«Ուղևորների մեծ հոսք կա»․ Ֆրանկֆուրտ-Երևան չվերթեր կիրականցվեն
© Sputnik / Aram NersesyanПрезентация рейса Франкфурт-Ереван в аэропорту "Звартноц" (12 августа 2021). Еревaн

© Sputnik / Aram Nersesyan
Առայժմ չվերթերը կիրականացվեն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն ավիաընկերությունը չի բացառում, որ թռիչքներ կարող են լինել նաև Գյումրիից։
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Գերմանական «Lufthansa» ավիաընկերությունը օգոստոսի 13-ից կսկսի Ֆրանկֆուրտից Երեւան ուղիղ չվերթեր իրականացնել: Ավիաընկերության ներկայացուցիչներն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրին իրենց ծրագրերը։
«Չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ»,- ասաց Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի գծով գլխավոր տարածաշրջանային մենեջեր Ռենե Կոինչակը։
Նրա խոսքով` Եվրոպայից ուղևորների մեծ հոսք կա, և ավիաընկերությունը կարևոր է համարում իր ներկայությունը Հայաստանում: Բացի այդ, «Lufthansa»-ն մտադիր է տարանցում ապահովել այն հայերի համար, որոնք ցանկանում են մեկնել ԱՄՆ:
Ընկերության մեկ այլ ներկայացուցիչ Փիթեր Պուլեմն էլ հայտնեց, որ առայժմ չվերթեր են նախատեսվում միայն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն ավիաընկերությունը չի բացառում, որ թռիչքներ կարող են լինել նաև Գյումրիից։
«Կհետևենք գործընթացին ու որոշում կկայացնենք։ Մենք ավելացրել ենք թռիչքների քանակը, բայց դեռ պետք է սպասել», - նշեց նա։
«Lufthansa Group»-ը միջազգային ավիակոնցեռն է, որի մեջ մտնում են ընդհանուր առմամբ ավելի քան 550 ընկերություններ: Ավիակոնցեռնը Հայաստանում ներկայացված է չորս ապրանքանիշով՝ «Austrian Airlines» (Վիեննա), «Brussels Airlines» (Բրյուսել), «Eurowings» (Քյոլն) և «Lufthansa»։
Օգոստոսի 6-ից ամեն ուրբաթ «Eurowings»-ն իրականացնում է Երևան-Քյոլն և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր:
© Sputnik / Aram NersesyanՖրանկֆուրտ-Երևան չվերթի շնորհանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում

1/3
© Sputnik / Aram Nersesyan
Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի շնորհանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում
© Sputnik / Aram NersesyanՖրանկֆուրտ-Երևան չվերթի շնորհանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում

2/3
© Sputnik / Aram Nersesyan
Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի շնորհանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում
© Sputnik / Aram NersesyanՖրանկֆուրտ-Երևան չվերթի շնորհանդեսը «Զվարթնոց» օդանավակայանում

3/3