Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. ԱԻՊԾ

© Photo : Facebook / ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат
ГСЧС Карабаха при содействии российских миротворцев и МККК осуществляет обмен телами солдат  - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1634 աճյուն: Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին:
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Մատաղիս-Թալիշ ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքներն այսօր ևս արդյունք չեն տվել. զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Արդյունքների մասին ԱԻ ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»,– նշված է հաղորդագրության մեջ:
«Եթե մեռնեմ, իմացիր` քեզ կյանքիցս շատ եմ սիրել»․ Սամվելի սիրած աղջիկը կռվից հետո գիրք գրեց
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է 1634 աճյուն:
«Աշխարհն էլ ինձ տան` որդուս չի փոխարինի». 2 մեդալը ձեռքին կանգնած տղամարդու նկարի հետքերով
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала