Ինչպիսի մարզավիճակով են մոտենում հավաքականի ֆուտբոլիստներն ընտրական առաջիկա խաղերին

© Sputnik / Asatur YesayantsМатч отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн
Матч отборочного турнира ЧМ по футболу между сборными Армении и Румынии (31 марта 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.08.2021
Սեպտեմբեր ամիսը հագեցած է լինելու ֆուտբոլային իրադարձություններով։ Կայանալու են աշխարհի 2022 թվականի ընտրական բազմաթիվ հանդիպումներ։ Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 2-ից մինչև 8-ը ներառյալ անցկացնելու է ընտրական երեք խաղ, որոնցից երկուսը՝ մրցակցի հարկի տակ։ Ինչպես են պատրաստվում մեր հավաքականի թեկնածուները առաջիկա խաղերին, ով ինչպիսի մարզավիճակում է։ Սա է գլխավոր հարցը, որը այս պահին անհանգստացնում է հայ ֆուտբոլասերին։
Արտասահմանյան և հայկական ակումբներում հանդես եկող Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները, իրենց թիմերում խաղալով, մարզվում են հավաքականի խաղերին մասնակցելու համար։
Իտալական «Ա» սերիան մեկնարկում է օգոստոսի 21-ին, իսկ Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» պաշտոնական առաջին հանդիպումը Իտալիայի առաջնությունում անցկացնելու է օգոստոսի 22-ին՝ հյուրընկալելով «Ֆիորենտինային»։ Նախապատրաստվելով այդ խաղին՝ «Ռոման» ստուգողական խաղում մրցեց Մարոկկոն ներկայացնող «Ռաջա Կասաբլանկա» թիմի հետ ու հաղթեց 5։0 հաշվով։ Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ և փոխարինվեց 71-րդ րոպեին։ Այս պահին Հենրիխը արդեն լավ մարզավիճակում է, ու ինչպես միշտ, կարող է ահռելի օգուտ տալ հավաքականին։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от FC Astana | ФК «Астана» 6Х🏆 (@fca.astana)

Տիգրան Բարսեղյանը խաղից խաղ շարունակում է զարմացնել «Աստանայի» երկրպագուներին իր բազմազան գործողություններով։ Ղազախստանի առաջնությունը, որտեղ հանդես է գալիս մեր հավաքականի հարձակվողը, ընթացքի մեջ է, և Բարսեղյանը շատ լավ մարզավիճակում է։ Դրա վառ ապացույցը Կոնֆերեցիաների լիգայի խաղարկության «Աստանա»-ԿուՊՍ հանդիպումն էր, որի ընթացքում հայ ֆուտբոլիստը երկու անգամ դարձավ գոլի հեղինակ (ճիշտ է, դա չօգնեց «Աստանային», քանի որ թիմը պարտվեց 3։4 հաշվով)։
Վարազդատ Հարոյանն իր նորամուտը նշեց իսպանական Լա Լիգայում։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանի նոր թիմը՝ «Կադիսը», ոչ-ոքի՝ 1։1 ավարտեց հանդիպումը «Լևանտեյի» հետ՝ պատասխան գնդակը խփելով մրցավարի կողմից ավելացված ժամանակում։ Հարոյանը խաղադաշտում անցկացրեց 81 րոպե։ Հարոյանը շատ լավ խաղով նշեց իր նորամուտը «Կադիսի» կազմում՝ մարտական իր բնավորությունը դրսևորելով խաղային բոլոր դրվագներում։ Հանդիպման ընթացքում կատարեց 28 հաջողված փոխանցում, մեկ անգամ էլ լրջորեն սպառնաց մրցակցի դարպասին ու կարող էր դառնալ գոլի հեղինակ։ Իսպանական հայտնի MARCA պարբերականը, ինչպես նաև տեղական DIARIO CADIZ թերթը բարձր են գնահատել հայ ֆուտբոլիստի նորամուտը «Կադիսի» կազմում։ Մի խոսքով, Վարազդատը հավաքականի առանցքային խաղացողներից մեկն է հաստատ։
Սարգիս Ադամյանը «Հոֆֆենհայմի» կազմում հաղթանակով սկսեց 2021/22 մրցաշրջանը Բունդեսլիգայում։ Հայ ֆուտբոլիստ շատ ակտիվ մասնակցում էր իր թիմի գործողություններին, ու նկատելի էր, որ պատրաստ է մրցաշրջանի մեկնարկին։ «Աուգսբուրգի» հետ արտագնա խաղում Ադամյանի խփած գնդակը դարձավ վճռական այս խաղում։ Հանդիպման ավարտից 12 րոպե առաջ հայ ֆուտբոլիստը կրկնապատկեց «Հոֆֆենհայմի» առավելությունը՝ 2։0, իսկ խաղավերջում հյուրերը զարգացրին իրենց առավելությունը ու հաղթեցին 4։0 հաշվով։ Ադամյանի խաղային որակներին մեկ ծանոթ ենք։ Հուսանք, որ հավաքականում էլ Սարգիսը կնպաստի մեր նոր հաղթանակներին։
© Sputnik / Aram NersesyanВторой матч квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" и "Кайрат" (12 августа 2021). Еревaн
Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами Алашкерт и Кайрат (12 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" и "Кайрат" (12 августа 2021). Еревaн
Կամո Հովհաննիսյան
Կամո Հովհաննիսյանը իր վերջին հանդիպումը «Կայրաթի» կազմում անցկացրեց Երևանում։ Եվրոպայի լիգայի «Ալաշկերտ» - «Կայրաթ» խաղում չի կարելի ասել, որ Կամոն իր լավագույն հանդիպումը անցկացրեց, սակայն իր բնորոշ մեծ ծավալի աշխատանք կատարեց ու բավականին լավ մարզավիճակում է։ Պետք է հաշվի առնել, որ ղազախական ակումբը երկրորդ խաղակեսում մնաց տասը, հետո էլ՝ իննը ֆուտբոլիստներով, ու դա, իհարկե, ազդեց խաղադաշտում գտնվող «Կայրաթի» մյուս ֆուտբոլիստների գործողությունների, այդ թվում՝ Կամո Հովհաննիսյանի վրա։
© Sputnik / Aram NersesyanВторой матч квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" и "Кайрат" (12 августа 2021). Еревaн
Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами Алашкерт и Кайрат (12 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 14.09.2021
Второй матч квалификационного раунда Лиги Европы между командами "Алашкерт" и "Кайрат" (12 августа 2021). Еревaн
Արտակ Գրիգորյան
Արտակ Գրիգորյանը «Կայրաթի» դեմ խաղում ևս մեկ անգամ ապացուցեց, որ աշխատասիրությունն ու անմնացորդ նվիրումը խաղին իր առավելություններն են շատ այլ ֆուտբոլիստների նկատմամբ։ «Ալաշկերտը» շատ լավ հանդիպում անցկացրեց Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում, իսկ Գրիգորյանը իր թիմի շարժիչ ուժն ու առաջատարն է միանշանակ։
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Футбольный клуб «Химки» (@fckhimki)

Հավաքականի թեկնածուներից Արշակ Կորյանը տեղափոխվեց մերձմոսկովյան «Խիմկիից» «Օրենբուրգ»։ 26-ամյա ֆուտբոլիստը երկար ժամանակ է, ինչ տեղ չէր գտնում «Խիմկիի» կազմում։ Խաղային պրակտիկան ապահովելու ու հավաքական վերադառնալու համար Կորյանի համար շատ կարևոր է խաղալը։ «Օրենբուրգը» հանդես է գալիս Ռուսաստանի Ազգային լիգայում։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն