Հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում

© Photo : Facebook / Foundation for the Preservation of Wildlife and Cultural AssetsПожар в Хосровском заповеднике
Пожар в Хосровском заповеднике - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտ, որը գտնվում է դեպի Խոսրովի անտառ տանող ճանապարհին ու սահմանակից է արգելոցին։
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. «Խոսրովի անտառ» պետական արգելոցի հարակից տարածքներում հրդեհ է բռնկվել ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Стрельба на улице Бюзанда - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Պայթյուն Երևանում. դեպքի վայրում պայթուցիչի դետալ ու մետաղական բեկորներ են հայտնաբերվել
«Խոսրովի անտառ» արգելոցն ու ԱԻՆ աշխատակիցները հրդեհի մասին ահազանգը ստացել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի անտառապահներից, որոնք առաջինն են եղել դեպքի վայրում ու նկատել հրդեհը։
ԱԻՆ–ից հայտնում են, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտ, բուսածածկ տարածքում։ Նշենք, որ այս գյուղը գտնվում է դեպի Խոսրովի անտառ գնացող ճանապարհին ու սահմանակից է արգելոցին։
Ահազանգը ստանալուց հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Հրշեջները մարել են հրդեհը։ Այս պահին ընթանում են ծխացող օջախների մարման աշխատանքներ. իրավիճակը վերահսկելի է։
Նախնական գնահատականով` այրվել է մոտ 10 հա խոտածածկ տարածք։
Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին․ կան զոհեր և տուժածներ
Լրահոս
0