39-ամյա տղամարդը բանկից գումար է հափշտակել, թմրամիջոց ու զենք պահել. նա կալանավորվել է

© Photo : official site of the President of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Կոտայքի մարզի 39-ամյա բնակչին Քրեական օրենսգրքի 5 հոդվածով է մեղադրանք առաջադրվել։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի 39-ամյա տղամարդը կալանավորվել է խաբեությամբ հողակտոր հափշտակելու, թմրամիջոց պահելու և ապօրինի կերպով զենք պահելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` տղամարդը, մտերմանալով նույն մարզի բնակչուհու հետ, իմացել է, որ նա 0.009 հա մակերեսով հողամաս ունի։ Դրանից հետո տղամարդն այդ հողամասն իր կողմից նշված ծանոթին հանձնելու պահանջ է ներկայացրել կնոջը՝ սպառնալով նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել: Կինն էլ տեղյակ լինելով, թե տղամարդը նախկինում ինչ հանցագործություններ է կատարել, համաձայնել է։ Նրանք 2019թ. հուլիսի 19-ին տղամարդու կողմից նշված ծանոթի հետ գնացել են նոտարական գրասենյակ, որտեղ ձևակերպել է հողամասի առուվաճառքի պայմանագիրը, և 15 մլն դրամի դիմաց վաճառել է հողամասը։ Սակայն որևէ գումար դրա դիմաց կինը չի ստացել։
Դրանից հետո 39-ամյա տղամարդը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 7,66 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:
Փաթեթներով թմրամիջոցով լողափ էր եկել. ոստիկանության բացահայտումը - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
Թմրամիջոցը գրպանում լողափ էր գնացել. Սևանի ոստիկանների բացահայտումը
Պարզվել է նաև, որ տղամարդը 2019թ. հոկտեմբերի 4-ին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հայաստանյան բանկերից մեկից հափշտակել 8 մլն դրամ: Բացի այդ, 2019թ. դեկտեմբերի 21-ին էլ ծանոթներից մեկի ծննդյան տարեդարձի ժամանակ ինքնաշեն ատրճանակով մի քանի անգամ կրակ է արձակել։ Իսկ դրա հաջորդ օրը նույն հրազենից անզգուշությամբ կրակել է իր ձախ ոտքին և տեղափոխվել բժշկական կենտրոն:
Երևանում 34–ամյա կնոջը սպանողը նրա նախկին ամուսինն է. նոր մանրամասներ. տեսանյութ
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում), 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք պահելն ու կրելը), 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն) և 268-րդ հոդվածի 1-ին (թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն` առանց իրացնելու նպատակի) մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Հառիճի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. վանքի տարածքում ապօրինի շինարարություն է արվել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала