Արցախի ՊԲ զինծառայողները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊԲ-ն հերքում է

© Photo : official site of the MoD of RAАрмянский военнослужащий на боевой позиции
Армянский военнослужащий на боевой позиции - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։
Давид Арутюнов - Sputnik Արմենիա, 1920, 12.08.2021
ՌԱԴԻՈ
Ադրբեջանական սադրանքների թիվն Արցախում կարող է աճել, կարծում է ռազմական փորձագետը
«Ակնհայտ է, որ նման կեղծ հայտարարություններով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում հետագա սադրիչ գործողությունների համար:
ՊԲ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում բացառապես ադրբեջանական սադրանքներին հակազդելու նպատակով»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին՝ ժամը 08:29-ի և 08:58-ի սահմաններում հակառակորդը հարվածային անօդաչու թռչող սարքեր էր կիրառել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ: Այդ փաստն արձանագրել են նաև ՌԴ խաղաղապահները։
Իսկ օգոստոսի 12-ի գիշերը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում փորձել են հատել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գիծը։ Հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր։
Լրահոս
0