«Դավինչի» գործակալությունը տոմսեր է վաճառել, բայց թռիչքներ չեն եղել. քրգործ է հարուցվել

© Sputnik / Aram NersesyanПассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта "Звартноц" (1 февраля 2021). Еревaн
Пассажиры рейса Ереван-Москва в зале вылета аэропорта Звартноц (1 февраля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Տուրիստական գործակալության տնօրենին հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. «Դավինչի» տուրիստական գործակալության կողմից կատարված առերևույթ խարդախության հանգամանքներով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկանում ենք քննչական կոմիտեի ֆեսյբուքյան էջից։
Հայտնել էինք, որ երեկվանից մի քանի հարյուր քաղաքացիներ փակել են «Դավինչի» ընկերության գրասենյակի մուտքը՝ պահանջելով հանդիպում ղեկավարության հետ, իրենց գումարների վերադարձ և բարոյական վնասի փոխհատուցում։ Քաղաքացիները պնդում են, որ ընկերությունն իրենց տարբեր ուղղություններով ուղեգրեր է վաճառել, որոնք գործնականում կեղծ են եղել։
Посольство Франции в Армении - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ֆրանսիան վերսկսում է կարճաժամկետ վիզայի տրամադրումը. ովքեր կարող են ստանալ այն
«Օգոստոսի 12-ին մի խումբ քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել, որ «Դավինչի» տուրիստական գործակալության հաշվեհամարին գումարներ են փոխանցել՝ հանգիստը Եգիպտոսում կազմակերպելու համար, սակայն գործակալությունը չի կատարել որևէ ամրագրում՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն)։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի իրական հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու համար: Տուրիստական գործակալության գործողություններից հնարավոր այլ տուժածների, ինչպես նաև գործակալության տնօրենին հայտնաբերելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան այսօր անդրադարձել էր այս թեմային` գրելով, որ այն, որ իրենց, մեղմ ասած, «գցել են», քաղաքացիների մի մասն իմացել է օդանավակայանում, երբ փորձել են մեկնել Երևանից․անձնագրային հսկողության բաժնում նրանց հայտնել են, որ տոմսն անվավեր է։ Մի մասն էլ նախանշված երկիր ժամանելուց հետո է փողոցում մնացել․ հյուրանոցում նրանց ասել են, որ իրենց անունով ամրագրված համարներ չկան։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն