Թմրամիջոցը գրպանում լողափ էր գնացել. Սևանի ոստիկանների բացահայտումը

Բաժանորդագրվեք
35-ամյա տղամարդը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել և պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` ծխելու համար:
Օգոստոսի 8-ին, ժամը 18-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի և ոստիկանության զորքերի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Սևանա թերակղզու հարավային լողափից բաժին բերման ենթարկեցին Դվին գյուղի 35-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց երկու փաթեթ դեղնականաչավուն չորացված, մանրացված զանգված:
Պոկեր ու թմրանյութեր. Երևանի Սայաթ-Նովա փողոցում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել
Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ըստ 35-ամյա տղամարդու` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել և պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից` ծխելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Քննությունը շարունակվում է:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала