Ռուսաստանի ամենագլխավոր հարևանն առաջարկում է հարաբերությունների նոր մակարդակ

© AP Photo / Vahid SalemiВерующие готовятся совершить молитву Ид аль-Фитр в ознаменование окончания месяца исламского поста Рамадан (24 мая 2020). Иран
Верующие готовятся совершить молитву Ид аль-Фитр в ознаменование окончания месяца исламского поста Рамадан (24 мая 2020). Иран - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը, այս մասին վերջերս՝ ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի պաշտոնը ստանձնելու նախօրեին, հայտարարեց Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
ԱՄՆ-ն սպառնացել է պատժամիջոցներ սահմանել՝ Ռուսաստանից և Չինաստանից զենքի մատակարարումները Թեհրանին կանխելու համար։ «Դեպի Չինաստան կամ Ռուսաստան շրջվելը չի օգնի նրանց (Մերձավոր Արևելքի երկրներին- խմբ․) անվտանգությանը կամ կայունությանը, առավել ևս հիմա, երբ նրանք փորձում են օգնել Իրանին մեծացնել իր սովորական սպառազինությունների հզորությունը»,-հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը։
Здание МИД Азербайджана - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2021
Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Իրանի դեսպանին. պատճառն Արցախն է
Այս խոսքերը հիշեցնում են այն, ինչի մասին հաճախ մոռանում են, երբ խոսում են Ռուսաստանի՝ դեպի Արևելք շրջվելու մասին։ Խոսքը ոչ միայն Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, այլև առհասարակ Ասիայի մասին է, իսլամական աշխարհը ներառյալ։ Եվ այստեղ իսկապես առանցքային գործընկերներից մեկն է դառնում Իրանը՝ երկիր, որի հետ Ռուսաստանի հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն։ Իսկ այդ հարաբերությունների ապագան խիստ կարևոր է ոչ միայն Մոսկվայի և Թեհրանի, այլև, առանց չափազանցության, ամբողջ աշխարհի համար։
Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը․ այս մասին  վերջերս՝ ԻԻՀ նախագահ Իբրահիմ Ռայիսիի պաշտոնը ստանձնելու նախօրեին,  հայտարարեց Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։ Սովորական քաղաքավարությո՞ւն էր։
Ոչ, քանի որ ի պատասխան Իրանի նոր նախագահը ռուս քաղաքական գործչին ասաց, որ երկու երկրների հարաբերությունների ծավալը համարում է լավ, բայց ոչ բավարար, և առաջարկել է դրանք նոր մակարդակի բարձրացնել, ստորագրելով ռուս-իրանական «համապարփակ» փաստաթուղթ՝ երկու երկրների համագործակցության առավելագույն ընդլայնման և ամրապնդման մասին։
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են գազի տարանցման երկարաժամկետ պայմանագիրը․ Նովակ
Վոլոդինը խոստացել է Ռայիսիի առաջարկը փոխանցել Վլադիմիր Պուտինին, և կասկած չկա, որ համապատասխան համաձայնագիրը կկնքվի մոտ ապագայում: Հաշվի առնելով, որ նման պայմանավորվածություն Իրանը վերջերս ձեռք է բերել Չինաստանի հետ, նշմարվում են յուրատեսակ եռակի դաշինքի ուրվագծերը՝ Մոսկվա-Թեհրան-Պեկին։
Այո, այդպիսի միություն վաղուց էր նախանշվում, և դրա դրսևորումներն արդեն միանգամայն ակնհայտ են։ Խոսքը ոչ միայն այն մասին է, որ Ռուսաստանն ու Չինաստանը պաշտպանում էին Իրանի շահերը միջուկային գործարքի շուրջ բանակցությունների ընթացքում, հարցը նաև Սիրիայի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումն է և երեք երկրների համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք կայացան այս տարվա փետրվարին՝ Հնդկական օվկիանոսում:
Թեհրանը շուտով Շանհայի փոխգործակցության կազմակերպության լիիրավ անդամ կդառնա, որն ի սկզբանե ռուս-չինական դաշինք էր, և այսուհետ բոլորը միասին պետք է լրջորեն զբաղվեն Աֆղանստանով։ Եվ իհարկե, Սիրիայից ու Աֆղանստանից բացի, երեք երկրները բազմաթիվ ընդհանուր շահեր ունեն, այդ թվում այնպիսիք, որոնք դուրս են գալիս տարածաշրջանային շրջանակից։
Агарон Варданян - Sputnik Արմենիա, 1920, 02.08.2021
ՌԱԴԻՈ
Իրանի ազդեցությունը մեր տարածաշրջանում միանշանակ մեծանալու է. ի՞նչ պետք է անի Հայաստանը
Դրանցից են, օրինակ, տրանսպորտային միջանցքները, ընդ որում՝ ինչպես չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի, այնպես էլ Պարսից ծոցը (և Հնդկական օվկիանոսը) Եվրոպայի հետ Իրանի և Ռուսաստանի համար ընդանուր Կասպից ծովով կապող «Հյուսիս-Հարավ» միջանցքի անդրկասպիական երթուղու շրջանակներում։ Սա ոչ միայն լրջագույն մրցակից կլինի թուրքական նեղուցներին, այլև աշխարհաքաղաքական մարտահրավեր, որը թույլ կտա վերջ դնել անգլոսաքսերի՝ երկիրը մեկուսացնելու քառասնամյա փորձերին։
Չէ՞ որ Իրանի Իսլամական Հանրապետությունը իր գոյության գրեթե ամբողջ ընթացքում զանազան պատժամիջոցների ճնշման տակ է ապրում, ընդ որում՝ բավականին կոշտ պատժամիջոցների։ Արևմուտքն այդ երկրից հրեշ է սարքում՝ ներկայացնելով մերթ որպես ահաբեկչության հովանավոր, մերթ որպես սպառնալիք Իսրայելին, պարբերաբար՝ որպես միջուկային սպառնալիք ողջ մարդկության համար, իսկ ամենից հաճախ՝ բոլորը միասին։
Ընդ որում՝ Իրանը բազմիցս ուղիղ խոսել է այն մասին, որ ինքը ատոմային ռումբ ստեղծելու ծրագիր չունի, բայց դա ոչ մի նշանակություն չունի նրանց համար, ովքեր ցանկանում են ջախջախել այդ երկիրը։
Իրանը շուտով ավարտին կհասցնի «Հյուսիս–հարավ» տրանսպորտային միջանցքի վերջին հատվածը
Քանի որ նրանք վախենում են ոչ թե իրանական առասպելական միջուկային զենքից, այլ իսլամական աշխարհի առաջնորդներից մեկի դերի վերաբերյալ Թեհրանի իրական հավակնություններից։ Այո, շիա Իրանն ուզում է օրինակ և գաղափարական ոգեշնչող դառնալ բոլոր մուսուլմանների համար, բայց Արևմուտքում ո՞ւմ կարող է դուր գալ ինքնուրույն իսլամական քաղաքակրթության մոդելը, որը թույլ չի տալիս իրեն կառավարել (գաղտնի կամ բացահայտ), որը բացեիբաց մերկացնում է գլոբալիստների ծրագրերն ու դիմադրում է արտաքին ճնշմանը։
Իրանն աշխարհի սակավաթիվ իրապես ինքնիշխան երկրներից է, և հենց նման երկրներն են ստեղծելու գլոբալ անվտանգության նոր ճարտարապետությունը։ Բայց այդ գործընթացը երկարատև է, և դրա ընթացքում Իրանը, ինչպես և մյուս ինքնիշխան տերությունները, ստիպված կլինեն դիմակայել ճնշման բոլոր փորձերին։ Ընդ որում՝ պետք է դա անեն միասին։ Հենց այդ պատճառով էլ Ռայիսին Վոլոդինին հայտարարեց հետևյալը․
«Մենք գոհ ենք Ռուսաստանի տնտեսական առաջընթացից և նրա առաջխաղացումից դեպի ինքնապահովում։ Եվ մենք հաստատակամ ենք տնտեսական դիմադրության քաղաքականություն վարել՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի խիստ պատժամիջոցների հրահրած տնտեսական ցնցումների նկատմամբ կայունությունը բարձրացնելու նպատակով»։
Вооруженные люди, лояльные повстанцам-хути на собрании в Сане (20 июня 2016). Йемен - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից
Հենց այդ պատճառով էլ սպասվում է, որ Իրանը ոչ միայն կխորացնի իր փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ, այլև ամեն կերպ կզարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Սա Իրանի ղեկավարության ռազմավարական ընտրությունն է, որի որոշումները կայացնում է ոչ թե նախագահը, այլ գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։
Ամեն դեպքում, Խամենեին և Ռայիսին այս հարցում տարաձայնություններ չունեն, իսկ հաշվի առնելով, որ 60-ամյա Իբրահիմ Ռայիսին 82-ամյա ԽՀամենեիի ամենահավանական ժառանգորդն է, Մոսկվայում կարող են վստահ լինել, որ Թեհրանի կուրսն անփոփոխ կմնա: Ճիշտ այնպես, ինչպես Իրանը կարող է վստահ լինել, որ Ռուսաստանը հավատարիմ է իր հարավային հարևանի հետ կապերի ամրապնդմանը, քանի որ դա բխում է երկու քաղաքակրթությունների ազգային շահերից։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն