«Տարածքներ նվաճելու միտք չունենք». Փաշինյանը պատրաստ է ուղիղ շփմամբ երկխոսություն սկսել

© Sputnik / Александр Астафьев / Անցնել ֆոտոբանկИ.о премьер-министра Армении Никол Пашинян во время встречи с председателем правительства РФ Михаилом Мишустиным в рамках Евразийского экономического союза (ЕАЭС) (29 апреля 2021). Казань
И.о премьер-министра Армении Никол Пашинян во время встречи с председателем правительства РФ Михаилом Мишустиным в рамках Евразийского экономического союза (ЕАЭС) (29 апреля 2021). Казань - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվ երկխոսություն սկսել Ադրբեջանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Հայաստանը տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունի։ Այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց` սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս համատեքստում, ըստ վարչապետի, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները` ասելով, որ ՀՀ—ն զինված ուժերում մ բարեփոխումներն առաջնահերթություն է հռչակել` սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։
Совещание во главе с и.о. премьер-министра Николом Пашиняном по вопросам реализации инвестиционных программ (21 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Սահմանազատման ուղղությամբ աշխատանքները պետք է ակտիվանան. Փաշինյան
Փաշինյանը վստահեցնում է` ՀՀ–ն զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար։
«Մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք` մեր մտադրությունը մեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը  պահպանելն է։ Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք։ Մենք պատրաստ ենք ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային գործընկերների աջակցությամբ, ըստ անհրաժեշտության, նաև ուղիղ շփումների միջոցով»,–ասաց Փաշինյանը։
«Պատրաստ ենք բարձր մակարդակով բանակցություններ սկսել Ադրբեջանի հետ». Փաշինյան
Վարչապետը նշեց նաև, որ թշնամության և թշնամանքի խորացումը տարածաշրջանում անթույլատրելի է` դա սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար։ Նրա խոսքով` թշնամության հաղթահարումը կարող է և պետք է դառնա մեր տարածաշրջանային արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը։ Վարչապետն ասաց` ՀՀ–ն համոզված է` տարածաշրջանում երկարատև խաղաղության համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/ կամ զարգացումը։
Ադրբեջանը մոտ 5 ժամ կրակել է Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Նրա խոսքով` այս հարցերն առավել մանրամասն կքննարկվի կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի ընդունման ժամանակ։
Сбитый БПЛА ВС Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ադրբեջանցիները հարվածային անօդաչու թռչող սարքեր են կիրառել Արցախում. ՊԲ
Նշենք, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը սրվել է Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած սահմանազատման և սահմանազատման խնդիրների ֆոնին։
Լարվածության առաջին օջախը մայիսի 12-ին էր. այն ժամանակ ադրբեջանական զինուժը ներխուժեց Հայաստանի ինքնիշխան տարածք՝ Սյունիքի մարզի Սև լճի շրջանում։
Հուլիսի 14-ին Ադրբեջանն էսկալացիայի գնաց արդեն Նախիջևանի ուղղությամբ։ Հարձակման ենթարկվեցին Արարատի մարզի Երասխ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերը։ Այստեղ փոխհրաձգության ընթացքում հայ զինվոր զոհվեց, ավելի ուշ վիրավորվեց Երասխի գյուղապետը։ Միջադեպերը պարբերական բնույթ են կրում։
Հուլիսի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը Գեղարքունիքի մարզում կրակ են բացել արդեն մայիսին գրաված դիրքերից: Գիշերային և առավոտյան մարտերի ընթացքում հայկական կողմից զոհվել է 3 զինվորական, 4-ը վիրավորվել են:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն