«Ձեզ համար, սիրելի հայեր». «Ալաշկերտի» հաղթական գոլի հեղինակը գրառում է արել

© Sputnik / Asatur YesayantsНападающий "Алашкерта" Александар Глишич радуется победному голу в ворота "Кайрата" во время второго матча квалификационного раунда Лиги Европы (12 августа 2021). Еревaн
Нападающий Алашкерта Александар Глишич радуется победному голу в ворота Кайрата во время второго матча квалификационного раунда Лиги Европы (12 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օգոստոսի 12-ի երեկոյան «Ալաշկերտը» լրացուցիչ ժամանակում հաղթեց Ալմաթիի «Կայրաթին» և օգոստոսի 19-ին Եվրոպայի լիգայում կմրցի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» հետ:
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Երևանի «Ալաշկերտի» բոսնիացի կիսապաշտպան Ալեքսանդր Գլիշիչը Instagram-ի իր էջում գրել է, որ Հայաստանի չեմպիոնը պատմություն կերտեց՝ հաղթելով ղազախական «Կայրաթին»։
«Ինչ երեկո էր հայկական ֆուտբոլի, այս ակումբի ու մեզ համար: Մենք այսօր պատմություն կերտեցինք ու ցույց տվեցինք, որ ցանկացած բան հնարավոր է, երբ դու հավատում ես դրան ու ուզում ես դա: Այս գոլն ու հաղթանակը ձեզ համար է, իմ սիրելի հայեր: Սիրում եմ բոլորիդ», - գրել է ֆուտբոլիստը։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Aleksandar Glisic (@sogli10)

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումը երեկ ավարտվեց «Ալաշկերտի» հաղթանակով՝ 3:2։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակի առաջին կեսի ավարտին Ալեքսանդր Գլիշիչը մոտ տարածությունից գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Ալաշկերտին»։
Մինչ այդ Ալմաթիում կայացած խաղն ավարտվել էր 0:0 հաշվով:
«Ալաշկերտ»-«Կայրաթ» ֆուտբոլային «մենամարտի» ուշագրավ կադրերը
Լրահոս
0