00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տների գները կբարձրանան, վթարային շենքերի հարցը կմնա չլուծված. նախկին նախարարը դժգոհ է

© Sputnik / Aram NersesyanМинистр труда и социальных вопросов Месроп Аракелян в гостях радио Sputnik
Министр труда и социальных вопросов Месроп Аракелян в гостях радио Sputnik  - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Բաժանորդագրվել
Հաշվի առնելով, որ հիփոթեքային պայմանագրերը կնքվել են հիմնականում 20 տարով, առաջիկա 2 տասնամյակում պետական բյուջեն շարունակելու է կրել տասը մլրդ դրամը գերազանցող բեռը։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. Նելլի Դանիելյան. Բնակարանների գներն առաջիկայում կբարձրանան, իսկ 2025թ–ից հետո շատ ավելի մեծ անկում կապրեն։
Ипотечный кредит - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Կառավարությունը նախատեսում է սոցիալական հիփոթեքի համակարգ ներդնել Հայաստանում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանն այսպիսի կանխատեսում է անում` վերլուծելով կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումը` Երևանում հիփոթեքային վարկավորման դեպքում եկամտահարկի վերադարձից աստիճանաբար հրաժարվելու մասին։
«Քանի որ այդ սահմանափակումը որոշակի ժամանակ հետո է կիրառվելու, այդ սահմանափակումների գոտիներում բնակարանների գները սկզբնական փուլում կբարձրանան, քանի որ ոչ ոք, օրինակ, Կենտրոն համայնքում նոր շինարարություն չի անելու, սակայն հետագայում արդեն որքան մոտենան սահմանափակումների ժամկետները, գների անկում կլինի։ Իսկ հետո անկումն արդեն ավելի մեծ տեմպերով կլինի, որովհետև արտոնյալ համակարգից դուրս բնակարանների ձեռքբերումն էականորեն ավելի մեծ ծախս է ենթադրում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Առաքելյանը։
Գնային տատանումները, սակայն, չարյաց փոքրագույնն են։ Նախկին նախարարի համոզմամբ, եկամտահարկի վերադարձի չեղարկումը Երևան քաղաքում կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը։ Շինարարությունը խթանող կարգավորումը, ըստ նրա, նպաստում է հարկային մուտքերի ավելացմանը, բանկային ոլորտում էլ խոշոր վարկերի արդյունքում մեծ եկամուտներ են ստանում ու հետևաբար՝ նաև մեծ հարկեր վճարվում։
Արայիկ Հարությունյանը խոստանում է` քաղաքացիներին կտրամադրեն բնակարաններ, հիփոթեքը կվճարեն
Բայց տնտեսական բաղադրիչից ավելի Մեսրոպ Առաքելյանը կարևորում է քաղաքաշինության ոլորտի անվտանգության խնդիրը։ Երևանում շինարարության ծավալների անկումը կդանդաղեցնի կամ նույնիսկ կարգելակի հին շինությունները նորերով փոխարինելու գործընթացը։
«Օրինակ` Աջափնյակ թաղամասի մի մեծ հատվածն արդեն վթարային շենքեր են, որոնք կառուցվել են ավելի ուշ, քան, օրինակ, Կենտրոն համայնքի շենքերը, բայց իրենց որակով բավական կարճաժամկետ կիրառման համար էին նախատեսված։ Մենք այսօր Երևանի բազմաթիվ համայնքներում ունենք նման խնդիրներ, և այս համակարգը շատ լուրջ խթան էր հանդիսանում բնակարանաշինության ակտիվացման համար։ Հակառակ պարագայում այդ նույն վթարային շենքերի բնակիչներին նոր շենքերում վերաբնակեցնելու խնդիրն աստիճանաբար ավելի լուրջ բեռ է դառնալու կառավարության վրա»,– կարծում է Առաքելյանը` միաժամանակ արձանագրելով, որ վթարային տարբեր ատիճանի շենքերով «հարուստ» Աջափնյակը գտնվում է Երևանի 3-րդ գոտում, որտեղ եկամտահարկի վերադարձով հիփոթեքային վարկավորումը նախատեսվում է դադարեցնել 2023 թվականի հուլիսի 1-ից։ Իսկ թե որքանով կառավարության կհաջողվի մինչ այդ ժամկետը լուծել վթարային շենքերը նորերով փոխարինելու հարցը՝ դեռ հայտնի չէ։
Строительные работы на улице Арама - Sputnik Արմենիա, 1920, 10.07.2020
Պետությունը գայթակղում է հիփոթեքով. որքան աշխատավարձ է պետք բնակարան գնելու համար
Համակարգից ընդհանրապես հրաժարվելու փոխարեն նախկին նախարարն առաջարկում է Երևանի կառուցապատման խնդիրը լուծել քաղաքային իշխանությունների մակարդակով` կազմել գլխավոր հատակագիծ ու շինթույլտվություններ տալ բացառապես կառուցապատման համար նախատեսված հատվածներում։ Նրա համոզմամբ, եթե այս կերպ Երևանի կենտրոնում դադարեցվի շինարարությունը, այն աստիճանաբար կտեղափոխվի ծայրամասեր։ Իսկ մարզերում շինարարության խթանման համար, Մեսրոպ Առաքելյանի համոզմամբ, պետք է ոչ թե սահմանափակումներ կիրառել, այլ լրացուցիչ արտոնություններ ու աջակցություն տրամադրել կառուցապատողներին։
Ինչպես այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, եկամտահարկի վերադարձով բնակարանի գնման հնարավորությունից առ այսօր օգտվել է 17 000 քաղաքացի, որոնցից միայն 1200–ն է բնակարան գնել մարզերում։ Խաչատրյանի դիտարկմամբ, օրենքի փոփոխությամբ կառուցապատման աշխատանքներն ավելի մեծ թափ կստանան Երևանից դուրս։
Նշենք, որ կառավարության այսօր հաստատած որոշմամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հարկային օրենսգրքում»։ Նախագծով առաջարկվում է եկամտային հարկի վերադարձի կասեցումն իրականացնել 4 փուլով. Երևան քաղաքի առաջին գոտում` 2022 թվականի հուլիսի 1-ից, երկրորդ գոտում` 2023 թվականի հունվարի 1-ից, երրորդ գոտում` 2023 թվականի հուլիսի 1-ից, Երևան քաղաքի այլ գոտիներում` 2025 թվականի հունվարի 1-ից։
Ժամանակավորապես կասեցվում է բնակարանների ձեռքբերման գործընթացը Ստեփանակերտում. Բեգլարյան
Սահմանափակումներն առայժմ վերաբերում են բացառապես մայրաքաղաքին։ Երևանից դուրս եկամտահարկի վերադարձման կարգավորումը դեռ կշարունակի գործել։
Հիշեցնենք` եկամտահարկի վերադարձի ծրագիրը Հայաստանում ներդրվեց 2015-16թթ–ին` շինարարական ոլորտը խթանելու համար, քանի որ շինարարական ոլորտը ու հատկապես բնակարանային շինարարությունը 2009թ.–ի շինարարական բումից ու դրան հաջորդած տնտեսական ճգնաժամից հետո չէր կարգավորվում։
Տնտեսական բաղադրիչից զատ այս նախաձեռնությունը նաև սոցիալական բաղադրիչ էր ենթադրում. այն պետք է աջակցեր ՀՀ միջին եկամուտներ ունեցող քաղաքացիներին նորակառույց բնակարանների գնման հարցում։ Իսկ որպեսզի ծրագիրը թիրախային լինի, դրա գործարկումից 3 տարի անց` 2017թ–ին, կառավարությունը որոշեց սահմանափակել բնակարանների գինը` եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկ ստանալու իրավունք սահմանելով միայն մինչև 55 մլն դրամ արժողությամբ բնակարաններ գնողների համար։
Подъемный кран на стройке на улице Еревана - Sputnik Արմենիա, 1920, 26.07.2021
6063 ընտանիք արդեն տուն ունի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով
Պաշտոնական տվյալներով` ծրագրի գործարկման առաջին տարում` 2014–2015թ–ին, պետական բյուջեից վերադարձված եկամտահարկը կազմել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Ընդ որում, հաշվի առնելով, որ հիփոթեքային պայմանագրերը կնքվել են հիմնականում 20 տարով, ապա առաջիկա 2 տասնամյակում պետական բյուջեն շարունակելու է կրել այդ տասը մլրդ դրամը գերազանցող բեռը։
Ի դեպ, եկամտահարկի այս «բեռից» ազատվելու անհրաժեշտության մասին գործող իշխանությունն առաջին անգամ բարձրաձայնեց 2021թ–ի ապրիլին` 2020թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ապրիլի 7-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։ Նա նշել էր, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ, և հատկապես հետպատերազմյան ու համավարակային ժամանակաշրջանում կան շատ ավելի կարևոր առաջնահերթություններ:
Լրահոս
0