https://armeniasputnik.am/20210812/pargevavjarnery-exelen-kan-klinen-qp-patgamavor-28644376.html
Պարգևավճարները եղել են, կան և կլինեն. ՔՊ–ի պատգամավորը դրա մեջ վատ բան չի տեսնում
Պարգևավճարները եղել են, կան և կլինեն. ՔՊ–ի պատգամավորը դրա մեջ վատ բան չի տեսնում
Թեկնածուն նշեց, որ թոշակների նման բարձրացման չափը դեռ շատ հեռու է ոչ միայն իշխանական թիմի առջև դրված գերնպատակից, այլև բավարար ու արժանապատիվ գոյություն... 12.08.2021, Sputnik Արմենիա
2021-08-12T13:08+0400
2021-08-12T13:08+0400
2021-08-12T13:17+0400
հայաստան
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
աժ (ազգային ժողով)
պարգևավճար
թոշակ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28553044_0:85:1600:985_1920x0_80_0_0_869412db68b0f79769407418efd598ef.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՔՊ–ի իշխանության տարիներին Հայաստանում թոշակներն ավելացել են շուրջ 3000 դրամով, իշխանության քաղաքական թիմի անդամները ստացել են 120 մլն դոլարի պարգևավճարներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։«Ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգևատրումների այս մեխանիզմը, և ե՞րբ են մեր կենսաթոշակառուների թոշակները դառնալու արժանապատիվ»,– ասաց Մանուկյանը` հարցն ուղղելով ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանին։Թեկնածուն նշեց, որ թոշակների նման բարձրացման չափը դեռ շատ հեռու է ոչ միայն իշխանական թիմի առջև դրված գերնպատակից, այլև բավարար ու արժանապատիվ գոյություն ապահովելու չափից։ Տիգրանյանը նաև հայտնեց, որ իշխանության ծրագրով մինչև 2025թ.-ը թոշակները պետք է ավելանան շուրջ 40 000 դրամի չափով։Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Տիգրանյանը շեշտեց, որ 2020թ–ի փետրվարից ի վեր պատգամավորները որևէ պարգևավճար չեն ստացել։ Իսկ գործադիր իշխանությունում, ըստ նրա` պարգևատրումները «եղել են, կան և կլինեն»։Պարգևավճար մարտին են ստացել. հավելյալ 200 000 դրամը պատգամավորների համար ի՞նչ խնդիր կլուծի«Որևէ վատ բան չկա լավ վարձատրության մեջ։ Եթե մարդը բարեխիղճ է և կատարել է աշխատանքները, նրա կատարողականի գնահատման արդյունքում տրվում է պարգևատրում»,– ասաց նա։Հերիքնազ Տիգրանյանը նաև նշեց, որ պետական համակարգում աշխատողները պարգևավճարներ ստանում են «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների ու հաշվարկների արդյունքում։
https://armeniasputnik.am/20210803/hrayr-tovmasyany-chi-haytnel-pargevavjarneric-hrajarvume-te-voch-28539248.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/08/04/28553044_88:0:1512:1068_1920x0_80_0_0_f6d19e391854d1dca7e79a3bf5d8ae01.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, աժ (ազգային ժողով), պարգևավճար, թոշակ
հայաստան, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, աժ (ազգային ժողով), պարգևավճար, թոշակ
Պարգևավճարները եղել են, կան և կլինեն. ՔՊ–ի պատգամավորը դրա մեջ վատ բան չի տեսնում
13:08 12.08.2021 (Թարմացված է: 13:17 12.08.2021) Թեկնածուն նշեց, որ թոշակների նման բարձրացման չափը դեռ շատ հեռու է ոչ միայն իշխանական թիմի առջև դրված գերնպատակից, այլև բավարար ու արժանապատիվ գոյություն ապահովելու չափից։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՔՊ–ի իշխանության տարիներին Հայաստանում թոշակներն ավելացել են շուրջ 3000 դրամով, իշխանության քաղաքական թիմի անդամները ստացել են 120 մլն դոլարի պարգևավճարներ։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Ե՞րբ եք դադարեցնելու ինքնապարգևատրումների այս մեխանիզմը, և ե՞րբ են մեր կենսաթոշակառուների թոշակները դառնալու արժանապատիվ»,– ասաց Մանուկյանը` հարցն ուղղելով ՔՊ–ի կողմից ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանին։
Թեկնածուն նշեց, որ թոշակների նման բարձրացման չափը դեռ շատ հեռու է ոչ միայն իշխանական թիմի առջև դրված գերնպատակից, այլև բավարար ու արժանապատիվ գոյություն ապահովելու չափից։ Տիգրանյանը նաև հայտնեց, որ իշխանության ծրագրով մինչև 2025թ.-ը թոշակները պետք է ավելանան շուրջ 40 000 դրամի չափով։
Ինչ վերաբերում է պարգևավճարներին, Տիգրանյանը շեշտեց, որ 2020թ–ի փետրվարից ի վեր պատգամավորները որևէ պարգևավճար չեն ստացել։ Իսկ գործադիր իշխանությունում, ըստ նրա` պարգևատրումները «եղել են, կան և կլինեն»։
«Որևէ վատ բան չկա լավ վարձատրության մեջ։ Եթե մարդը բարեխիղճ է և կատարել է աշխատանքները, նրա կատարողականի գնահատման արդյունքում տրվում է պարգևատրում»,– ասաց նա։
Հերիքնազ Տիգրանյանը նաև նշեց, որ պետական համակարգում աշխատողները պարգևավճարներ ստանում են «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց մասին» ՀՀ օրենքով նախատեսված չափորոշիչների ու հաշվարկների արդյունքում։