Ռուսաստանն արգելել է ադրբեջանցի Իսֆանդիար Վահաբզադեի մուտքը երկիր 50 տարի ժամկետով

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել ֆոտոբանկЗдание Министерства внутренних дел РФ (МВД РФ) на Житной улице в Москве.
Здание Министерства внутренних дел РФ (МВД РФ) на Житной улице в Москве. - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ռուս իրավապահները հայտնաբերել են էթնիկ ատելություն հրահրող նշաններ նրա մասնակցությամբ տեսանյութերի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը երկու տեսաբլոգերների՝ մեկ ադրբեջանցու և մեկ ղազախի, արգելել է երկիր մուտք գործել 50 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
Сбитый БПЛА ВС Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Ռուսաստանի ՊՆ-ն հաստատեց՝ Ադրբեջանը խախտել է հրադադարը Արցախում
Նշվում է, որ քաղաքացիների տեսանյութերում ցուցադրվում են էթնիկ ատելություն հրահրելու հստակ նշաններ:
«Այսօր ... որոշումներ են կայացվել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու թույլտվություն չտրամադրելու համար 50 տարի ժամկետով Ղազախստանի Հանրապետության քաղաքացի Կուատ Ահմետովի և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Իսֆանդիար Վահաբզադեի համար, ովքեր ազգամիջյան ատելություն հրահրող հրապարակային հայտարարություններ են արել», - ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Ղազախստանի բնակիչ Կուաթ Ահմետովը YouTube-ի իր ալիքում հրապարակել է մի շարք տեսանյութեր, որոնցում նա «ֆաշիստ» է կոչում այն ղազախներին, որոնք ռուսերենով են խոսում։ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը արդեն դատապարտել է բլոգերի գործունեությունը և վստահություն հայտնել, որ իրավապահ մարմինները կտան արդար իրավական գնահատական:
Վարորդի թվային էջ. ի՞նչ է սպասում տաքսու օտարերկրյա վարորդներին Ռուսաստանում
Ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնվել էր մի տեսանյութ, որում մի տղամարդ, որը ներկայացել էր որպես Բելառուսում, Մոլդովայում և Պակիստանում Ադրբեջանի նախկին դեսպան Իսֆանդիար Վահաբզադե, վիրավորանքներով է խոսում Ժիրինովսկու և ռուս ազգի հասցեին։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը նաև նախազգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնության, նրա բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների դեմ ապակառուցողական գործողությունների կոչ անող օտարերկրացիներին թույլ չեն տա մուտք գործել երկիր, քանի որ նրանց ներկայությունը Ռուսաստանում կարող է սպառնալ հասարակական կարգին և անվտանգությանը:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն