Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի

© Photo : official site of the Investigative Committee of RAСледователи на месте убийства
Следователи на месте убийства - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
49-ամյա տղամարդը կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով հոսպիտալացվել է։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Շենգավիթում տղան դանակահարել է խորթ հորը և դիմել փախուստի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը` հավելելով, որ 49-ամյա տղամարդը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերքով։
Դանակահարություն Խաչփար գյուղում․ Մասիսի ոստիկանները կարճ ժամանակում բացահայտեցին հանցագործությունը - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
30-ամյա տղամարդը վեճի ժամանակ դանակահարել է համագյուղացուն
«Պարզվել է, որ տղամարդուն Կարմիր Բլուրի փողոցի իր տանը դանակահարել էր Ներքին Չարբախի 31-ամյա մի բնակիչ: Դանակահարողը, որ տուժողի կնոջ որդին էր՝ նախկին ամուսնուց, մարմնական վնասվածք պատճառելուց հետո դիմել է փախուստի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդումից մեկ ժամ անց Ներքին Չարբախի 5-րդ փողոցում կասկածյալը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանություն։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ուժեղացված ծառայություն Սիսիանում. հայտնաբերվել են հրացան, մահակներ
Լրահոս
0