Մոսկվայում տուն են հրկիզել, որում մարդիկ են եղել. տարեց կինը մահացել է

© Sputnik / Николай Хижняк / Անցնել ֆոտոբանկКарета скорой помощи
Карета скорой помощи - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Անհայտ անձինք տարեց եղբորն ու քրոջը փակել են տանը և այրել այն։ Եղբայրը կարողացել է փրկվել։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի– Sputnik. Աննհայտ անձինք հրկիզել են Նոր Մոսկվայի տներից մեկը, որում տարեցներ են եղել, կինը մահացել է, հարուցվել է քրեական գործ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի հատուկ քննչական ծառայության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովային:
Կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նախկին ամուսինը - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Երևանում 34–ամյա կնոջը սպանողը նրա նախկին ամուսինն է. նոր մանրամասներ. տեսանյութ
«2021 թվականի օգոստոսի 11-ի ուշ երեկոյան անհայտ անձինք Նոր Մոսկվայի տարածքում գտնվող այգեգործական ոչ առևտրային ընկերակցության տարածքում տարեց եղբորն ու քրոջը (1944 և 1946 թվականների ծնված) փակել են տանը և այրել այն։ Հրդեհի հետևանքով կինը մահացել է, եղբայրը կարողացել է դուրս գալ։ Նա տեղափոխվել է հիվանդանոց», - ասել է Իվանովան։
Յակուտիայում հրդեհի մարման ժամանակ ՀՀ քաղաքացի է մահացել
Այժմ պարզվում է հանցագործությունն իրագործած անձանց գտնվելու վայրը։ Իվանովան հավելել է, որ քրեական գործ է հարուցվել մի խումբ անձանց կողմից առանձնակի դաժանությամբ կատարված սպանություն և մի խումբ անձանց կողմից երկու և ավելի անձանց առանձնակի դաժանությամբ սպանության փորձ կատարելու հոդվածներով։
Թուրքիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվն ավելացել է. լուսանկարներ և տեսանյութ
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала