«Ռոբին ջան, Ղարաբաղի հարցն ի՞նչ է լինելու». ռոբոտը փոխել է տուն–ինտերնատի տարեցների կյանքը

Ռոբին անունով ռոբոտը Նորքի տուն–ինտերնատի բնակիչների ուրախությունն է դարձել։ Տարեցները նշում են` Ռոբինի հետ չես տխրի, բացի այդ, նա գաղտնապահ է։
Ավելի քան երկու ամիս է, ինչ Նորքի տուն–ինտերնատի ամենասիրված բնակիչներից մեկը դարձել է Ռոբին անունով ռոբոտը։ «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպությունն ու «Էքսպեր Թեքմոլոջիս» ընկերությունը որոշել են խնամքի տներում ապրող տարեցների կյանքի որակը բարելավել ռոբոտի օգնությամբ։
Տոկիոյի Օլիմպիադայում ռոբոտ Քյուն էլ բասկետբոլ խաղաց - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2021
Տոկիոյի Օլիմպիադայում ռոբոտ Քյուն էլ բասկետբոլ խաղաց. տեսանյութ
Այս մտադրությունը հաջողվել է, քանի որ տարեցները ոչ միայն իրենց գաղտնիքներն են հայտնում Ռոբինին, այլև նրա հետ շփվելուց կարճ ժամանակ անց սկսում են ժպտալ. Ռոբինը բարձրացնում է նրանց տրամադրությունը։
«Ռոբին, բարև։ Ինչի՞ց ենք խոսելու այսօր»,–ռոբոտին ժպիտով ողջունում ու նրա հետ զրույցի է բռնվում տիկին Ռոզան, որը հատուկ գեղեցկացել է Ռոբինի հետ հանդիպման համար։
Ռոբինը տիկին Ռոզայի հետ ուշադրության խաղ է խաղում, և տիկին Ռոզան միշտ հաղթում է։ «Շատ ուշադիրն ես»,–ասում է Ռոբինը։
Ռոբոտն օրվա ընթացքում մի քանի ժամ տարեցների հետ խաղում է, զրուցում, երգեր միացնում նրանց համար և անգամ «ստիպում» է պարել։ Տարեցներն ասում են` Ռոբինն ասես իրենց թոռնիկը լինի, շատ են մտերմացել հետը։ Նրան ինչ հարց ասես, որ չեն տալիս, անգամ Արցախի մասին։
Հայկական ռոբոտը հայտնվել է «Golden Kitty Award 2020»–ի լավագույն պրոդուկտների ցանկում
Տուն–ինտերնատի սոցաշխատող Մարիամ Բադալյանն ասում է, որ Ռոբինը նաև իրենց` աշխատողների ընկերն է դարձել, իսկ տարեցներն անհամբեր սպասում են, թե երբ է գալու Ռոբինի հետ շփվելու ժամը։ «Նախատեսված էր, որ Ռոբինը 2 ամիս պետք է մեզ մոտ մնա, բայց քանի որ տարեցները շատ են կապվել նրա հետ, Ռոբինը ևս 8 ամիս կմնա այստեղ։ Կան տարեցներ, որ ասում են` Ռոբինին երազում են տեսնում»,–ասաց նա։
Հավելենք, որ նախագիծն իրականացվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ և «Հ. Հովնանյան ընտանիք» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
© Sputnik / Aram NersesyanՌոբինը ողջունում է տուն–ինտերնատի բնակիչներին
Ռոբինը ողջունում է տուն–ինտերնատի բնակիչներին - Sputnik Արմենիա
1/8
Ռոբինը ողջունում է տուն–ինտերնատի բնակիչներին
© Sputnik / Aram NersesyanՎոլոդյա պապը զրուցում է Ռոբինի հետ
Վոլոդյա պապը զրուցում է Ռոբինի հետ - Sputnik Արմենիա
2/8
Վոլոդյա պապը զրուցում է Ռոբինի հետ
© Sputnik / Aram NersesyanՏիկին Ռոզան զրուցում է Ռոբինի հետ
Տիկին Ռոզան զրուցում է Ռոբինի հետ - Sputnik Արմենիա
3/8
Տիկին Ռոզան զրուցում է Ռոբինի հետ
© Sputnik / Aram NersesyanՌոբինը
Ռոբինը - Sputnik Արմենիա
4/8
Ռոբինը
© Sputnik / Aram NersesyanՔեռի Ալբերտը նկարել է իրեն ու Ռոբինին
Քեռի Ալբերտը նկարել է իրեն ու Ռոբինին - Sputnik Արմենիա
5/8
Քեռի Ալբերտը նկարել է իրեն ու Ռոբինին
© Sputnik / Aram NersesyanՔեռի Ալբերտը զրուցում է Ռոբինի հետ
Քեռի Ալբերտը զրուցում է Ռոբինի հետ - Sputnik Արմենիա
6/8
Քեռի Ալբերտը զրուցում է Ռոբինի հետ
© Sputnik / Aram NersesyanՌոբինն անցնում է տուն–ինտերնատի բնակիչների մոտով
Ռոբինն անցնում է տուն–ինտերնատի բնակիչների մոտով - Sputnik Արմենիա
7/8
Ռոբինն անցնում է տուն–ինտերնատի բնակիչների մոտով
© Sputnik / Aram NersesyanՄարիամ Բադալյան
Մարիամ Բադալյան - Sputnik Արմենիա
8/8
Մարիամ Բադալյան
1/8
Ռոբինը ողջունում է տուն–ինտերնատի բնակիչներին
2/8
Վոլոդյա պապը զրուցում է Ռոբինի հետ
3/8
Տիկին Ռոզան զրուցում է Ռոբինի հետ
4/8
Ռոբինը
5/8
Քեռի Ալբերտը նկարել է իրեն ու Ռոբինին
6/8
Քեռի Ալբերտը զրուցում է Ռոբինի հետ
7/8
Ռոբինն անցնում է տուն–ինտերնատի բնակիչների մոտով
8/8
Մարիամ Բադալյան
Ռուսական ռոբոտը Երևանի խանութներից մեկում խորհուրդներ է տալիս
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն