Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի. ի՞նչ են քննարկելու

© Sputnik / Aram NersesyanПервое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн
Первое заседание парламента Армении 8-го созыва (2 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նախատեսվում է, որ օրենքի 2 ընթերցումներն էլ կկազմակերպվեն արտահերթ նիստի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 17-ին, ժամը 11:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի. նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունը։
Օրակարգում լինելու է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
170 մլն խ/մ ջրառի գերազանցումը նշանակում է խախտել Սևանա լճի հաշվեկշիռը - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2021
Սևանա լիճը կարող է դուրս գալ հավասարակշռությունից. մասնագետն ահազանգում է
Նախատեսվում է, որ օրենքի 2 ընթերցումներն էլ կկազմակերպվեն արտահերթ նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, ըստ որի` ոռոգման նպատակով Սևանա լճից 2021թ․-ի բացթողման 170 մլն մ³ չափաքանակը նախատեսվում է դարձնել մինչև 245 մլն մ³։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել էր, որ այս պահի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ 4 սանտիմետրով ցածր է։ 
Հավելենք, որ մայիսի 10-ին ԱԺ նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում սպասվում է իրենց կառավարման սենսացիոն նորություններից մեկը, 2021 թվականի հունիս-հուլիս ամիսներին Սևանա լճի մակարդակն ամենաբարձրը կլինի վերջին 60 տարվա ընթացքում:
Լրահոս
0