https://armeniasputnik.am/20210812/hariji-xekavari-dem-qrgortse-harutsvel-28644951.html
Հառիճի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. վանքի տարածքում ապօրինի շինարարություն է արվել
Հառիճի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. վանքի տարածքում ապօրինի շինարարություն է արվել
Հառիճ համայնքի ղեկավարն ապօրինի կերպով վանական համալիրի տարածքում հողատարածք է հատկացրել իր քրոջ որդուն։ 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T14:23+0400
2021-08-12T14:23+0400
2021-08-12T16:56+0400
հասարակություն
հայաստան
գյուղ
գյուղապետ
շիրակի մարզ
քրեական գործ
վանք
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_3d0298acfc93b6f04476d68e6e5c0e07.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկանում ենք քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրի տարածքում, որը պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ ունի, իրականացվում է ապօրինի շինարարություն:Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, որը 2001թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը, Հառիճավանքի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն։ Վերջինս, ի դեպ, գտնվում է Իրաքի Արաբական Հանրապետությունում:Նա, այլ անձանց միջոցով, առանց թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»`Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերի վնաս պատճառելով։Միաժամանակ, համայնքի ղեկավարն ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չի ձեռնարկել:Թուրքիայի հրդեհների մասին լուրեր տարածելու համար 66 հոգու նկատմամբ քրգործեր են հարուցելՁեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
https://armeniasputnik.am/20210808/gyumry-nrnak-spanutyun-kin-hxy-28600113.html
շիրակի մարզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_fba5525831970aae254304907de5ace1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հասարակություն , հայաստան, գյուղ, գյուղապետ, շիրակի մարզ, քրեական գործ, վանք
հասարակություն , հայաստան, գյուղ, գյուղապետ, շիրակի մարզ, քրեական գործ, վանք
Հառիճի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. վանքի տարածքում ապօրինի շինարարություն է արվել
14:23 12.08.2021 (Թարմացված է: 16:56 12.08.2021) Հառիճ համայնքի ղեկավարն ապօրինի կերպով վանական համալիրի տարածքում հողատարածք է հատկացրել իր քրոջ որդուն։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Շիրակի մարզի Հառիճ համայնքի ղեկավար Ռոլանդ Նազարեթյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկանում ենք քննչական կոմիտեի պաշտոնական
կայքից։
ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հառիճ համայնքում գտնվող 7-19դդ. Հառիճավանք վանական համալիրի տարածքում, որը պատմության և մշակույթի հուշարձանի կարգավիճակ ունի, իրականացվում է ապօրինի շինարարություն:
Պարզվել է, որ համայնքի ղեկավարը, որը 2001թ.-ից մինչ օրս զբաղեցնում է այդ պաշտոնը, Հառիճավանքի պահպանական գոտում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական, արոտավայրերի նշանակության հողամասը, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու, համայնքի ավագանու որոշմամբ, վարձակալությամբ տրամադրել է իր քրոջ որդուն։ Վերջինս, ի դեպ, գտնվում է Իրաքի Արաբական Հանրապետությունում:
Նա, այլ անձանց միջոցով, առանց թույլտվության, վանքի պարիսպի տակ կառուցել է քարե շինություն՝ «մատաղատուն»`Առաքելական Սուրբ եկեղեցու իրավունքներին և օրինական շահերի վնաս պատճառելով։
Միաժամանակ, համայնքի ղեկավարն ինքնակամ կառուցումը կասեցնելու միջոցներ չի ձեռնարկել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Հառիճ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: