Հայիթիում ցնցումները շարունակվում են. 5.8 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայիթիում ուժգին երկրաշարժից հետո շարունակվում են ցնցումները. նոր գրանցված երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայիթիում ևս մեկ երկրաշարժ է եղել` այս անգամ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ։
Сейсмографы - Sputnik Արմենիա, 1920, 14.08.2021
Ալյասկայի ափերին 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC)։
Երկրաշարժը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 06։20-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Լե Կե կոմունայից 41 կմ հեռավորության վրա: Դեռևս այս երկրաշարժի զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ երեկ Հայիթիի ափերի մոտ տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավելի քան 300 մարդ է զոհվել, իսկ 1800 մարդ էլ տուժել է։
Հայիթիի վարչապետը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։
Լրահոս
0