ԱՊՀ երկրների սահմանապահները վարժանքներ են անցկացրել

© Sputnik /  / Անցնել մեդիապահոցАнтитеррористические учения СНГ
Антитеррористические учения СНГ - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զորավարժության ընթացքում մշակվել են ԱՊՀ մասնակից սահմանապահ և այլ գերատեսչությունների միջպետական փոխգործակցության հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. ԱՊՀ երկրների սահմանապահները համատեղ վարժանք են անցկացրել: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Տյումենի մարզերի վարչությունը։
Корабли во время военно-морских учений - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
ԱՄՆ-ի Large Scale Exercise 2021 զորավարժությունները․ ուժերը կհերիքե՞ն Սև ծովի համար
«2021 թվականի օգոստոսի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ընդհանուր ղեկավարության հովանու ներքո «Համագործակցություն-2021» համատեղ հրամանատարաշտաբային վարժանք է անցկացվել, - ասված է հաղորդագրության մեջ:
Զորավարժության ընթացքում մշակվել է արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում փոխգործակցությունը։
Ռուս-չինական զորավարժություններ կամ «սրտագին» ողջույն ամերիկացներին ու թալիբներին
Վարժանքին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի սահմանապահ գերատեսչությունների, ինչպես նաև Կուրգանի մարզի (ՆԳՆ, ԱԻՆ, ԱԴԾ, Ռոսգվարդիայի) գործադիր իշխանության մարմինները:
«Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում փորձարկվել են արդիականացված «ՕՍԱ-ԱԿ» համալիրները
 
Լրահոս
0