Վարկով տեխնիկա և կենդանի են գնել և չեն կարողանում վճարել. սահմանամերձ Տեղից ահազանգում են

© Sputnik / Aram NersesyanУборочная техника в поле с засохщим урожаем в селе Бениамин Ширакской области
Уборочная техника в поле с засохщим урожаем в селе Бениамин Ширакской области - Sputnik Արմենիա, 1920, 13.08.2021
Բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը` պահանջելով վարկերի գումարներն ու տոկոսները։
ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչները չեն կարողանում վճարել վարկերը, ադրբեջանական զինված ուժերի արարքների պատճառով զրկվել են հողատարածքներից ու կենդանիներից։ Ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է արել մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, որը հանդիպել է Տեղ համայնքի բնակիչներին։
Чрезвычайный и Полномочный посол РФ в Армении Сергей Копыркин - Sputnik Արմենիա, 1920, 03.08.2021
ՌԴ սահմանապահները մասնակիորեն տեղակայվել են Սյունիքում. Կոպիրկին
Որպես հիմնական խնդիր՝ բնակիչները նշել են, որ զրկվել են իրենց պատկանող կամ վարձակալած հողատարածքներից, որոնք մշակելու համար բանկերից կամ վարկային կազմակերպություններից վերցրել են վարկեր։ Սակայն ադրբեջանական զինծառայողների՝ իրենց տարածքում անօրինական ներկայության պատճառով մշակված հողատարածքներից չեն կարողացել ստանալ բերքը:
Ադրբեջանական վերահսկողության տարածքներում է մնացել նաև մարդկանց պատկանող գյուղտեխնիկան:
Բացի այդ, բնակիչները վարկեր են վերցրել նաև անասնապահությամբ զբաղվելու նպատակով. գնել են խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ, կառուցել են շինություններ ու անասնագոմեր:
Խոտ էր, սահմանը չէր երևում. Սյունիքի Տեղ գյուղում 2 կմ–անոց սահման է գծվել
Բայց պատերազմական գործողությունների ընթացքում մարդկանց կենդանիները կա՛մ ոչնչացվել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումների պատճառով, կա՛մ գողացել են այդ երկրի զինծառայողները: Զինված հարձակումների դադարից հետո նրանց մի մասի կենդանիները մնացել են ադրբեջանական վերահսկողության տարածքներում, և ադրբեջանական ԶՈւ–ն հրաժարվում է վերադարձնել (օրինակ՝ մի դեպքում չեն վերադարձրել 120 մանր եղջերավոր կենդանի, մյուս դեպքում՝ 18 խոշոր եղջերավոր կենդանի և այլն):
Ի՞նչը կդրդի Իրանին`կասեցնելու Սյունիքի հանդեպ ագրեսիան. Միսակյանը` տարածաշրջանի մասին
Ստեղծված իրավիճակում մարդիկ վարկերը և տոկոսադրույքները վճարելու համար եկամուտ չունեն, իսկ բանկերը կամ վարկային կազմակերպությունները հաշվի չեն առնում նրանց վիճակը` պահանջելով վարկերի գումարներն ու տոկոսները:
Հիշեցնենք, որ ըստ Կենտրոնական բանկի հրապարակած զեկույցի` Հայաստանի բանկերը հունիսի 1-ի դրությամբ ներել են զինվորականների և նրանց ընտանիքների վարկերը՝ մոտ 2,5 մլրդ դրամի (մոտ 5 մլն դոլար) չափով: Ներվել են մարտական գործողություններում զոհվածների ընտանիքների, ինչպես նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների վարկերը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն