ՀՀ դրամ ռոյալթի։
https://armeniasputnik.am/20210729/sotki-hanqavayry-versksele-ashxatanqy-28478254.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1325/86/13258639_54:0:946:669_1920x0_80_0_0_efe780fcfb39c5c0c3ee170911847fcd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տնտեսություն, հայաստան, հանք, հանքարդյունաբերություն, նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , հարկեր
տնտեսություն, հայաստան, հանք, հանքարդյունաբերություն, նիկոլ փաշինյան, գնել սանոսյան , հարկեր
Հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան
11:33 12.08.2021 (Թարմացված է: 11:57 12.08.2021) Հանքարդյունաբերության ազդակիր համայնքներին գումար տրամադրելու կարգ նախատեսված է նաև այսօր գործող օրենսդրությամբ, բայց դա իրականացվում է ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան հանքարդյունաբերությունից տուժող համայնքներն արդարացի փոխհատուցում կստանան իրենց կրած վնասների դեմ։ Տեղեկությունն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող համապատասխան փոփոխության նախագիծը։
«Խնդրում եմ հատուկ ուշադրություն դարձնել արդարացի վերաբաշխման այս շեշտադրության վրա, որը դրված է նախագծի հիմքում։ Նախագծով առաջարկվում է հանքարդյունաբերության ոլորտում ռոյալթի (բնօգտագործման վճար- խմբ.) վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների 2 տոկոսը ուղղել տվյալ ազդակիր համայնքներին»,– ասաց Սանոսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց օրենսդրական նախաձեռնությունը` նշելով, որ գումարը փոքր չէ, և 2020թ–ի տվյալներով` շուրջ 700 մլն դրամ է կազմում, որը նոր օրենքով կարող է բաշխվել ՀՀ 23 համայնքների միջև` հնարավորություն ստեղծելով մի շարք սոցիալ–տնտեսական ծրագրեր իրականացնելու։
«Եթե հաշվի առնենք, որ մետաղների գները շարունակաբար բարձրանում են, այդ գումարը միանշանակ ավելանալու է»,– ասաց նա։
Ի դեպ, հանքարդյունաբերության ազդակիր համայնքներին գումար տրամադրելու կարգ նախատեսված է նաև այսօր գործող օրենսդրությամբ, բայց դա իրականացվում է ոչ թե պարտադիր, այլ կամավորության սկզբունքով` թողնելով դա հանքարդյունաբերողի որոշմանը։
«Օրինակ` ամենամեծ ֆինանսական ռեսուրսներով բարեգործական ներդրումներ կատարած ընդերք օգտագործողները՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ն, ներդրումներ են կատարել այնպիսի ծրագրերում, որոնք այդքան էլ արդյունավետորեն կանոնակարգված ձևով չեն նպաստում համայնքի ամբողջական տնտեսական և սոցիալական զարգացմանը»,– ասված է նախարարի ներկայացրած որոշման նախագծի հիմնավորումներում։
Նախագիծը հաստատվեց կառավարության նիստում ու առաջիկայում կներկայացվի արդեն ԱԺ–ի քննարկմանը։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` 2016թ-ին 7 հանքարդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե է մուտք եղել ընդհանուր 23 570 664 833 ՀՀ դրամ ռոյալթի, իսկ 2017թ-ին՝ 10 ընկերությունների կողմից ընդհանուր 37,575,079,556 ՀՀ դրամ ռոյալթի։