Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Հաշմանդամություն ունեցողների դժվարությունները սկսում են հենց տնից դուրս գալիս. Մելքոնյան

© Photo : provided by Arevik MelqonyanАревик Мелконян
Аревик Мелконян - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպան Արևիկ Մելքոնյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի ու կենցաղավարության մատչելիության խնդրին։
Արևիկ Մելքոնյան. Հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի մատչելիության առումով գրեթե ոչինչ չի արվել
Եթե հաշվի առնենք վերջին տարիների փոփոխությունները, ապա հաշմանդամություն ունեցող քաղաքացիների տեղաշարժի մատչելիությունը հիմնականում ապահովվում է փողոցներում մայթեզրերի թեքահարթակների տեսքով, բայց ենթակառուցվածքներն ընդհանուր առմամբ մնում են անմատչելի, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արևիկ Մելքոնյանը։
Люди с ограниченными физическими способностьями - Sputnik Արմենիա, 1920, 12.07.2021
Պետությունը պետք է հնարավորություններ ստեղծի հաշմանդամություն ունեցողների համար. Թաթոյան
«Քանի որ Հայաստանը 2010 թվականին վավերացրել է ՄԱԿ–ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիան, հետևաբար պետությունը պարտավորվում է այդ տարվանից սկսած` նոր կառուցվող կամ հիմնանորոգվող շենք–շինությունները կառուցել մատչելիության չափանիշներին համապատասխան, սակայն մենք տեսնում ենք, որ 2010 թվականից մինչ օրս գրեթե ոչինչ չի արվել, բացառությամբ նորակառույց որոշ շենքերի, որոնցում հաշվի է առնվել թեքահարթակի և վերելակի առկայությունը»,– ասաց «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչը։
Մելքոնյանի խոսքով` հաշմանդամություն ունեցող անձանց դժվարությունները սկսում են հենց տնից դուրս գալիս, երբ հաղթահարում են մուտքի աստիճանների խնդիրը, բացի դրանից, նրանք բախվում են տրանսպորտում մատչելիության տոտալ բացակայության խնդրին և հիմնականում երթևեկում են տաքսիներով, թեև վարորդներից շատերը չեն համաձայնում սայլակ տեղափոխել։
Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաները պետության հաշվին կմեկնեն ճամբար
«Մենք իրականացրել ենք մոնիթորինգ նոր ներդրված ավտոբուսային երթուղիներում. տրանսպորտային որոշ միջոցներում թեև առկա է թեքահարթակը, սակայն կա հարմարավետության խնդիր, երբ ամրագոտիների բացակայության պատճառով կարող է վտանգ առաջանալ ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ մյուս ուղևորների համար։
Մատչելիության խնդիր կա նաև տեսողական ու լսողական պրոբլեմներ ունեցող անձանց համար, որովհետև տրանսպորտային որոշ միջոցներում թեև կա թվային տախտակ, սակայն դրանցում ոչ բոլոր երթուղիներն են նշված և բացակայում է նաև բրայլյան համակարգը»,– նշեց «Հույսի կամուրջ» ՀԿ ներկայացուցիչը։
Մելքոնյանի տեղեկացմամբ` մարզերում պայմաններն ավելի վատ են, մանավանդ զբոսաշրջային ոլորտում, միկրոավտոբուսները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժին, մատչելիության բացակայություն կա նաև հյուրանոցներում։ 
Участница дефиле для людей с ограниченными возможностями Ева - Sputnik Արմենիա, 1920, 05.07.2021
«Մի նոր գարուն» Ելենայի համար, կամ դեֆիլե՝ հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Սևանա լճի հանրային լողափերը հարմարեցվում են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, Մելքոնյանն ընդգծեց, որ թեքահարթակը սկսում է անմիջապես ափից, բայց պետք է, որ մինչև ափը հասնող ավազի վրա լինի ամրահատակ, քանի որ ամրասայլակը ավազի վրա տեղաշարժվում է կրկնակի դժվարությամբ, հետևաբար եթե այդ հարցն էլ լուծվի, գաղափարն իսկապես կլինի հրաշալի։
Մելքոնյանն ափսոսանքով նշեց, որ պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար 2010 թվականից ի վեր գրեթե ոչինչ չի արել, միայն հաշմանդամության համար նախատեսված թոշակն է մի փոքր ավելացել է և այժմ կազմում է 26,5 հազար դրամ։ Ըստ նրա` այս խնդրին պետք է պատշաճ ուշադրություն ցուցաբերվի մանավանդ արցախյան պատերազմից հետո, երբ հաշմանդամություն ունեցող երիտասարդների թիվը կազմում է մոտ տասը հազար։
Հիշեցնենք` 2021 թվականի մարտի 17-ին ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծել մատչելի պայմաններ, հավասար հնարավորություններ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն