00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճիճուներ չունենալուց գոհ, գործ չունենալուց դժգոհ ալավերդցին, կամ ինչպես փրկել քաղաքը

© Sputnik / Aram NersesyanЖизнь города Алаверди после закрытия медеплавильного завода
Жизнь города Алаверди после закрытия медеплавильного завода - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Բաժանորդագրվել
Ալավերդու պղնձաձուլարանի` տարիներ շարունակ շրջակա միջավայրին, մարդու առողջությանը պատճառած վնասները չեն կորցրել իրենց ազդեցությունը նաև գործարանը փակվելուց հետո։ Sputnik Արմենիայի թիմը 1 օր անցկացրել է քաղաքում, փորձել հասկանալ քաղաքի խնդիրները գործարանը փակվելուց հետո։
«Ալավերդին Հայաստանի ամենալավ քաղաքն ա, որ կա։ Էդքան բարեկամ ունեմ Երևան, Քյավառ, ստե–ընդե։ Սաղ մոծակ–մլակներից են բողոքում։ Իսկ մեր մոտ սկի ծիրանի մեջ ճիճու չկա»։
Միջին տարիքի միջին վիճակագրական ալավերդու կողմից հպարտորեն ասված այս խոսքերի խթանիչը ցավագին միամտությունն է. Ալավերդիում «ճիճու» ու «մոծակ» լավ օրից չէ, որ չկա։ Պղնձաձուլական գործարանի տասնյակ տարիների օդի աղտոտվածությանը լավ է` մարդկանց դեռ ողջ է թողել, բայց բուսատեսակներ ու կենդանատեսակներ կան, որ իսպառ վերացել են։
© Sputnik / Aram NersesyanЖизнь города Алаверди после закрытия медеплавильного завода
Жизнь города Алаверди после закрытия медеплавильного завода - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Жизнь города Алаверди после закрытия медеплавильного завода
Ալավերդի
Գործարանը փակվել է 2018-ին, բայց միջատները չեն շտապում հետ գալ քաղաք։ Ոչ էլ գործարանի շուրջ չորացած բնությունն է վերականգնվում։ Գործարանի երեք տարվա չաշխատելն ի՞նչ է տասնյակ տարիների դեմ։ Ավելի կոնկրետ` 250 տարվա։ 1770-ին գործարանը հիմնել են տեղացի հույները, որոնք 1763-ին Օսմանյան կայսրությունից տեղափոխվել էին Լոռի։ Ապա, խորհրդային տարիներին` 1957-ին, հույների կառուցած գործարանի հիման վրա ստեղծվեց Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատը։ Անկախ Հայաստանում` 1997-ին, կոմբինատը օտարվեց՝ դառնալով «Մանես և Վալլեքս» ՓԲԸ-ին պատկանող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության սեփականությունը։
© Sputnik / Aram NersesyanЗакрытый медеплавильный завод в Алаверди
Закрытый медеплавильный завод в Алаверди - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Закрытый медеплавильный завод в Алаверди
Չգործող գործարանը
Եթե խորհրդային տարիներին Ալավերդիում բացի պղնձաձուլականից գործում էին նաև կարի, կաթի, հացի, գարեջրի և այլ ֆաբրիկաներ, անկախ Հայաստանում գործարանը դարձավ քաղաքի միակ խոշոր աշխատավայրը։ Փակվելուց առաջ այնտեղ աշխատում էր մոտ 580 մարդ։ Մարդկանց աշխատանքով ապահովելուն զուգահեռ` գործարանն աղտոտում էր քաղաքը։ Քաղաքի հողում, ջրում, մարդկանց օրգանիզմներում ծանր մետաղների պարունակությունը նորմայից բարձր էր ավելի քան 10 անգամ։
Գործարանի աշխատելու տարիներին էլ դրա աշխատանքի վերաբերյալ կարծիքները միանշանակ չէին. շատերը ֆինանսական ու աշխատանքային կայունությունը վեր էին դասում գործարանի առաջացրած շատ հաճախ անտեսանելի վնասներից։ Գործարանի փակվելուց հետո խոսակցություններն ավելի խտացան։
Շուկայում, քաղաքի կենտրոնում ու ծայրամասերում պտտվելով` մարդկանցից հիմնականում մեկ կարծիք քաղեցի` առանց գործարան Ալավերդին չի կարող լինել։
- Դու սոված ինչքա՞ն կձգես։
– Ե՞ս։ Մի հինգ օր։
– Իսկ ես մի օր էլ չեմ ձգի։ Իսկ գործարանի ծխով էսքան ձգել եմ, – ասում է 40–ն անց տղամարդը։
Ընկերը համաձայնում է.
– Հիմա ավելի լավ ա` մարդ ունենա փող ու պրոբլե՞մ, թե՞ մենակ պրոբլեմ։
– Համաձայն եմ ձեզ հետ, բայց պրոբլեմ էլ կա, պրոբլեմ էլ։ Եթե օդ չկա շնչելու ու լիքը հիվանդություններ կան վրադիր…
– Հիվանդություն ամեն տեղ էլ կա։ Մենակ Ալավերդիում չի։ Հետո` էդ օդը, որ ասում ես` ես երեխուս կարա՞մ մաքուր օդով պահեմ։ Է, ցույց տվեցի մաքուր բնություն, մաքուր օդ, բա հետո՞։
© Sputnik / Aram NersesyanЖизнь города Алаверди после закрытия медеплавильного завода
Жизнь города Алаверди после закрытия медеплавильного завода - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Жизнь города Алаверди после закрытия медеплавильного завода
Ալավերդի
«Հիվանդություն ամեն տեղ էլ կա», բայց ոչ նման մասշտաբների։ 2009-ին Ալավերդու «Օրհուս» կենտրոնի արած հետազոտության համաձայն` 2008–ին Ալավերդիում 17 անգամ ավելի շատ են հիվանդացել թոքերի քաղցկեղով, 24 անգամ էլ` ստամոքսի քաղցկեղով, քան հանք չունեցող Գավառ քաղաքում։ Ըստ 2019-ին Նելլի Ռաֆայելյանի լրագրողական հետաքննության (պաշտոնական տվյալներ ալավերդցիների առողջական վիճակի մասին չկան)` Ալավերդիում ամենահաճախ հանդիպող հիվանդությունն արյան շրջանառության համակարգի հետ խնդիրն է։ Դրանից ունի Ալավերդու ամեն 22–րդ բնակիչը։ Համեմատության համար` Ստեփանավանում նման խնդիր ունի ամեն 100–րդը։ Ալավերդիում` համեմատած նույն Լոռու մարզում գտնվող Ստեփանավանի, 3-20 անգամ ավելի տարածված են նաև շնչառական, միզասեռական, մարսողական օրգանների, մաշկային, ինֆեկցիոն, հոգեկան խնդիրները։
© Sputnik / Shushanik AvdalyanԱլավերդի քաղաքում տարածված հիվանդությունները` համեմատած այլ քաղաքների հետ, 10 000 բնակչության հաշվով, 2009 թ.
Ալավերդի քաղաքում տարածված հիվանդությունները` համեմատած այլ քաղաքների հետ, 10 000 բնակչության հաշվով, 2009 թ. - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ալավերդի քաղաքում տարածված հիվանդությունները` համեմատած այլ քաղաքների հետ, 10 000 բնակչության հաշվով, 2009 թ.
«Ոչինչ, ես հիվանդություններով գոնե 10-15 տարի կապրեմ, բայց առանց փողի չեմ ձգի»,–ասաց ալավերդցիներից մեկը։
«Ալավերդցիների «կառչելը» գործարանից հասկանալի է` սերունդներ շարունակ քաղաքում մարդիկ սովորել են առավոտյան աշխատանքի գնալ, երեկոյան վերադառնալ, ամսվա վերջում` գումար ստանալ»,– բացատրում է Ալավերդիում գործող «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ–ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը։ ՀԿ–ն զբաղվում է մարդու իրավունքներով և բնապահպանական խնդիրներով։
© Sputnik / Aram NersesyanГлава НГО "Центра объединения и поддержки общин" в Алаверди Олег Дулгарян
Глава НГО Центра объединения и поддержки общин в Алаверди Олег Дулгарян - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Глава НГО "Центра объединения и поддержки общин" в Алаверди Олег Дулгарян
Օլեգ Դուլգարյան
«Ալավերդցին տարբերվում է մյուս համայնքների բնակիչներից։ Այստեղ մարդը արդյունաբերող քաղաքի մտածելակերպ ունի, ոչ թե ստեղծագործող։ Ցանկացած այլ քաղաքում ավելի ճկուն են մարդիկ, կարող են սեփական բիզնեսի մասին մտածել, ինչ–որ բան նախաձեռնել… Բայց այստեղի բնակչությունը շատ խոցելի է, և պետությունը պետք է պատասխանատվություն ստանձնի»։
Տասնյակ տարիների առողջական խնիդրներ, բնապահպանական խնդիրներ, վրադիր` հոգեբանական ու մտածելակերպի հատուկ կերտվածք։ Բայց անգամ վերջինի բացակայությամբ` ալավերդցուն հեշտ չի լինի սեփական գործը հիմնել։ Օրինակ` գյուղատնտեսությամբ զբաղվելն այստեղ շահավետ չէ։
«Քաղաքի մաշակաբույսերում պարունակվող ծանր մետաղները (մկնդեղ, ցինկ, կապար) գերազանցում են ոչ միայն միջազգային, այլև տեղական նորմերը։ Օրինակ` հավկիթում նորման գերազանցված է ինը անգամ։ Մարդիկ ֆերմա են բացում, մշակաբույսեր են ցանում, բայց չեն կարողանում ապրանքն իրացնել։ Անգամ Երևանի սուպերմարկետները չեն ընդունում», – ասում է Դուլգարյանը։ Իմ հարցին, թե քաղաքի շուկայով անցնելիս տեսել ենք` ինչ ասես չի վաճառվում` մոշից մինչև ծիրան, Դուլգարյանն ասում է` «ներսում արտադրում, ներսում սպառում ենք, մեկ ա` բոլորս էլ թունավորված ենք»։
© Sputnik / Aram NersesyanЖизнь города Алаверди после закрытия медеплавильного завода
Жизнь города Алаверди после закрытия медеплавильного завода - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Жизнь города Алаверди после закрытия медеплавильного завода
Ալավերդի
Քաղաքի հողում, օդում, ջրում պարունակվող ծանր մետաղների փորձաքննություններ գործարանի փակվելուց հետո չեն արվել։ Որքանով է գործարանի չաշխատելը «բուժել» Ալավերդու օդն ու հողը, դժվար է գուշակել։ Սակայն խնդիրն այն է, որ քաղաքի շրջակա միջավայրը ոչ միայն պետք է հասցնի ինքնավերականգնվել գործարանի երկարատև աշխատանքի հետևանքներից, այլև դիմակայի դեռևս շարունակվող աղտոտմանը։
«Գործարանն իր մեջ ունի կուտակված տարբեր նյութեր, ասինքն` փոշի («շլակը» այդ թվում), որոնք ուղղակի գրեթե բացօթյա գտնվում են գործարանի տարածքում, և դա քամիների ընթացքում սփռվում է շուրջը։ Բացի այդ, գործարանին կից գտնվում են չշահագործվող հին հանքերը, հանքախորշերը, որ յուրաքանչյուր անձրևից հետո այնտեղից թափոնները` կուտակված ձորերում, հանքերից դուրս եկող ջրերով հոսում են Մադան գետակով, թափվում Դեբեդ գետ և շարունակում աղտոտել», – ասում է Դուլգարյանը։
© Sputnik / Shushanik AvdalyanԱլավերդի քաղաքում օդի աղտոտվածությունը, 2016-2017 թթ., մայիս
Ալավերդի քաղաքում օդի աղտոտվածությունը, 2016-2017 թթ., մայիս - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ալավերդի քաղաքում օդի աղտոտվածությունը, 2016-2017 թթ., մայիս
Գործարանը փակվեց ֆինանսական խնդիրների պատճառով. պետությունը 800 հազար դոլարով տուգանել էր գործարանին` մթնոլորտում ծծմբի երկօքսիդի պարունակության սահմանային թույլատրելի քանակը մի քանի անգամ գերազանցելու համար։ Փակված գործարանը շարունակում է աղտոտել քաղաքը, նոր այլընտրանքային աշխատատեղ չի բացվել, առողջական խնդիրներն էլ կախարդանքով չեն վերացել։ Քաղաքն օր օրի մաշվում է։
© Sputnik / Shushanik AvdalyanԱլավերդի քաղաքում օդի աղտոտվածությունը` համեմատած այլ քաղաքների հետ, 2009 թ.
Ալավերդի քաղաքում օդի աղտոտվածությունը` համեմատած այլ քաղաքների հետ, 2009 թ. - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ալավերդի քաղաքում օդի աղտոտվածությունը` համեմատած այլ քաղաքների հետ, 2009 թ.
«Հատուկ Ալավերդու համար պետք է պետական ծրագիր մշակվեր` որ գործարանը փակվեր, բայց քաղաքը շարունակեր ապրել, չվերանար։ Գործարանի տարածքում այլ գործարան աշխատեր, տուրիստական որևէ բան ստեղծվեր։ Ոչ միայն նոր պետական ծրագիր չմշակվեց, այլև վերացվեց քաղաքին տրվող բնապահպանական սուբվենցիան (տարեկան միջինը 200 մլն դրամի չափով): Բնակչությունն էլ առանց աշխատանքի չի կարող մնալ», – ասում է Դուլգարյանը։
© Sputnik / Aram NersesyanВид города Алаверди
Вид города Алаверди - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Вид города Алаверди
Ալավերդի
Ալավերդու հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանին հանդիպեցինք քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում։ Եկեղեցու մոտ կարելի է տեսնել ցուցատախտակ, որում նշված է, որ եկեղեցին կառուցվել է 2001-ին Վալերի Մեջլումյանի աջակցությամբ։ Մեջլումյանը գործարանի սեփականատեր «Վալլեքս» խմբի ընկերությունների տնօրենն է։ Տարիներ շարունակ գործարանը տարբեր բարեգործական ծրագրեր է իրականացրել քաղաքում` անվճար ճոպանուղի, անվճար ճաշարան, մանկական միջոցառումներ։ Դրանց մեծ մասը կանգնեց 2016-ին` ֆինանսական խնդիրների պատճառով։ Ծրագրերի շարքում էր նաև եկեղեցուն աջակցելը։
Չնայած դրան` տեր Միքայելը ամբողջությամբ գործարանի աշխատանքի կողմնակցի տպավորություն չթողեց, ասում է` գործարանի խնդիրները լուծել է պետք այն վերաբացելու դեպքում։
© Sputnik / Aram NersesyanДуховный пастырь Алаверди отец Микаел Шагоян беседует с корреспондентом Sputnik Армения
Духовный пастырь Алаверди отец Микаел Шагоян беседует с корреспондентом Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Духовный пастырь Алаверди отец Микаел Шагоян беседует с корреспондентом Sputnik Армения
Միքայել քահանա Շաղոյան
«Որպես հոգևոր հովիվ` ոչ մեկի կողքը չպետք է կանգնեմ։ Ես կառաջարկեի ոչ թե գործարանը փակել, այլ խնդիրները լուծել` արտանետումները քչացնել, փորձել բավարարել բոլորին։ Մեզ Աստված տվել է լեռնային գոտի, մենք այստեղ միայն դա ունենք, ժայռերի մեջ ենք ապրում և պետք է կարողանանք չափի մեջ, բայց օգտվել բնությունից», – ասում է քահանան։
Ադրբեջանցիների մեջ ապրած միակ հայը. տավուշցի Աշոտ Գասպարյանի պատմությունը
Գործարանի փակվելուց հետո թաղումները պսակներից ու կնունքներից շատ են, մարդիկ էլ ավելի վհատված են։ Տեր Միքայելի առօրյա գործը ավելի է բարդացել։
«Ալավերդին, լինելով արդյունաբերական քաղաք, կրոնի առումով այնքան էլ չի փայլել։ Երբ ես 2002-ին նշանակվեցի Ալավերդու հոգևոր հովիվ, քաղաքում մարդիկ սովոր չէին ապրել հոգևոր կյանքով։ Այսօր էլ է բարդ. երբ մարդը հացի խնդիր ունի, եկեղեցի չի հաճախի», – ասում է տեր Միքայելը։
Առանց գործարանի, փոխհատուցման ու առողջության. ինչպե՞ս է գոյատևում Ալավերդին
Առանց գործարանի, փոխհատուցման ու առողջության. ինչպե՞ս է գոյատևում Ալավերդին - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Առանց գործարանի, փոխհատուցման ու առողջության. ինչպե՞ս է գոյատևում Ալավերդին
Այսօր գործազուրկ դարձած ալավերդցիների մի մասն աշխատում է «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող մեկ այլ գործարանում` Թեղուտում։ Մի մասը սեզոնային աշխատանքներով է ապրում` անտառի բարիքներով կամ բանվորություն անելով, մի մասն էլ հեռացել է կամ պատրաստվում է հեռանալ։
© Sputnik / Aram NersesyanԱլավերդու բնակիչ
Ալավերդու բնակիչ - Sputnik Արմենիա
1/7
Ալավերդու բնակիչ
© Sputnik / Aram NersesyanԱլավերդու բնակիչներ
Ալավերդու բնակիչներ - Sputnik Արմենիա
2/7
Ալավերդու բնակիչներ
© Sputnik / Aram NersesyanՉգործող կոմբինատը
Չգործող կոմբինատը - Sputnik Արմենիա
3/7
Չգործող կոմբինատը
© Sputnik / Aram NersesyanՉգործող կոմբինատը
Չգործող կոմբինատը - Sputnik Արմենիա
4/7
Չգործող կոմբինատը
© Sputnik / Aram NersesyanՉգործող կոմբինատը
Չգործող կոմբինատը - Sputnik Արմենիա
5/7
Չգործող կոմբինատը
© Sputnik / Aram NersesyanԱլավերդու չգործող ճոպանուղին
Ալավերդու չգործող ճոպանուղին - Sputnik Արմենիա
6/7
Ալավերդու չգործող ճոպանուղին
© Sputnik / Aram NersesyanԱլավերդի
Ալավերդի - Sputnik Արմենիա
7/7
Ալավերդի
1/7
Ալավերդու բնակիչ
2/7
Ալավերդու բնակիչներ
3/7
Չգործող կոմբինատը
4/7
Չգործող կոմբինատը
5/7
Չգործող կոմբինատը
6/7
Ալավերդու չգործող ճոպանուղին
7/7
Ալավերդի
«Ես և իմ ընտանիքն այս ժողովրդի մի մասնիկն ենք (տեր հայրը ամուսնացյալ քահանա է, երկու զավակ ունի): Մենք Էջմիածնում չենք ապրում, 20 տարի է` Ալավերդիում ենք, նույն գազը մենք ենք շնչել։ 21-րդ լուսավոր դարում ապրել ու չկարողանալ արտանետումների խնդիրը լուծել` ծիծաղելի է։ Պետությունը պետք է միջամտի և մասնավորի կողքին կանգնի», – ասում է քահանան։
Վերոհիշյալ «մասնավորն» այսօր դատական գործերի մեջ է։ Մեկ ՎՏԲ բանկն է իրեն դատի տալիս (որին օտարվել է գործարանը), մեկ ինքը` ՎՏԲ–ին։ Բացի այդ, հատուկենտ, բայց կան դատական գործեր նաև քաղաքացիների հայցերով։ Մարդիկ գործարանից պահանջում են չվճարված աշխատավարձերը, գործեր էլ կան, որտեղ հայցվորները փոխհատուցում են պահանջում իրենց առողջությանը հասցված վնասի դիմաց։
© Sputnik / Aram NersesyanГород Алаверди
Город Алаверди - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Город Алаверди
Չգործող գործարանի անցակետը
Օլեգ Դուլգարյանն ասում է` Ալավերդու գործարանը ցույց տվեց, որ եթե կառույցի խնդիրը չես լուծում, դրա կյանքը կարճ է տևում։ Նույն արտահայտությունը, ցավալիորեն, նաև հենց Ալավերդու քաղաքին կարելի է վերագրել։ Բազմաթիվ բնապահպանական ու այլ խնդիրներով, սակայն առանց գործարանի ու այլ աշխատավայրի մնացած քաղաքի կյանքը կարճ է։
Памятник Гарегину Нжде в Капане - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2020
Զիփլայն, փաբ, գետեր ու կատուներ. ինչ կարելի է տեսնել Կապանում
Ի՞նչ է պետք անել ուրեմն, որ Ալավերդին ապրի։ Նախևառաջ` ապահովել քաղաքը նոր աշխատավայրերով։ Քաղաքում շատերը դեռ այն հույսով են ապրում, որ գործարանը կվերաբացվի։ Սակայն շարունակվող դատական գործերը և ֆինանսական խնդիրներն այլ բանի մասին են խոսում։ 2016-ից ընկերությունն ասում էր` չինացիների հետ բանակցում է գործարանի արդիականացման ուղղությամբ։ 2018-ին իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը շարունակում էր այդ թեզը։ 2020-ի ապրիլին Չինաստանում պաշտոնական այցով եղած Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ճշտել ու իմացել էր` «չինացիները» ոչ մի նման ծրագրից էլ տեղյակ չեն ու Հայաստանի հետ բանակցություններ չեն վարում։
Լոռվա գյուղում ընդամենը 20 մարդ է ապրում, կամ հունական կոլորիտ` անսովոր լռության մեջ
Ալավերդուն նաև անհրաժեշտ են նոր փորձաքննություններ հողի, ջրի, օդում ծանր մետաղների առկայության վերաբերյալ։ Միայն նոր տվյալներ ունենալու դեպքում կարելի է հասկանալ, թե ինչպես պետք է լուծել քաղաքի խնդիրները։ Այս ամենին զուգահեռ գործարանի առաջացրած խնդիրների շարունակական լուծման համար քաղաքը կարիք ունի ֆինանսական աջակցության։
Իսկ բնակիչներին առողջական ապահովագրություն տրամադրելով` պետությունը կհաստատի սահմանադրության 3-րդ հոդվածը, թե «ՀՀ–ում մարդը բարձրագույն արժեք է»։
Այլապես, չնայած գործարանի փակվելուց հետո համեմատաբար մաքուր օդին` ալավերդցին չի կարողանում լիաթոք ու հանգիստ շնչել։
© Sputnik / Shushanik AvdalyanԱլավերդու գործարանը փակման հետևանքները
Ալավերդու գործարանը փակման հետևանքները - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Ալավերդու գործարանը փակման հետևանքները
Լրահոս
0